Վճարման վավերականության ժամկետ

Beeline-ի հետ կարող եք չանհանգստանալ լիցքավորման ժամկետների մասին

Եթե նախկինում լիցքավորելով հաշվեկշիռը` վավերականության ժամկետը երկարում էր լիցքավորված գումարին համապատասխան, և անհրաժեշտ էր լիցքավորել հաշվեկշիռը, Beeline բջջային կապի ծառայություններից օգտվելու համար, ապա այժմ ժամկետներ չկան:

Լիցքավորման (վճարման) ժամկետները չեն գործում սկսած 2014 թ.-ի փետրվարի 20-ից:

SIM քարտն ակտիվ կլինի այնքան ժամանակ, քանի դեռ Ձեր հաշվեկշիռը դրական է (Ձեր հաշվեկշռի վրա առկա է գումար):

Միայն ոչ դրական կամ բացասական հաշվեկշռի դեպքում Դուք անցում եք կատարում միակողմանի արգելափակման կարգավիճակին (հասանելի են միայն մուտքային գործառնությունները):

Միակողմանի արգելափակման կարգավիճակում հայտնվելու պահից 90 օրից ավել հաշիվը չլիցքավորելու և որևէ գործառնությունների բացակայության դեպքում, ծառայությունների տրամադրման պայմանագիրը խզվում է: