Հետվճարային բաժանորդների համար

Հարմար ռոումինգ է ավելի քան 170 երկրներում

Ակտիվացում/Ապաակտիվացում

  • հավաքեք *500# հրահանգը,
  • ուղարկեք SMS հաղորդագրություն 500 տեքստով  0674 համարին, 
  • այցելելեք  Beeline Վաճառքի և Սպասարկման գրասենյակ:
  • հավաքեք *501# հրահանգը
  • ուղարկեք SMS հաղորդագրություն 501 տեքստով  0674 համարին 

«Միջազգային ռոումինգ» ծառայությունն անջատվում է/կասեցվում է նաև մատուցվող ծառայությունների սահմանաչափն անցնելու դեպքում:

Beeline ռոումինգ գործընկերների ցանկը, ինչպես նաև ռոումինգի հասանելի տեսակները ներկայացված է այստեղ:

Ռոումինգի հասանելի տեսակները կախված են տվյալ երկրի Beeline ռոումինգ գործընկերների պայմաններից:

Հետվճարային հաշվարկային համակարգի դեպքում ռոումինգում բոլոր ծառայությունների դիմաց հաշվարկը կարող է կատարվել ուշացումով (մինչև մի քանի օր), ինչի հետևանքով մատուցվող ծառայությունների սահմանաչափը կարող է գերազանցվել և դրանով պայմանավորված կապի սահմանափակումը՝ կիրառվել ուշ:

Մատուցվող ծառայությունների սահմանաչափը ստուգելու համար մինչև արտերկիր մեկնելը հավաքե՛ք՝ *110*321# և սահմանաչափը փոփոխելու անհրաժեշտության դեպքում դիմե՛ք Beeline Վաճառքի և Սպասարկման գրասենյակ կամ զանգահարեք Beeline հաճախորդների աջակցման կենտրոն՝ 0611 համարով:

Ռոումինգն անհրաժեշտ է միացնել մինչև Հայաստանից մեկնելը:

Հետվճարային հաշվարկային համակարգի բաժանորդների մոտ ռոումինգը     «Ղարաբաղ Տելեկոմ» օպերատորի ցանցում միանում է ավտոմատ:

Երբ գտնվում եք Հայաստանի տարածքում սահմանամերձ շրջաններում եղե՛ք ուշադիր ռոումինգ ծառայության չարտոնված օգտագործումից խուսափելու համար:

Ընտրե՛ք ցանցն ինքնուրույն` հեռախոսի մենյուից (Կարգավորումներ/Settings բաժնից):

Սպասարկման գրասենյակում ռոումինգը միացնելու համար անհրաժեշտ է՝

  • ներկայացնել անձնագիր,
  • ներկայացնել նոտարի կողմից հաստատված կամ Beeline գրասենյակում այն անձի կողմից ստորագրված լիազորագիրը, ում անունով գրանցված է տվյալ հեռախոսահամարը (եթե տվյալ հեռախոսահամարը գրանցված չէ դիմողի անունով),
  • վճարել հաշվի վրա եղած պարտքը,
  • լրացնել «Միջազգային ռոումինգ» ծառայության միացման հայտը:

«Իմ Ընկերությունը» ծառայությունը միացրած բաժանորդների համար ռոումինգի միացումն իրականացվում է ֆիզիկական անձանց համար գործող վերը նշված եղանակներով:

Այլ իրավաբանական անձիք կարող են միացնել ռոումինգը՝ այցելելով Beeline Վաճառքի և Սպասարկման գրասենյակ: Անհրաժեշտ է, որպեսզի տվյալ կազմակերպության վստահված անձը.

  • ներկայացնի անձնագիր,
  • ներկայացնի լիազորագիր (ստորագրված և կնքված կազմակերպության տնօրենի կողմից կամ հաստատված նոտարի կողմից),
  • վճարի հաշվի վրա եղած պարտքը,
  • լրացնի «Միջազգային ռոումինգ» ծառայության միացման հայտը: