Կանխավճարային բաժանորդների համար

Ռոումինգ ավելի քան 115 երկրներում

Ակտիվացում/Ապաակտիվացում

Արտերկիր մեկնելիս (բացառությամբ Իրանի և Թուրքիայի)՝ կանխավճարային համակարգի բաժանորդների համար ռոումինգն ավտոմատ միացված է: Այդ երկրների համար Դուք կարող եք անջատել և անհրաժեշտության դեպքում միացնել մուտքային զանգեր ստանալու հնարավորությունը՝

Հավաքեք *131# հրահանգը

Արտերկիր մեկնելիս (բացառությամբ Իրանի և Թուրքիայի)՝ կանխավճարային համակարգի բաժանորդների համար ռոումինգն ավտոմատ միացված է: Այդ երկրների համար Դուք կարող եք անջատել և անհրաժեշտության դեպքում միացնել մուտքային զանգեր ստանալու հնարավորությունը՝

Հավաքեք *130# հրահանգը

Իրանում և Թուրքիայում

Հավաքեք *132#  հրահանգը

Եթե Դուք անջատել էիք ռոումինգում մուտքային զանգեր ստանալու հնարավորությունը, անհրաժեշտ է նաև, հավաքել *131#, որպեսզի կարողանաք մուտքային զանգեր ստանալ Իրանում և Թուրքիայում:

Հավաքեք *133# հրահանգը

Կանխավճարային համակարգում ձայնային և SMS ծառայությունների համար գործում է ռոումինգի երկու տարբերակ` Easy2Go և CAMEL (կախված տվյալ երկրի Beeline ռոումինգ գործընկերների պայմաններից):

Ռոումինգում Դուք կարող եք`

Easy2Go

Camel

ընդունել զանգեր

այո

այո

զանգահարել

ոչ

այո

ընդունել SMS հաղորդագրություններ (անվճար)

այո

այո

ուղարկել SMS հաղորդագրություններ

այո

այո

համալրել հաշվեկշիռը

այո

այո

հսկել Ձեր հաշիվը իրական ժամանակում

այո

այո

Ռոումինգում Դուք կարող եք լիցքավորել հաշիվը մի քանի տարբերակով.

1. Օնլայն վճարումով

2. «Վստահության րոպեներ» ծառայության միջոցով

Ձեր հարցումով մենք ժամանակավորապես կլիցքավորենք Ձեր հաշվեկշիռը, և Դուք կկարողանաք շարունակել հաղորդակցվել:

3. Beeline վերալիցքավորման քարտերով

  • Վերալիցքավորման քարտը պետք է գնել նախապես և անհրաժեշտության դեպքում ակտիվացնել այն արտերկրում Ձեր բջջային հեռախոսի կամ ցանկացած տոնային ռեժիմով աշխատող հեռախոսի միջոցով:
  • Անհրաժեշտ է զանգահարել +374 8000-0696 հեռախոսահամարին և հետևել ինքնապատասխանիչի հուշումներին:
  • Ռումինգում զանգը +374 8000-0696 հեռախոսահամարին տարիֆիկացվում է որպես դեպի Հայաստանի ֆիքսված ցանց կատարվող զանգ:
  • Վերալիցքավորման քարտով Հայաստանում գտնվող Ձեր մտերիմները նույնպես կարող են լիցքավորել Ձեր հաշիվը՝ հավաքելով *101* [քարտի 16 նիշանոց կոդը] * [Ձեր հեռախոսահամարը] # հրահանգը, որտեղ հեռախոսահամարն անհրաժեշտ է մուտքագրել Հայաստանում կիրառվող 9-նիշ ձևաչափով:

4. Վճարումների ընդունման կետերի միջոցով

Հաշվեկշռի լիցքավորումը ռոումինգում վճարումների ընդունման կետերից հասանելի է դեռևս միայն Ռուսաստանում և ԱՄԷ-ում.

  • Վճարումների ընդունման կետերի ցանկ
  • Գործընկերների ցանկ վճարումների ընդունման համար

5. Ձեր մտերիմները, որոնք հանդիսանում են կանխավճարային հաշվարկային համակարգի բաժանորդներ, կարող են գումար փոխանցել Ձեր հաշվին «Բալանսի փոխանցում» ծառայության միջոցով:

Հայաստանի տարածքում սահմանամերձ գոտիներում գտնվելիս օգտվե՛ք Ձեր հեռախոսի Կարգավորումներում ցանցը փնտրելու մեխանիկական եղանակից և ընտրե՛ք Beeline բջջային ցանցը՝ ռոումինգ ծառայության չարտոնված օգտագործումից խուսափելու համար:

Easy2Go ռոումինգ տարբերակը հասանելի է Beeline բոլոր ռոումինգ գործընկերների ցանցերում, բացի Կուբայից և Կորեայից:

Beeline ռոումինգ գործընկերների ցանկը, ինչպես նաև տեղեկատվություն այն մասին, թե որ ցանցում է հասանելի CAMEL ռոումինգ, GPRS-ռոումինգ/3G-ռոումինգ/4G(LTE)-ռոումինգ ներկայացված է այստեղ` Beeline ռոումինգ գործընկերները: