Համարի վերականգնում

Հեռախոսահամարի անվճար վերականգնում հետվճարային համակարգի բաժանորդների համար

Հետվճարային հաշվարկային համակարգի բաժանորդները կարող են անվճար վերականգնել պարտքի պատճառով անջատված հեռախոսահամարը` պայմանագիրը խզելուց հետո 3 ամսվա ընթացքում, ինչպես նաև այն դեպքում, եթե բջջային հեռախոսահամարը ուրիշ որևէ մեկին չի տրվել: Հետվճարային և կանխավճարային համակարգի բաժանորդները կարող են վերականգնել/ձեռք բերել իրենց անվամբ նախկինում գրանցված «գեղեցիկ համարները» անվճար:

Վերականգնման ընթացակարգն1 իրականացվում է դեբիտորական պարտքը (ներառյալ վճարման ժամկետը չանցած հաշիվները) վճարելուց հետո (եթե վերականգնման պահին գոյություն ունի դեբիտորական պարտք, այն անհրաժեշտ է վճարել Beeline ՎաՃառքի և սպասարկման գրասենյակում` կանխիկ վճարման եղանակով):

Ընթացակարգն իրականացվում է.

  • նախկին համարով և նախկին SIM-քարտով
  • նախկին համարով, բայց նոր SIM-քարտով, եթե SIM-քարտը կորել է (բաժանորդը վճարում է SIM-քարտի փոխարինման համար): 

Ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձանց համար հեռախոսահամարների վերականգնումն իրականացվում է բջջային հեռախոսահամարի տիրոջ կամ նրա վստահված անձի (նոտարի կողմից հաստատված լիազորագրով) կողմից Beeline ՎաՃառքի և սպասարկման գրասենյակ2 կատարած այցի ժամանակ տրված գրավոր դիմումի հիման վրա:

1Ընթացակարգը նախատեսում է մինչ պայմանագրի խզումը բաժանորդի մոտ գործող սակագնային փաթեթի վերականգնում:
2Հեռախոսահամարների վերականգնման պայմանների, ինչպես նաև ընթացակարգի տևողության և կարգի մասին մանրամասն տեղեկատվություն տրամադրվում է բաժանորդների սպասարկման կենտրոնում: