Սմարթ 3500 (Կանխավճարային) Փնտրում ես հետվճարային փաթեթ

Վերցրու՛ կապից ամեն ինչ

Չօգտագործված MB-երի անցում հաջորդ ամիս

Զանգեր դեպի ՀՀ և ՌԴ Beeline բջջային ցանց

Զանգեր դեպի ՀՀ և ՌԴ Beeline բջջային ցանց

10,000 րոպե
Դեպի ՀՀ և ԼՂՀ այլ ցանցեր, ՌԴ, ԱՄՆ, Կանադա

Դեպի ՀՀ և ԼՂՀ այլ ցանցեր, ՌԴ, ԱՄՆ, Կանադա

150 րոպե
SMS

SMS

250 SMS
Ինտերնետ

Ինտերնետ

7 ԳԲ
Bee TV

Bee TV

20 ալիք

Սակագնային փաթեթի վճարը ամսական 3500 դրամ է։

Զանգեր դեպի ՀՀ Beeline բջջային ցանց (1 ամսվա* ընթացքում փաթեթը սպառելուց հետո)

15.9 դրամ

Զանգեր դեպի ՀՀ և ԼՂՀ այլ բջջային և բոլոր ֆիքսված ցանցեր (1 ամսվա* ընթացքում փաթեթը սպառելուց հետո)

15.9 դրամ

Զանգեր դեպի ՀՀ և ԼՂՀ բոլոր բջջային և ֆիքսված ցանցեր (փաթեթը չակտիվացնելու դեպքում)

19.9 դրամ

ՄԲ (1 ամսվա* ընթացքում փաթեթը սպառելուց հետո)

5 դրամ

ՄԲ (փաթեթը չակտիվացնելու դեպքում)

29 դրամ

SMS դեպի ՀՀ և ԼՂՀ բջջային ցանցեր

15.9 դրամ

SMS դեպի միջազգային ցանցեր

20 դրամ

«Սմարթ 3500» սակագնային փաթեթին նոր համարով միանալու համար Ձեզ անհրաժեշտ է մոտենալ Beeline ցանկացած վաճառքի և սպասարկման գրասենյակ` ներկայացնելով անձը հաստատող փաստաթուղթ կամ ներկայացնել հայտ հետևյալ հղումով։

Անցում կատարելու համար՝

Հավաքեք *705# հրահանգը
ՍՓ-ին անցումը հաստատող SMS ստանալուց հետո հավաքեք *715# հրահանգը

 «Սմարթ 3500» ՍՓ-ի անցում կատարելու համար հաշվեկշռի վրա գումարը պետք է կազմի 3700 դրամից ոչ պակաս:

 «Սմարթ 3500» ՍՓ-ին «Սմարթ 5500», «Սմարթ 7500» ՍՓ-ներից անցում կատարելու վճարը կազմում է 200 ՀՀ դրամ: Բոլոր այլ սակագնային փաթեթներից անցում կատարելն անվճար է:

Օգտագործված րոպեների, SMS-ների և ՄԲ-ների քանակը ստուգելու համար` *113#

Հաշվեկշիռը ստուգելու համար` *102#

Կարող եք միացնել՝

Կարևոր է՝ երբ միացված է «Mega» ծառայությունը, այն դառնում է առաջնային, այսինքն՝ անվճար "Mega" փաթեթի սպառումից հետո և «Սմարթ 1500» անվճար փաթեթի առկայության դեպքում, 1 ՄԲ հաշվարկվում է 5 դրամ սակագնով, մինչև ծառայությունը չանջատվի: Այս դեպքում տարիֆիկացվում է նաև BeeTV հավելվածի ինտերնետ տրաֆիկը: "Mega" ծառայությամբ և «Սմարթ» ՍՓ-ով տրամադրվող MB փաթեթները ծախսվում են զուգահեռ:

*Ծառայությունը «Smart» սակագնային փաթեթին միացնելիս զուգահեռ կօգտագործվեն նաև ՍՓ-ի ինտերնետի ծավալները: Smart 3500 ՍՓ-ի ապակտիվացված լինելու դեպքում, «Անսահմանափակ Ինտերնետ» ծառայությունը վերաակտիվացնելիս, առաջնահերթ կգանձվի ՍՓ-ի ամսավճարը:

Վճարման եղանակներին կարող եք ծանոթանալ այստեղ:

Եթե 1 ամիս հետո դուք ունեք բավարար գումար ձեր հաշվին, ապա ձեր հաշվից կգանձվի ամսական վճարը և ծառայությունների տրամադրումն ավտոմատ կերպով կերկարացվի:

Օգտվեք Yandex Taxi, Navigator, Disc, Music հավելվածներից առանց Ինտերնետի ծախսի:
 
Հավելվածներն օգտագործելիս սակագնային փաթեթի ակտիվ ժամանակահատվածի ընթացքում փաթեթում ներառված Ինտերնետ մեգաբայթերը չեն սպառվում, և Ինտերնետը չի տարիֆիկացվում:
 
Yandex Disc հավելվածում Սմարթ 3500 ՍՓ-ի բաժանորդները կստանան 30ԳԲ ամպային տիրույթ:

Նախատեսված ԳԲ-երն ակտիվացնելու համար հարկավոր է ուղարկել հարցում *511# հրահանգով, որից հետո կստանաք ակտիվացման կոդ: Կոդը անհրաժեշտ է մուտքագրել հավելվածի մեջ՝ համապատասխան նախատեսված դաշտում:

Yandex հավելվածների ակցիան գործում է մինչև 31.12.2019 ։

Yandex Music հավելվածից կարող եք օգտվել 2 տարբերակով՝ անվճար առանց բաժանորդագրության և վճարովի բաժանորդագրությամբ, որի պարագայում կկարողանաք օգտվել հավելվածի բոլոր հնարավորություններից՝ այդ թվում երաժշտություն HQ որակով, փնտրել և լսել երգեր, վերբեռնել երգեր և լսել առանց Ինտերնետի, ինչպես նաև օգտագործել հավելվածը առանց որևէ գովազդի: Վճարովի բաժանորդագրության պարագայում Ձեզ կտրվի 3 ամիս անվճար օգտագործման հնարավորություն: Հավելվածում կարող եք լսել նաև հայկական երաժշտություն՝ փնտրման միջոցով:

Yandex Disc հավելվածից օգտվելու համար անհրաժեշտ է ներբեռնալ այն Apple և Android օնլայն խանութներից, գրանցվել հավելվածում որպես օգտատեր, ուղարկել հարցում *511# հրահանգով: Հրահանգն ուղարկելուց հետո կստանաք sms հաղորդագրություն, որում նշված կլինի Yandex Disc հավելվածում Ձեր սակագնային պլանին համապատասխան տիրույթն ակտիվացնելու կոդը: Կոդը հարկավոր է մուտքագրել հավելվածի ներսում՝ համապատասխան դաշտում: Սմարթ 1500, Սմարթ Մարզային 1500, Սմարթ Մարզային 990 ՍՓ-ներում բաժանորդները ստանում են ստանդարտ 10 ԳԲ տիրույթ, ուստի *511# հրահանգը չի գործում:

Զրոյական հաշվեկշռի դեպքում հավելվածները կաշխատեն, եթե փաթեթում լինեն մնացորդային ՄԲ-եր՝ Ինտերնետ սեսիան գեներացնելու համար

Yandex հավելվածներն աշխատում են առանց Ինտերնետի ծախսի, եթե օգտվում եք Սմարթ փաթեթով տրամադրված Ինտերնետից: Հավելյալ Ինտերնետ փաթեթներ/ծառայություններ միացված լինելու պարագայում Yandex հավելվածների Ինտերնետը կծախսվի տվյալ փաթեթներից:

Կանխավճարային փաթեթների դեպքում փաթեթի գործողության ակտիվ ժամկետից հետո հավելվածների օգտագործման վրա ծախսված Ինտերնետը տարիֆիկացվում է 29 դր/ՄԲ գնով:

Հաշվեկշռին բավարար գումար չլինելու դեպքում փաթեթի գործողության ժամկետի վերջին օրվա ընթացքում Yandex Taxi, Music, Disk, Navigator հավելվածներից անսահմանափակ օգտվելու հնարավորություն չի ընձեռվում: Հավելվածներից օգտվելիս Ինտերնետը տարիֆիկացվում է՝ համաձայն փաթեթի պայմանների:

Նոր բաժանորդների մոտ BeeTV անվճար հեռուստաալիքների ծառայությունը միանում է ավտոմատ:

Գործող բաժանորդները BeeTV անվճար հեռուստաալիքների ծառայությունից օգտվելու մուտքանունն ու գաղտնաբառը կարող են ստանալ՝ հավաքելով *818# հրահանգը:

Մուտքանվան կամ գաղտնաբառի կորստի դեպում անհրաժեշտ է հավաքել *812# հրահանգը:

BeeTV անվճար փաթեթն առանց ինտերնետի մեգաբայթերը սպառելու ակտիվ է 1 օրացուցային ամիս, որից հետո բաժանորդներին հասանելի կլինի միայն “Հ1” հեռուստաալիքը, և Ինտերնետի տարիֆիկացումը կկատարվի համաձայն համապատասխան Սակագնային Փաթեթի պայմանների։

Փաթեթում ներառված ներցանցային 10000 րոպե դեպի Ռուսաստանի Beeline բջջային ցանց, ինչպես նաև՝ 150 րոպե դեպի Ռուսաստանի այլ ցանցեր, ԱՄՆ և Կանադա օգտագործելու համար անհրաժեշտ է զանգահարելիս հեռախոսահամարից առաջ հավաքել *88*։

Ռուսաստանի Beeline բջջային ցանցի կոդեր՝



Ուղղություն

Ելքի կոդ

Երկրի կոդ

Բջջային կոդ

«Beeline» (Ոուսաստան)

00

7

900335-900344, 90205-90207, 90252, 902553-902557, 902559, 902710, 902717, 903, 90462, 904700-904707, 904726-904727, 905-906, 908364, 908375-908379, 908435-908439, 90844-90845, 908460-908464, 90896-90899, 909, 950668, 950880, 95100-95102, 95320-95322, 96, 980999, 983888, 983999, 986666

 

 

Րոպեների փաթեթները սպառելուց հետո միջազգային զանգերը տարիֆիկացվում են ըստ ստանդարտ սակագների։

Ավելի մատչելի սակագներից օգտվելու համար կարող եք օգտվել «Հայերի աշխարհ» ծառայությունից և զանգահարել *88* կամ 88 համարահավաքմամբ։

Կանխավճարային «Սմարթ 3500» ՍՓ բջջային ինտերնետի (MB) չօգտագործված ծավալը չի զրոյանում, այլ փոխանցվում է հաջորդ ամիս` առավելագույնը 7ԳԲ-ի չափով: MB-երը փոխանցվում են հաջորդ ամիս միայն այն դեպքում, եթե փաթեթը ժամանակին է երկարաձգվում:

Ակցիան գործում է 2019 թ. Օգոստոսի 1-ից մինչև Դեկտեմբերի 31-ը

Եթե ինտերնետ փաթեթի սպառվելուն մնացել է մինչև 1 ՄԲ ծավալ, ապա միաժամանակ մեկից ավել ինտերնետ սեսսիա օգտագործելիս` փաթեթի մնացորդը կծախսվի միայն առաջին սեսիայի համար, իսկ զուգահեռ օգտագործվող մյուս սեսսիաների Ինտերնետի տարիֆիկացումը կկատարվի համաձայն Ձեր սակագնային փաթեթի պայմանների: 

MMS սակագներ

Դեպի տեղական այլ ցանցեր՝ 15.9 դրամ, միջազգային ցանցեր՝ 299 դրամ, Beeline բջջային ցանց ԱՊՀ երկրներում 50 դրամ:

Հասանելի ծառայություններ՝

Իմ մեղեդին ծառայությունը,
Beeline Բոնուս ծրագիրը: 

Անհասանելի ծառայություններ`

«Զրուցենք», SMS փաթեթներ, «Սիրելի համար»

Դեպի ՌԴ Beeline բջջային ցանց զանգերի առաջարկը գործում է մինչև 31.12.2019

Սակագնային փաթեթի նշված պայմանները գործում են միայն ՀՀ տարածքում: 

1 զանգի առավելագույն տևողությունը՝ 120 րոպե:

Տարիֆիկացումն իրականացվում է ըստ վայրկյանների` սկսած 1-ին վայրկյանից:

Գները ներկայացված են ՀՀ դրամով` ներառյալ ԱԱՀ:

* Օրինակ՝ սակագնային փաթեթը սույն ամսվա 5-ին ակտիվացնելիս, ձեր հաշվին բավարար գումարի առկայության դեպքում, ՍՓ-ը կվերաակտիվանա հաջորդ ամսվա ամսի 5-ին: Ամսվա վերջին օրերին ՍՓ-ը ակտիվացնելու դեպքում (օր.՝ հունվարի 31-ին), ՍՓ-ի վերաակտիվացումը կկայանա հաջորդ ամսվա վերջին օրը (փետրվարի 28-ին):