Միացի՛ր մեզ քո համարով

- Թող օնլայն հայտ
- Զանգահարիր 043 033 033 կամ 043 330 330
- Կամ այցելիր մոտակա վաճառքի և սպասարկման գրասենյակ

Թողնել հայտ

Տեղափոխումը պարզ է և արագ

Անվճար առաքում

Թող առցանց հայտ և մենք անվճար կառաքենք համարը մեկ օրում Երևանում

Անվճար անցում

Անցումն անվճար է և կատարվում է 3 աշխատանքային օրվա ընթացքում

Հետևի՛ր ընթացքին

SMS ծանուցումներ դիմումի ընթացքին հետևելու համար

Ինչո՞ւ Beeline

Մեզ մոտ չկան լիցքավորման ժամկետներ

Ունենք ընդարձակ գերժամանակակից ցանց

Պարզ և հարմար սակագներ

Շահավետ բոնուսային ծրագիր

Հաճախ տրվող հարցեր

Որքա՞ն արժե բջջային համարի տեղափոխումը:

Համարի տեղափոխման ծառայությունը անվճար է։

Որքա՞ն ժամանակ կպահանջվի համարի տեղափոխման համար:

Beeline բջջային ցանց համարի տեղափոխման գործընթացն իրականացվում է 3 աշխատանքային օրվա ընթացքում: Դուք կարող եք համարի տեղափոխման ժամկետ սահմանել, որը չի կարող գերազանցել 30 օրը։

Որքա՞ն ժամանակ ես կարող եմ մնալ առանց կապ համարի տեղափոխման ընթացքում։

Տեղափոխվող համարի ակտիվացման և ապաակտիվացման միջև ընկած ժամանակահատվածը չի գերազանցում 2 ժամը:

Կարո՞ղ եմ արդյոք չեղարկել համարի տեղափոխման հայտը։

Այո, քանի դեռ տեղափոխման դիմումը ուսումնասիրման փուլում է: Բջջային համարի տեղափոխումը չեղյալ համարելու համար Դուք պետք է դիմեք Beeline գրասենյակ և նոր դիմում գրեք տեղափոխումը չեղյալ հայտարարելու վերաբերյալ:

Քանի՞ անգամ կարող եմ տեղափոխել իմ համարը։

Դուք կարող եք տեղափոխել Ձեր համարը առավելագույնը երկու անգամ վերջին 12 ամսվա ընթացքում։

Կարո՞ղ եմ արդյոք տեղափոխել համարը, եթե հին օպերատորի նկատմամբ պարտք ունեմ:

Այո, պարտքը արգելք չի հանդիսանում համարի տեղափոխման համար: Սակայն Ձեզ չի ազատում համապատասխան պարտավորությունների կատարումից:

Եթե համարի տեղափոխման պահին իմ հաշվին դրամական միջոցներ կան, կփոխանցվե՞ն դրանք իմ նոր հաշվին:

Ոչ, համարի տեղափոխման ժամանակ դրամական միջոցները չեն փոխանցվում նոր հաշվին:

Կարելի՞ է արդյոք զանգ կատարելիս իմանալ, թե որ օպերատորի համարին է զանգը գնում:

Եթե Դուք Beeline ցանցից դուրս զանգ եք կատարում, դուք ազդանշան կլսեք: Ձեր զրուցակցի համարի պատկանելիությունը ստուգվում է հետևյալ հրահանգի միջոցով՝ *148*բաժանորդի հեռախոսահամարը#:

Որո՞նք են համարի տեղափոխման մերժման պատճառները

Ի՞նչ պատճառներից ելնելով կարող է համարի տեղափոխումը մերժվել:

  • - Եթե տեղափոխվող համարը Ձեզ չի պատկանում,
  • - Դիմում ներկայացրած անձը չունի բավարար լիազորություններ,
  • - Համարն արգելափակվել է Ձեր ցանկությամբ,
  • - Համարի տեղափոխման դիմում ներկայացնելուց հետո Դուք խզել եք պայմանագիրը, փոխել եք համարը կամ փոխել եք համարի սեփականատիրոջը,
  • - Եթե Դուք խախտել եք հին օպերատորի հետ պայմանագրային հարաբերությունները, ինչի հետևանքով պայմանագիրը խզվել է,
  • - Մեկ այլ օպերատորի մոտ ընթացքի մեջ է ավելի վաղ ներկայացված համարի տեղափոխման դիմումը,
  • - Համարի տեղափոխելիության ծառայությունը երկու անգամից ավել է իրականացվում վերջին տասներկու ամսվա ընթացքում:

Ինպե՞ս ընտրել սակագնային փաթեթ համարը Beeline տեղափոխելուց հետո։

Առցանց հայտի դեպքում Ձեզ հետ կապ կհաստատի մեր մասնագետը և կօգնի ընտրել սակագնային փաթեթ։ Դուք կարող եք ինքնուրույն ընտրել սակագնային փաթեթ մինչ համարի տեղափոխումը մեր կայքում։

Ցանկանու՞մ ես նոր համար գնել

Ապա պատվիրիր այն Beeline E-Shop-ից: Գործում է անվճար առաքում ՀՀ ամբողջ տարածքում։

Պատվիրել