«Beeline Բոնուս» ծրագրի պայմաններ

«Beeline Բոնուս»-ը դա խրախուսական ծրագիր է, որը հնարավորություն է տալիս «ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ բջջային  և COMBO 2, 3 և 4 հետվճարային և կանխավճարային սակագնային փաթեթների բաժանորդներին կուտակել բոնուսային միավորներ և փոխանակել դրանք Ընկերության կողմից առաջարկվող մի շարք ծառայություններով:

1. Գրանցում

1.1 Ծրագիրը հասանելի է «ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ ֆիզիկական անձ հանդիսացող կանխավճարային և հետվճարային հաշվարկային համակարգերի բաժանորդներին, ինչպես նաև «Իմ կազմակերպությունը» ծրագրին մասնակցող իրավաբանական անձ հանդիսացող բաժանորդներին, որոնք գրանցված են ֆիզիկական անձանց համար նախատեսված սակագնային փաթեթների վրա (բացառությունների համար տե՛ս կետ 11.1):

1.2 Բոնուսային ծրագրում բաժանորդները կարող են գրանցվել երեք եղանակով՝

  • “My Beeline Armenia” հավելվածի միջոցով
  • beeline.am կայքում (գրանցվելով «Անձնական գրասենյակում»)
  • USSD մենյուի միջոցով՝ հավաքելով *555# համապատասխան հրահանգը

Ծրագրում գրանցվելուց հետո բաժանորդը ստանում է «Beeline Bonus» ծրագրին գրանցման վերաբերյալ ծանուցում:

Բոնուսային ծրագրում գրանցումն ու մասնակցությունն անվճար են:

Եթե բաժանորդը արդեն իսկ գրանցված է «Անձնական գրասենյակում», պարզապես պետք է այցելել «Bonus» բաժին:

2. Կարգավիճակի տրամադրում «Beeline Bonus» ծրագրում՝

2.1 Ծրագրում գրանցվելիս՝ բաժանորդներին տրամադրվում է կարգավիճակ՝ ելնելով «ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ կողմից  մատուցած բջջային կապի ծառայությունների դիմաց իր կողմից վճարված գումարի սահմանաչափից (հաշվարկվում է գումարային՝ գրանցմանը նախորդող վերջին 6 ամիսների համար):  Գրանցմանը նախորդող վերջին 6 ամսվա ընթացքում ծախսված գումարի սահմանաչափով բաժանորդներին շնորհված կարգավիճակների անվանումներն են՝

  • Standard (>100/12 999 դրամ)
  • Silver (13000/36 999 դրամ)
  • Gold (37000/77 999 դրամ)
  • Platinum (78 000 դրամ)

2.2 Բաժանորդի կարգավիճակը վերանայվում է յուրաքանչյուր 180 օրը մեկ անգամ՝ այդ ընթացքում կուտակած միավորների ընդհանուր քանակի հիման վրա: Յուրաքանչյուր 181-րդ օրը՝ համակարգը կատարում է բաժանորդի կարգավիճակի ստուգում/վերանայում՝ ելնելով նրա կողմից այդ ընթացքում կուտակած միավորների գումարային քանակից (տես աղյուսակ 1):

Կարգավիճակների համար հաստատված միավորների սահմանաչափը (աղյուսակ 1)

Կարգավիճակի բարձրացում

Silver

Gold

Platinum

180 օրվա ընթացքում կուտակած միավորներ

3000 points

9000 միավոր

≥17000 միավոր

Կարգավիճակի իջեցում

Standard

Silver

Gold

180 օրվա ընթացքում կուտակած միավորներ

< 3000 միավոր

< 9000 միավոր

<17000 միավոր


2.3 Ընկերության կողմից, գրանցվելու պահին, տրամադրված կարգավիճակը՝

  • չի փոփոխվում, եթե 180 օրվա ընթացքում նրա կողմից կուտակած միավորները համապատասխանում են ընկերության կողմից հաստատված սահմանաչափին:
  • փոփոխվում է դեպի ավելի բարձր կամ ցածր կարգավիճակ, եթե 180 օրվա ընթացքում նրա կողմից կուտակած միավորները գերազանցում են կամ պակաս են իրեն շնորհված կարգավիճակի սահմանաչափից:
  • նախորդ Բոնուսային ծրագրի շրջանակներում կուտակած և նոր ծրագիր փոխանցված միավորները հաշվի չեն առնվում կարգավիճակի փոփոխության գործընթացում։ Նոր բոնուսային ծրագրում կարգավիճակի փոփոխության գործընթացում ներառվում են միայն վերջին 180 օրվա ընթացքում կուտակված միավորները։

Օրինակ՝

  1. Եթե գրանցման պահին բաժանորդին տրամադվել է Standard կարգավիճակ, սակայն գրանցման օրվանից սկսած 180 օրվա ընթացքում նա կուտակում է Silver կարգավիճակին համապատասխան միավորներ (3000-ից 8999 միավորի սահմանաչափում), ապա 181-րդ օրը, բաժանորդի կարգավիճակը կփոխվի Silver:
  2. Եթե գրանցման պահին բաժանորդին տրամադրվել է Platinum կարգավիճակ, սակայն գրանցման օրվանից սկսած 180 օրվա ընթացքում նա չի կուտակում Platinum կարգավիճակին համապատասխանող բավանականաչափ միավոր (180 օրվա ընթացքում կուտակված ընդհանուր միավորների քանակը պետք է լինի 17000-ից), այլ կուտակում է 3000-ից քիչ միավոր, ապա  181-րդ օրը, բաժանորդի կարգավիճակը կփոխվի Standard-ի:

3. Կարգավիճակի առավելություններ՝

3.1. Կախված իրենց ծրագրում ունեցած կարգավիճակից բաժանորդները կուտակում են միավորներ համաձայն սահմանված գործակցի:

Ընկերության կողմից յուրաքանչյուր կարգավիճակի համար սահմանված գործակիցները հետևյալն են՝

  • Standard՝ 10 դրամը = 1 միավորի
  • Silver՝ 10 դրամը = 1,3 միավորի
  • Gold՝ 10 դրամը = 1,5 միավորի
  • Platinum՝ 10 դրամը = 1,7 միավորի

3.2 Gold և Platinum կարգավիճակի բաժանորդները կարող են օգտվել հատուկ առաջարկներից, որոնք հասանելի չեն Standard և Silver կարգավիճակի բաժանորդներին:

  • Հաճախորդների սպասարկման կենտրոնի զանգերի համար հատուկ հատկացված 8899 հեռախոսահամար:
  • 5% զեղչ Gold- ի օգտատերերին և 7% զեղչ Platinum- ի օգտատերերին՝ Beeline վաճառքի և սպասարկման գրասենյակներից հեռախոսներ ձեռք բերելու համար: Սահմանված զեղչով հեռախոսների ձեռք բերումը հնարավոր կլինի միայն կանխիկ գումարով գնում կատարելու դեպքում:

4. Միավորների կուտակում՝

4.1 Ծրագրի մասնակիցները կուտակում են միավորներ բջջային կապի ծառայությունների դիմաց ծախսված յուրաքանչյուր 10 դրամի դիմաաց:

4.2 Միավորները կուտակվում են յուրաքանչյուր կարգավիճակի համար ընկերության կողմից սահմանված հատուկ գործակցի հաշվարկով (տես՛ կետ 3.1):

4.3 Միավորներ չեն կուտակվում պրեմիում SMS և ձայնային ծառայությունների դիմաց ծախսված գումարներից (օրինակ՝ Beeline.am կայքի ծառայությունների «Զվարճանք» բաժնում ընդգրկված ծառայությունների համար, «Որտեղ ես» ծառայության, 1045 (ավտոմեքենայի կայանում)  կարճ համարին ուղարկված հաղորդագրությունների, և 3-րդ անձանց կողմից մատուցված ցանկացած ձայնային և կարճ հաղորդագրություններով ծառայությունների համար):

4.4 Միավորներ չեն կուտակվում «Բալանսի փոխանցում» ծառայության միջոցով փոխանցված գումարներից:
Միավորներ չեն կուտակվում «Վստահության րոպեներ» ծառայությունից օգտվելիս։

4.5 Կանխավճարային հաշվարկային համակարգի բաժանորդների համար միավորները կուտակվում են օրական. այսինքն բջջային կապի ծառայությունների դիմաց իր կողմից կատարված օրական ծախսերի համար, բացառությամբ 4.2 և 4.3 կետերով նախատեսված ծախսերի: Միավորները փոխանցվում են բոնուսային հաշվին 24 ժամ հետո: Տրամդրված միավորները բաժանորդը կարող է օգտագործել անմիջապես: Կուտակված միավորների վերաբերյալ ծանուցումը, sms հաղորդագրության տեսքով, բաժանորդը ստանում է շաբաթական մեկ անգամ՝ յուրաքանչյուր երկուշաբթի:

4.6 Հետվճարային հաշվարկային համակարգի բաժանորդների համար միավորները կուտակվում են ամսական և տրամադրվում են բաժանորդի բջջային կապի ծառայությունների դիմաց ներկայացված հաշիվը վճարելուց հետո, բացառությամբ 4.2 և 4.3 կետերով նախատեսված ծախսերի: Կուտակված միավորների վերաբերյալ ծանուցումը, sms հաղորդագրության տեսքով, բաժանորդը ստանում է ամիսը մեկ անգամ:

4.7 Հետվճարային հաշվարկային համակարգի բաժանորդների կողմից հաշիվը նախօրոք վճարելու դեպքում միավորները տրամադրվում են հաջորդող ամսվա 2-ին:

4.8 Բոլոր բաժանորդները, անկախ իրենց կարգավիճակից, կարող են նաև միավորներ կուտակել սահմանված գումարների սահմանաչափով միանվագ լիցքավորում/վճարում կատարելու դեպքում: (տե՛ս աղյուսակ 2)

Միանվագ լիցքավորման/վճարման համար կուտակվող միավորներ` (Աղյուսակ 2)

Հաշվի միանվագ լիցքավորման գումարի սահմանաչափ

Տրամադրվող միավորներ

10 000-ից մինչև 15 000 ՀՀ դրամ

100

15 001-ից մինչև  20 000 ՀՀ դրամ

150

20 001-ից  ՀՀ դրամից և ավելի բարձր

200

Օրինակ՝

  1. Կանխավճարային համակարգի դեպքում. եթե բաժանորդը միանվագ լիցքավորում է հաշիվը 12 000 դրամով, ապա նրա բոնուսային հաշվին կուտակվում է 100 միավոր, այնուհետև տվյալ գումարից կատարված 10 դրամ ծախսից նա ևս կուտակում է համապատասխան միավորներ:
  2. Հետվճարային համակարգի դեպքում. եթե բաժանորդը միանվագ վճարում է 12 000 դրամ, կապի ծառայությունների համար ներկայացված հաշվի համաձայն, ապա նրա բոնուսային հաշվին կուտակվում է 100 միավոր վճարման գումարից, ինչպես նաև նա կուտակում է համապատասխան միավորներ այդ ամսվա ընթացքում օգտագործված ծառայությունների դիմաց վճարում կատարելու համար:

Ուշադրություն՝  բաժանորդի ծախսերից հաշվարկվող միավորները միշտ կուտակվում են հաշվի առնելով բաժանորդի կարգավիճակին համապատասխանող գործակիցը (տե՛ս կետ 3.1), և բացառելով կետ 4.2 և 4.3 նախատեսված դեպքերը:

4.9 Հատուկ դեպքերում բաժանորդները կուտակում են նաև խրախուսական միավորներ՝

Հատուկ դեպքեր են համարվում՝

4.9.1 «Beeline Bonus» ծրագրում գրանցվելը:

Ծրագրում գրանցվելիս՝ բաժանորդներին շնորհվում են խրախուսական միավորներ՝ հաշվի առնելով  գրանցման աղբյուրը և բաժանորդի կարգավիճակը՝ ստորև աղյուսակի համաձայն՝

Beeline Bonus” ծրագրում որպես Բարի գալուստ շնորհված միավորներ՝ (Աղյուսակ 3)

Կարգավիճակ

Գրանցման եղանակ

Խրախուսական միավորներ

Standard

Վեբ տարբերակով Անձնական գրասենյակի/USSD մենյուի միջոցով

 

100

Silver

Gold

Platinum

Standard

 

«My Beeline Armenia» հավելվածի միջոցով

 

200

Silver

Gold

Platinum

4.9.2 Բաժանորդի “Beeline Bonus” ծրագրում գրանցվելու  օրը:

Ծրագրում գրանցվելու տարեդարձն (այսինքն յուրաքանչյուր տարի, ծրագրում գրանցվելու նույն օրը) բաժանորդներին ևս շնորհվում են լրացուցիչ խրախուսական  100 միավոր անկախ կարգավիճակից:

4.9.3 Ընկերության կողմից սահմանված սակագնային փաթեթներին անցում կատարելը:

«Beeline Bonus» ծրագրին գրանցվելուց հետո, ընթացիկ սակագնային փաթեթը ստորև նշված ցանկից՝ հետվճարային և կանխավճարային հաշվարկային համակարգի որևիցե սակագնային փաթեթով փոխելու դեպքում (նախորդից ավելի բարձր ամսավճարով ՍՓ-ին անցնելու պայմանով) բաժանորդը կուտակում է խրախուսական միավորներ:

Խրախուսական միավորների համար հաստատված ՍՓ ցանկ՝ (Աղյուսակ 4)

Սակագնային փաթեթ

Խրախուսական միավորներ

Smart 2500

250

Smart 3500

350

Smart 5500

550

Smart 7500

750

Smart 9500

950

Smart 12 000

1 200

Smart 15 000

1 500

COMBO 2 Plus

550

COMBO 2 TV

650

COMBO 2 Max

650

COMBO 3

650

COMBO 3 TV

750

COMBO 4 Special

850

COMBO 4 Մարզային

750

COMBO 4 Basic

850

COMBO 4 Plus

1 000

COMBO 4 Max

1 250

Ուշադրություն՝ Այն հետվճարային բաժանորդները, ովքեր ունեն որևէ ընթացիկ պարտավորություններ (օրինակ՝ տարեկան բաժանորդագրություն, բանկային երաշխիքով ձեռք բերված սարքավորում և այլն), կարող են փոփոխել իրենց սակագնային փաթեթը և օգտվել խրախուսական միավորների կուտակումից իրենց պարտավորության ավարտից հետո կամ պարտավորության պայմաններ ամբողջական կատարումից հետո:

*COMBO 2 light ՍՓ-ից վերը նշված կանխավճարային և հետվճարային ՍՓ-ներին անցման դեպքում բոնուսային միավոներ չեն կուտակվի:

4.9.4 Հավելյալ բոնուսային միավորներ COMBO փաթեթներին բաժանորդագրվելու համար

Առաջարկը գործում է հետևյալ փաթեթների համար՝ 

Փաթեթ Միավոր
COMBO 2 TV 300
COMBO 2 MAX 300
COMBO 3 350
COMBO 3 TV 350
COMBO 4 Մարզային 400
COMBO 4 Basic 450
COMBO 4 Plus 550
COMBO 4 Max 650

*«Beeline Bonus» ծրագրին միանալուց հետո անմիջապես կստանաք միավորներ գրանցման համար, իսկ հաջորդ օրը տվյալ ծառայությունների փաթեթին բաժանորդագրվելու համար նշված միավորները:

5. Միավորների մնացորդ/հաշիվ՝

Բաժանորդը ծրագրում ունի միավորների երկու մնացորդ (բալանս)՝

  • Կարգավիճակի վերանայման համար կուտակված միավորներ
  • Ընթացիկ միավորների մնացորդ

5.1 Կարգավիճակի վերանայման միավորների հաշիվը՝ դա «Beeline Bonus» ծրագրում գրանցման օրվանից սկսած յուրաքանչյուր 180 օրվա ընթացքում կուտակված միավորների գումարն է, որը հաշվի է առնվում  բաժանորդի կարգավիճակը ստուգելու և համապատասխանաբար փոփոխելու համար: Կարգավիճակը փոփոխվելու պահից, բաժանորդին նոր կարգավիճակ տալու կամ ընթացիկ կարգավիճակը պահպանելու պահից, յուրաքանչյուր 181-րդ օրը կարգավիճակի վերանայման միավորները զրոյանում  են  և սկսվում է նոր հաշվարկ 0-ից՝ հաջորդող 180 օրվա համար՝ կարգավիճակի հերթական վերանայման նպատակով: (Կարգավիճակի տրամադրման վերաբերյալ մանրամասների համար տե՛ս կետ 2)

5.2 Ընթացիկ միավորների մնացորդը՝ դա «Beeline Bonus» ծրագրում գրանցման օրվանից սկսած կուտակված/ծախսված միավորների մնացորդն է: Բաժանորդը ծրագրում հասանելի ծառայությունները փոխանակում է իր ընթացիկ մնացորդին առկա միավորներով: Յուրաքանչյուր ամսվա ընթացքում չծախսված միավորների մնացորդը փոխանցվում է հաջորդ ամիս: 180 օրը լրանալու պահին չծախսված ընթացիկ միավորների մնացորդը չի զրոյանում և նույնպես փոխանցվում է հաջորդ ամիս: Փոխանցված ընթացիկ միավորների մնացորդը չի գումարվում հաջորդ 180 օրվա համար հաշվարկվող կարգավիճակի վերանայման միավորներին:

Օրինակ՝ 

  1. Կանխավճարային/հետվճարային բաժանորդը ծրագրում գրանցվել է 05/10/2019 և ստացել է Standard կարգավիճակ: 1-ին 180 օրվա ընթացքում կարգավիճակի վերանայման միավորների մնացորդին նա կուտակել է 3100 միավոր, որից այդ ընթացքում բաժանորդը ծախսել է 1900 միավոր և նրա ընթացիկ մնացորդին (առ 02/04/2020) մնացել է 1200 միավոր:  181-րդ օրը (03/04/2020), ծրագիրը կատարում է նրա կարգավիճակի վերանայում և բաժանորդին տեղափոխում է Silver կարգավիճակ (տե՛ս աղյուսակ 1): Կարգավիճակը շնորհելու պահից կարգավիճակի վերանայման միավորների մնացորդին առկա 3100 միավորը զրոյանում է և սկսվում է բաժանորդի կարգավիճակի վերանայման միավորների նոր հաշվարկ՝ 0-ից: Բաժանորդի ընթացիկ մնացորդին առկա 1200 միավորը փոխանցվում է հաջորդ՝ այս դեպքում 7-րդ ամսվա ընթացիկ հաշվին: Այդ միավորները բաժանորդը կարող է շարունակել փոխանակել ծրագրում հասանելի ծառայություններով: Այդ միավորների վրա կսկեն գումարվել նոր 6-ամսյակի ընթացքում կուտակած միավորները:

6. Միավորների փոխանակում՝

Բաժանորդները կարող են փոխանակել կուտակած միավորները իրենց համար հարմար եղանակներից մեկով՝

  • “My Beeline Armenia” հավելվածի «Bonus» բաժնում
  • beeline.am կայքում՝ Անձնական գրասենյակի «Bonus» բաժնում
  • USSD Մենյուի միջոցով՝ հավաքելով *555# հրահանգը

6.1 Բաժանորդները կարող են փոխանակել կուտակած միավորները «Beeline Bonus»-ծրագրի շրջանակում հաստատված Աղյուսակ 5-ում ներկայացված ծառայությունների փաթեթներով:

«Beeline Bonus» - ի շրջանակում հաստատված ծառայությունների ցանկ` (Աղյուսակ 5)

Ծառայության անվանում

Ծառայության փաթեթ

Ծառայության ժամկետը/օր

Ծառայության արժեք/միավոր

Րոպեների փաթեթ  (ՀՀ բոլոր բջջային օպերատորների ցանցերին)

10 րոպե

15

400

20 րոպե

15

750

40 րոպե

15

1400

50 րոպե

30

1600

100 րոպե

30

3000

200 րոպե

30

5000

Րոպեների փաթեթ  (ՀՀ այլ բջջային օպերատորների ցանցերին)

15 րոպե

15

1000

30 րոպե

30

3000

Ինտերնետ փաթեթ

200 ՄԲ

15

1000

500 ՄԲ

15

2000

1 ԳԲ

15

3500

2 ԳԲ

30

6000

4 ԳԲ

30

10000

Ինտերնետ փաթեթ + րոպեների փաթեթ  (ՀՀ բոլոր բջջային օպերատորների ցանցերին )

500 ՄԲ + 10 րոպե

30

2200

1 ԳԲ  + 50 րոպե

30

4500

2 ԳԲ + 100 րոպե

30

8000

SMS փաթեթ (ՀՀ բոլոր բջջային օպերատորների ցանցերին)

50 SMS

15

400

100 SMS

15

800

150 SMS

30

1200

6.2 Բաժանորդները կարող են փոխանակել կուտակած միավորները «Գեղեցիկ համարներով»:
Եթե Դուք փոխանակել եք բոնուսային միավորները «Գեղեցիկ համարով», ապա կարող եք այն վերցնել վաճառքի և սպասարկման գրասենյակների վերաբացումից հետո։

Գեղեցիկ համարների ցանկ (Աղյուսակ 6)՝

Ծառայության անվանում

Ծառայության

Ծառայության արժեք/միավոր

Գեղեցիկ համարներ*

 

 

Նիկել համար

1200

Բրոնզ համար

4000

Արծաթ համար

8000

Ոսկի համար

18000

Պլատին համար

30000

* Բաժանորդները կաորղ են փոխանակել միավորները գեղեցիկ հեռախոսահամարներով՝ բացառությամբ 33 կոդով հեռախոսահամարների:

7. Բոնուսային փաթեթների սպառում

7.1 Beeline Bonus ծրագրի շրջանակում ակտիվացված ծառայությունների փաթեթները ունեն 15 կամ 30 օր վավերականության ժամկետ (տե՛ս Աղյուսակ 5):

7.2 Կախված իրենց հաշվարկային համակարգից կանխավճարային/հետվճարային բոնուսային փաթեթները ունեն իրենց ներառումների սպառման առաջնահերթությունը:

7.3 Կանխավճարային բաժանորդների համար սահմանված է ծառայությունների ներառումների սպառման հետևյալ առաջնահերթությունը՝

  • “Հատուկ առաջարկների” միջոցով ստացված բոնուսներ (դրամ, ՄԲ, րոպե), որոնք սովորաբար ունեն տարբեր գործողության ժամկետներ կախված առաջարկից:
  • “Beeline Bonus” ծրագրի շրջանակում ակտիվացված ծառայությունների ներառումներ
  • Բաժանորդի սակագնային փաթեթով նախատեսված ներառումներ (օր.՝ Սմարթ/Կոմբո ՍՓ ներառումներ, Ռեմիքս ՍՓ ներառում, Գիգա և այլն):

Ուշադրություն՝ Մեգա և Անսահմանափակ ինտերնետ ծառայությունների դեպքում ակտիվացված բոնուսային ինտերնետ փաթեթների ներառումը սպառվում է միաժամանակ:

Օրինակ՝ եթե Beeline Bonus ծրագրի օգտատերը հանդիսանում է կանխավճարային Smart 2500-ի բաժանորդ, Beeline Bonus ծրագրից ակտիվացրել է «Ինտերնետ փաթեթ 200ՄԲ» 15 օրով 18.11.2019թ., ինչը կարող է օգտագործել մինչև 03.12.2019թ., այնուհետև նա ստացել է հատուկ առաջարկ (օր.՝ լիցքավորիր հաշիվդ x գումարով և ստացիր 100ՄԲ 5 օրով) և կատարել է առաջարկի պայմանները և ստացել է 100 ՄԲ 20.11.2019թ. ինչը կարող է օգտագործել մինչև 25.11.2019թ. , իսկ իր Smart 2500 փաթեթի շրջանակում 18.11.2019թ. դրությամբ նա դեռևս ունի 500ՄԲ, ապա նա իր Ինտերնետի ծավալը կծախսի ըստ սահմանված առաջնահերթության՝ այսինքն 18.11.2019թ և 19.11.2019թ բաժանորդը կծախսի Beeline Bonus-ի 200ՄԲ ներառումից, այնուհետև կսկսի ծախսել 20.11.2019թ հատուկ առաջարկով ստացված 100ՄԲ, և այն սպառելուց հետո կրկին կվերսկսի ծախսել Beeline Bonus-ի 200ՄԲ ներառման մնացորդը, և այն սպառելուց հետո միայն կշարունակի ծախսել Smart 2500 հաշվին մնացած 500 ՄԲ:

7.4 Հետվճարային բաժանորդների համար սահմանված է ծառայությունների ներառումների սպառման հետևյալ առաջնահերթությունը՝

  • Բաժանորդի սակագնային փաթեթով նախատեսված ներառումները (օր.՝ Սմարթ/Կոմբո ՍՓ ներառումներ, Գիգա և այլն):
  • “Beeline Bonus” ծրագրի շրջանակում ակտիվացված ծառայությունների ներառումները:

Օրինակ՝  եթե Beeline Bonus ծրագրի օգտատերը հանդիսանում է հետվճարային Smart 2500-ի բաժանորդ, Beeline Bonus ծրագրից ակտիվացրել է «Ինտերնետ փաթեթ 200ՄԲ» 15 օրով 18.11.2019թ., ինչը կարող է օգտագործել մինչև 03.12.2019թ., իսկ իր Smart 2500 փաթեթի շրջանակում 18.11.2019թ. դրությամբ նա դեռևս ունի 500ՄԲ, ապա նա իր Ինտերնետի ծավալը կծախսի ըստ սահմանված առաջնահերթության՝ այսինքն սկզբից նա կծախսի իր Smart 2500 փաթեթի մնացած 500ՄԲ, իսկ 18.11.2019թ.-ին փոխանակած Beeline Bonus 200ՄԲ կծախսի միայն ՍՓ-ի 500ՄԲ սպառելուց հետո:

7.5 Գեղեցիկ համարների և Gold/ Platinum օգտատերերի 5/7% հեռախոսներ ձեռք բերելու զեղչ - ի համար ակտիվացված ծառայության գործողության ժամկետը 30 օր է, և բաժանորնդերը պետք է ծառայության ակտիվացման օրվանից 30 օրվա ընթացքում մոտենան ցանկացած Beeline գրասենյակ գեղեցիկ համարը ստանալու և սարքավորումը ձեռք բերելու համար: 30 օրվա ընթացքում գրասենյակ չմոտենալու դեպքում բաժանորդը կկորցնի գեղեցիկ համար/սարքավորում ստանալու/ձեռք բերելու հնարավորությունը, իսկ ծախսված միավորներ հետ չեն վերադարձվի:

7.6 Իր Անձնական էջում, «Վերծանում» բաժնում, բաժանորդը կարող է տեսնել փոխանցված միվորները, այդ միավորներով ակտիվացված փաթեթները և փաթեթներում ներառված ծառայությունների  մնացորդները:

8. Ծանուցումներ՝

Բաժանորդները ծրագրի շրջանակում ստանում են տարբեր ծանուցւոմներ՝ իրենց կողմից կատարված կամ ծրագրով նախատեսված պարտադիր գործողությունների համաձայն՝

  • Ծրագրում գրանցում
  • Միավորների կուտակում (կանխավճարային/հետվճարային)
  • Ծառայությունների ակտիվացում
  • Խրախուսական միավորների տրամադրում
  • Կարգավիճակի փոփոխում
  • Միավորների վավերականության ժամկետի մասին տեղեկատվություն

9. Միավորների զրոյացում

Ընթացիկ միավորների մնացորդին ընթացիկ տարվա ժամանակահատվածում կուտակված միավորները  ընդհանրապես չօգտագործելու դեպքում, դրանք զրոյանում են`հաջորդ տարվա դեկտեմբերի 31-ին: Կուտակված միավորների զրոյացումը կատարվում է տարեկան կտրվածքով ինչպես կանխավճարային, այնպես էլ  հետվճարային բաժանորդների համար:  Միավորների զրոյացումից առաջ, (20 օր շուտ) բաժանորդը կստանա նախազգուշացնող ծանուցում: Բաժանորդը իր անձնական էջում մշտապես կտեսնի իր ընթացիկ տարվա կուտակված միավորների վավերականության ժամկետը: Ծրագրի՝ երկու և ավելի տարիների օգտատեր լինելու դեպքում, բաժանորդը կունենա կուտակված միավորների երկու վավերականության ժամկետ՝

  • նախորդ տարվա կուտակած միավորների ժամկետ
  • ընթացիկ տարվա կուտակած միավորների ժամկետ

Օրինակ՝  Եթե բաժանորդը՝ կանխավճարային/ հետվճարային գրանցվել է ծրագրում 2019թ-ի հոկտեմբերի 10-ին և այդ օրվանից սկսել է կուտակել միավորներ, սակայն մինչև 31.12.2020 չի օգտագործել այդ միավորները, ապա 10.12.2020թ-ին նա կսատանա ծանուցում միավորների զրոյացման վերաբերյալ,  որից հետո եթե կրկին չօգտագործի իր կողմից կուտակված միավորները, ապա 2020թ-ի դեկտեմբերի 31-ին կզրոյանան նրա 2019թ-ի ընթացքում կուտակված բոլոր չօգտոգործված միավորները:

10. Ապաակտիվացում

Ցանկության դեպքում բաժանորդը կարող է ապաակտիվացնել “Beeline Bonus” ծրագիրը հետևելով *555# համապատասխան հրահանգին: Ծրագիրն ապաակտիվացնելու դեպքում բաժանորդը կորցնում է բոլոր կուտակված միավորները, որոնք վերականգման ենթակա չեն:

11. Ընդհանուր դրույթներ

11.1 Ծրագիրը հասանելի չէ «COMBO», «Մարզային 3500» և «Մարզային 5500» սակագնային փաթեթների հավելյալ SIM քարտերին, ինչպես նաև «Ինտերնետ Այսօր», «Drive», «Infinity», «Step» ՍՓ-ներին, և իրավաբանական անձանց համար նախատեսված բոլոր ՍՓ-ներին:

11.2 Beeline Bonus ծրագրում գրանցվելուց հետո սակագնային փաթեթի փոփոխության/կամ ՍՓ անվանափոխության դեպքերում`

  • Եթե բաժանորդը փոփոխում է իր սակագնային փաթեթը Beeline Bonus ծրագրում մասնակից ՍՓ- ներից որևէ մեկին (միայն ֆիզ. անձանց համար հասանելի ՍՓ—ներ, բացառությամբ կետ 11.1 նշված ՍՓ-ների), առանց փոխելու հաշվարկային համակարգը, ապա նա նույնությամբ պահպանում է իր նախկին ՍՓ-ի վրա հասանելի Beeline Bonus ծրագրի շրջանակում բոլոր պայմանները (միավորներ, կարգավիճակ և այլն), և նախկին ՍՓ-ի շրջանակում ակտիվացված փաթեթների առկայության դեպքում, դրանց մնացորդները նույնպես կտեղափոխվեն նոր ՍՓ-ի հաշվին:
  • Եթե բաժանորդը փոփոխում է իր սակագնային փաթեթը Beeline Bonus ծրագրում մասնակից ՍՓ- ներից որևէ մեկին (միայն ֆիզ. անձանց համար հասանելի ՍՓ—ներ, բացառությամբ կետ 11.1 նշված ՍՓ-ների), փոխելով մի հաշվարկային համակարգը մյուսով (կանխավճարայինից հետվճարային կամ հակառակը), ապա նա նույնությամբ պահպանում է իր նախկին ՍՓ-ի վրա հասանելի Beeline Bonus ծրագրի շրջանակում պայմանները (միավորներ, կարգավիճակ և այլն), սակայն նախկին ՍՓ-ի շրջանակում ակտիվացված փաթեթների առկայության դեպքում, դրանց մնացորդները չեն տեղափոխվի նոր ՍՓ-ի հաշվին:

Ուշադրություն՝ հետվճարային համակարգից կանխավճարային համակարգ անցնելու դեպքում ներկայացված անցումային հաշվի վրա միավորներ չեն կուտակվում: (Այսինքն, երբ բաժանորդը մարում է իր հետվճարային հեռախոսահամարի իր մնացորդային պարտքը և անցում է կատարում կանխավճարային համակարգի):

  • Եթե բաժանորդը փոփոխում է իր սակագնային փաթեթը Beeline Bonus ծրագրում ոչ մասնակից ՍՓ- ներից որևէ մեկին (կետ 11.1-ում նշված ՍՓ-ներ), անկախ հաշվարկային համակարգից, ապա նրա կուտակած միավորները զրոյանում են և նրա Beeline Bonus ծրագրի հաշիվը փակվում է, այսինքն բաժանորդը դուրս է մնում ծրագրից:
  • Beeline Bonus ծրագրում գրանցված հեռախոսահամարի անվանափոխության դեպքում, նախկին բաժանորդի կողմից կուտակված միավորները զրոյանում են և նրա Beeline Bonus ծրագրի հաշիվը փակվում է, և տվյալ հեռախոսահամարի նոր բաժանորդը Beeline Bonus ծրագրի առավելություններից օգտվելու համար, պետք է գրանցվի ծրագրում:

11.3 «ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ առանց նախօրոք ծանուցման կարող է փոփոխել ծրագրի պայմանները՝ տեղադրելով նոր պայմանները և ծրագրի մասին ամբողջական տեղեկատվությունը www.beeline.am կայքում: