Սակագնային փաթեթի փոփոխում

Ընտրի'ր քեզ առավել հարմար սակագնային փաթեթը

Ցանկացած պահի Դուք կարող եք փոխել սակագնային փաթեթը` պահպանելով Ձեր հեռախոսահամարը: 

Կանխավճարային հաշվարկային համակարգի բաժանորդները կարող են փոխել իրենց սակագնային փաթեթը ինքնուրույն` Ծառայությունների Կառավարման Կենտրոնի օգնությամբ:  

Հետվճարային հաշվարկային համակարգի բաժանորդների` ֆիզիկական անձանց համար, սակագնային փաթեթի փոփոխումն իրականացվում է բջջային հեռախոսահամարի տիրոջ կամ նրա վստահված անձի (նոտարի կողմից հաստատված լիազորագրով) կողմից Beeline բաժանորդների սպասարկման կենտրոն1 կատարած այցի ժամանակ տրված գրավոր դիմումի հիման վրա:

Ծառայությունը հաշվարկային ամսվա ընթացքում նախատեսում է սակագնային փաթեթի միայն մեկ փոփոխություն:

Եթե բաժանորդը ֆիզիկական անձ է` 

  • ներկայացնում է անձնագիր
  • ներկայացնում է նոտարի կողմից հաստատված լիազորագիր (եթե դիմողը հեռախոսահամարի տերը չէ)
  • ներկայացնում է հայտ սակագնային փաթեթի փոփոխության համար
  • վճարում է հաշվի վրա եղած պարտքը
  • վճարում է ծառայության տրամադրման արժեքը:  

Լրացուցիչ ծառայությունների արժեքը կարող է փոխվել կախված այն բանից, թե որ սակագնային փաթեթն եք Դուք ընտրել: Սակագնային փաթեթը փոխելիս` միացված ծառայությունները տեխնիկական պատճառներով կարող են անջատվել:

Կանխավճարային վճարման համակարգից հետվճարային վճարման համակարգին անցումը և հակառակը իրականացվում է անվճար: Վճարման ենթակա է միայն տվյալ Սակագնային փաթեթի համար նախատեսված արժեքը, որին կատարվում է անցումը: