Ընդհանուր տեղեկատվություն

Ռոումինգ`զանգեր հանգստի և գործուղման ժամանակ

1. Beeline ռոումինգ գործընկերների ցանկում ստուգե՛ք ռոումինգի հասանելիությունն այն երկրում, ուր պատրաստվում եք այցելել:

2. Միացրե՛ք ռոումինգ ծառայությունը.

  • ռոումինգի միացման պայմանները կանխավճարային հաշվարկային համակարգի համար,
  • ռոումինգի միացման պայմանները հետվճարային հաշվարկային համակարգի համար:

3. Կախված այցելության երկրից՝

  • ծանոթացեք ռոումինգի բազային սակագներին,
  • ընտրեք գործող ռոումինգ ծառայություններից Ձեզ հարմար տարբերակը:

Հավելյալ տեղեկությունների համար ծանոթացեք ռոումինգի ուսուցողական տեսահոլովակին։

  • Ժամանելով արտերկիր` պարզապես միացրեք Ձեր հեռախոսը, և մի քանի րոպե անց այն ինքնուրույն կգրանցվի այն ցանցում, որի ազդանշանն ավելի ուժեղ է:
  • Հեռախոսի էկրանին կհայտնվի տեղական օպերատորի կոդը կամ ցանցի անվանումը: Եթե դա տեղի չի ունեցել, հեռախոսի մենյուից (Կարգավորումներ/Settings բաժնից) փորձեք ընտրել ցանցն ինքնուրույն:
  • Արտերկրում ռոումինգ գործընկերոջ ցանցում գրանցվելիս Դուք կստանաք տվյալ ցանցում/երկրում ռոումինգի սակագների վերաբերյալ SMS հաղորդագրություն:
  • Անպայման ծանոթացեք ռոումինգի ուսուցողական տեսահոլովակին օգտակար խորհուրդներով։

դեպի բջջային ցանց՝ + [բջջային ցանցի կոդ] [հեռախոսահամար]

դեպի քաղաքային ցանց՝  [քաղաքային ցանցի կոդ] [հեռախոսահամար]

Օրինակ. Հայաստան զանգահարելու համար հավաքեք հեռախոսահամարը հետևյալ ձևաչափով՝

+374 [օպերատորի կոդ] [հեռախոսահամար]` +374 99 XXX XXX:

Ռոումինգում զանգեր կատարելու կամ ստանալու համար կանխավճարային հաշվարկային համակարգի բաժանորդներին անհրաժեշտ է հաշվեկշռին ունենալ առնվազն 1 րոպեի գումար` համաձայն տվյալ ռոումինգ սակագնային գոտու կամ ակտիվացրած ռոումինգ ծառայության պայմանների (ռոումինգում բոլոր զանգերի տարիֆիկացումն իրականացվում է ըստ րոպեների):

  • Ռոումինգիում կարող եք օգտվել ինտերնետից ընդհուպ մինչև 4G/LTE ցանցի արագությունով:
  • Ռոումինգում ինտերնետից օգտվելու համար անհրաժեշտ է հեռախոսի կարգավորումներում միացնել Տվյալների ռոումինգը/Data roaming և ինտերնետի կարգավորումներում լրացնել Access Point Name դաշտը՝ internet.beeline.am:

Ձեր ընկերները և մտերիմները կարող են զանգահարել Ձեր Beeline հեռախոսահամարին՝ առանց լրացուցիչ վճարների:

Beeline ռոումինգը հասանելի է աշխարհի ավելի քան 170 երկրների 400-ից ավել բջջային օպերատորների ցանցերում:

Beeline ռոումինգից օգտվելիս՝ ցանկացած երկրից կարող եք անվճար զանգահարել Beeline հաճախորդների աջակցման կենտրոն +374-8000-0612 հեռախոսահամարով:

Որոշ բջջային ցանցերի հաճախականության դիապազոնը տարբերվում է Beeline ցանցի հաճախականության դիապազոնից: Հյուսիսային Ամերիկա մեկնելուց առաջ համոզվեք, որ Ձեր հեռախոսն ունի տեղական օպերատորների ցանցերի հաճախականությունն ընդունելու հնարավորություն (850 և 1900 ՄՀց):

ԱՄՆ-ում, Ավստրալիայում, Թայվանում, Սինգապուրում, Հարավային Կորեայում և Ճապոնիայում անհրաժեշտ է, որ Ձեր հեռախոսն աշխատի 3G և/կամ 4G/LTE ցանցում: Միայն 2G ցանցում աշխատող հեռախոսների համար ռոումինգը տվյալ երկրներում հասանելի չէ:

Ղրիմում առկա չէ Beeline կապի ծածկույթը (մասամբ առկա է Աստելիտ (Ուկրաինա) ցանցը, սակայն ռոումինգ ծառայության որակը չի երաշխավորվում):

«Կապի մեջ+» ծառայությանը միանալիս ՄԲ-երը տարիֆիկացվում են համաձայն ծառայության պայմանների, ինչպես նաև GEOCELL ցանցին միանալիս: