Սմարթ 15000

Վերցրու՛ կապից ամեն ինչ

Չօգտագործված MB-երի անցում հաջորդ ամիս

Զանգեր դեպի ՀՀ և ՌԴ Beeline բջջային ցանց

Զանգեր դեպի ՀՀ և ՌԴ Beeline բջջային ցանց

10,000 րոպե
Դեպի ՀՀ և Արցախի այլ ցանցեր, ՌԴ, ԱՄՆ, Կանադա

Դեպի ՀՀ և Արցախի այլ ցանցեր, ՌԴ, ԱՄՆ, Կանադա

700 րոպե
Ինտերնետ

Ինտերնետ

60 ԳԲ
SMS

SMS

1,000 SMS
teamTV

teamTV

110 ալիք

Ամսական վճար՝ 15000 դրամ:

Ակտիվացրեք My Beeline Armenia հավելվածի միջոցով:

Կամ հավաքեք *606# հրահանգը։

«Սմարթ 15000» ՍՓ-ի անցնելու համար, հաշվեկշիռը պետք է կազմի 15200 դրամից ոչ պակաս:

Beeline բաժանորդ չե՞ք: Կապվեք մեզ հետ corp@beeline.am հասցեով, կամ զանգահարեք 010-700-700 հեռախոսահամարով։

Փաթեթում մնացած րոպեների, SMS-ների և ՄԲ-ների քանակը ստուգելու համար` *113#

Հաշվեկշիռը ստուգելու համար` *102#

Լիցքավորեք ձեր հաշիվը օնլայն:

21․10․2020-ից 700 րոպե փաթեթը սպառելուց հետո՝ անվճար զանգեր դեպի Արցախի Հանրապետություն։ Նշված սակագնի գործողության ժամկետի մասին կտեղեկացնենք հավելյալ:

Զանգեր դեպի ՀՀ Beeline բջջային ցանց (1 ամսվա* ընթացքում փաթեթը սպառելուց հետո)

15.9 դրամ

Զանգեր դեպի ՀՀ այլ բջջային և բոլոր ֆիքսված ցանցեր (1 ամսվա* ընթացքում փաթեթը սպառելուց հետո)

15.9 դրամ

Զանգեր դեպի ՀՀ բոլոր բջջային և ֆիքսված ցանցեր (փաթեթը չակտիվացնելու դեպքում)

19.9 դրամ

ՄԲ (1 ամսվա* ընթացքում փաթեթը սպառելուց հետո)

5 դրամ

ՄԲ (փաթեթը չակտիվացնելու դեպքում)

29 դրամ

SMS դեպի ՀՀ և ԼՂՀ բջջային ցանցեր

15.9 դրամ

SMS դեպի միջազգային ցանցեր

20 դրամ

Կարող եք միացնել՝

Կարևոր է՝ «Mega» ծառայության ակտիվացման և բաժանորդի հաշվին «Սմարթ 15000» սփ-ով տրամադրվող անվճար փաթեթի առկայության դեպքում Ինտերնետից օգտվելիս գանձումը կկատարվի զուգահեռ, երկու ներառումներից հավասարաչափ։ «Mega» ծառայության ներառումը սպառելուց հետո, եթե բաժանորդի հաշվին առկա են սակագնային փաթեթով տրամադրվող անվճար ինտերնետ ներառումներ, ապա ինտերնետից օգտվելիս շարունակում է սպառել այդ ներառումներից, հակառակ դեպքում գործում է 5դր/մբ սակագինը։

Օգտվեք Yandex Taxi, Navigator, Music հավելվածներից առանց Ինտերնետի ծախսի:
 
Հավելվածներն օգտագործելիս սակագնային փաթեթի ակտիվ ժամանակահատվածի ընթացքում փաթեթում ներառված Ինտերնետ մեգաբայթերը չեն սպառվում, և Ինտերնետը չի տարիֆիկացվում:

Yandex հավելվածների ակցիան գործում է մինչև 31.12.2021։

Yandex Music հավելվածից կարող եք օգտվել 2 տարբերակով՝ անվճար առանց բաժանորդագրության և վճարովի բաժանորդագրությամբ, որի պարագայում կկարողանաք օգտվել հավելվածի բոլոր հնարավորություններից՝ այդ թվում երաժշտություն HQ որակով, փնտրել և լսել երգեր, վերբեռնել երգեր և լսել առանց Ինտերնետի, ինչպես նաև օգտագործել հավելվածը առանց որևէ գովազդի: Վճարովի բաժանորդագրության պարագայում Ձեզ կտրվի 3 ամիս անվճար օգտագործման հնարավորություն: Հավելվածում կարող եք լսել նաև հայկական երաժշտություն՝ փնտրման միջոցով:

Զրոյական հաշվեկշռի դեպքում հավելվածները կաշխատեն, եթե փաթեթում լինեն մնացորդային ՄԲ-եր՝ Ինտերնետ սեսիան գեներացնելու համար:

Yandex հավելվածներն աշխատում են առանց Ինտերնետի ծախսի, եթե օգտվում եք Սմարթ փաթեթով տրամադրված Ինտերնետից: Հավելյալ Ինտերնետ փաթեթներ/ծառայություններ միացված լինելու պարագայում Yandex հավելվածների Ինտերնետը կծախսվի տվյալ փաթեթներից:

Կանխավճարային փաթեթների դեպքում փաթեթի գործողության ակտիվ ժամկետից հետո հավելվածների օգտագործման վրա ծախսված Ինտերնետը տարիֆիկացվում է 29 դր/ՄԲ գնով:

Հաշվեկշռին բավարար գումար չլինելու դեպքում փաթեթի գործողության ժամկետի վերջին օրվա ընթացքում Yandex Taxi, Music, Navigator հավելվածներից անսահմանափակ օգտվելու հնարավորություն չի ընձեռվում: Հավելվածներից օգտվելիս Ինտերնետը տարիֆիկացվում է՝ համաձայն փաթեթի պայմանների:

Նոր բաժանորդների մոտ teamTV անվճար հեռուստաալիքների ծառայությունը միանում է ավտոմատ:

Գործող բաժանորդները teamTV անվճար հեռուստաալիքների ծառայությունից օգտվելու մուտքանունն ու գաղտնաբառը կարող են ստանալ՝ հավաքելով *818# հրահանգը:

Մուտքանվան կամ գաղտնաբառի կորստի դեպում անհրաժեշտ է հավաքել *812# հրահանգը:

teamTV բջջային հեռուստատեսությունը գործում է առանց ինտերնետի մեգաբայթերը սպառելու և հասանելի է հանրապետության ողջ տարածքում:

Օգտվել teamTV հավելվածից առանց մեգաբայթերը սպառելու նշանակում է, որ եթե ձեզ մոտ ակտիվացված է ՍՄԱՐԹ ծառայությունների փաթեթը, ապա, օգտվելով teamTV հավելվածից Beeline բջջային ինտերնետի 3G կամ 4G (LTE) ցանցերում, ձեր փաթեթում ներառված մեգաբայթերը չեն ծախսվելու և չի գանձվելու որևէ հավելյալ գումար:

teamTV հավելվածը հասանելի է՝ iOS 9.0 և Android 6.0 և բարձր օպերացիոն համակարգերով աշխատող բոլոր սմարթֆոնների և պլանշետների համար: Հեռարձակումն իրականացվում է «TEAM» ՍՊԸ-ի կողմից:

Փաթեթում ներառված ներցանցային 10000 րոպե դեպի Ռուսաստանի Beeline բջջային ցանց, ինչպես նաև՝ 700 րոպե դեպի Ռուսաստանի այլ ցանցեր, ԱՄՆ և Կանադա փաթեթը սպառվում են ինչպես ուղիղ համարհավաքմամբ, այնպես էլ *88* հեռախոսահամար  ձևաչափով։

Ռուսաստանի Beeline բջջային ցանցի կոդեր՝

Ուղղություն

Ելքի կոդ

Երկրի կոդ

Բջջային կոդ

«Beeline» (Ոուսաստան)

00

7

900335-900344, 90205-90207, 90252, 902553-902557, 902559, 902710, 902717, 903, 90462, 904700-904707, 904726-904727, 905-906, 908364, 908375-908379, 908435-908439, 90844-90845, 908460-908464, 90896-90899, 909, 950668, 950880, 95100-95102, 95320-95322, 96, 980999, 983888, 983999, 986666

Րոպեների փաթեթները սպառելուց հետո միջազգային զանգերը տարիֆիկացվում են ըստ ստանդարտ սակագների։

Ավելի մատչելի սակագներից օգտվելու համար կարող եք օգտվել «Հայերի աշխարհ» ծառայությունից և զանգահարել *88* կամ 88 համարահավաքմամբ։

Կանխավճարային «Սմարթ 15000» ՍՓ բջջային ինտերնետի (MB) չօգտագործված ծավալը չի զրոյանում, այլ փոխանցվում է հաջորդ ամիս` առավելագույնը 60ԳԲ-ի չափով: MB-երը փոխանցվում են հաջորդ ամիս միայն այն դեպքում, եթե փաթեթը ժամանակին է երկարաձգվում:

Ակցիան գործում է մինչև 2021թ. Դեկտեմբերի 31-ը

Եթե ինտերնետ փաթեթի սպառվելուն մնացել է մինչև 1 ՄԲ ծավալ, ապա միաժամանակ մեկից ավել ինտերնետ սեսսիա օգտագործելիս` փաթեթի մնացորդը կծախսվի միայն առաջին սեսիայի համար, իսկ զուգահեռ օգտագործվող մյուս սեսսիաների Ինտերնետի տարիֆիկացումը կկատարվի համաձայն ձեր սակագնային փաթեթի պայմանների: 

Եթե 1 ամիս հետո դուք ունեք բավարար գումար ձեր հաշվին, ապա ձեր հաշվից կգանձվի ամսական վճարը և ծառայությունների տրամադրումն ավտոմատ կերպով կերկարացվի:

Հասանելի ծառայություններ՝

Իմ մեղեդին ծառայությունը
Beeline Բոնուս ծրագիրը

Անհասանելի ծառայություններ`

«Զրուցենք», SMS փաթեթներ, «Սիրելի համար»

Սակագնային փաթեթի նշված պայմանները գործում են միայն ՀՀ տարածքում:

1 զանգի առավելագույն տևողությունը՝ 120 րոպե:

Տարիֆիկացումն իրականացվում է ըստ վայրկյանների` սկսած 1-ին վայրկյանից:

Գները ներկայացված են ՀՀ դրամով` ներառյալ ԱԱՀ:

* Օրինակ՝ սակագնային փաթեթը սույն ամսվա 5-ին ակտիվացնելիս, ձեր հաշվին բավարար գումարի առկայության դեպքում, ՍՓ-ը կվերաակտիվանա հաջորդ ամսվա ամսի 5-ին: Ամսվա վերջին օրերին ՍՓ-ը ակտիվացնելու դեպքում (օր.՝ հունվարի 31-ին), ՍՓ-ի վերաակտիվացումը կկայանա հաջորդ ամսվա վերջին օրը (փետրվարի 28-ին):