Beeline Bonus

Միացե´ք Beeline Բոնուս ծրագրին և շփվելով սովորական ռեժիմով` կուտակե´ք միավորներ և փոխանակե´ք դրանք Beeline-ի կողմից առաջարկվող ծառայություններով: Կուտակած միավորները փոխանակե´ք անվճար րոպեների, SMS հաղորդագրությունների, «Գեղեցիկ» հեռախոսահամարների, GPRS փաթեթների և SIM քարտի հետ: 

«Beeline Բոնուս» ծրագիրը հասանելի է բջջային ցանցի ֆիզիկական անձ հանդիսացող կանխավճարային և հետվճարային բաժանորդներին և իրավաբանական անձ հանդիսացող կանխավճարային բաժանորդներին և «Իմ կազմակերպություն» ծրագրի մասնակիցներին:

Beeline Բոնուս ծրագրին միանալու համար հավաքեք.

կանխավճարային հաշվարկային համակարգում

*777#

հետվճարային հաշվարկային համակարգում 

0674777

Հարցումն ուղարկելուց հետո Դուք կստանաք ծանուցում Beeline Բոնուս ծրագրին միանալու վերաբերյալ, և արդեն կսկսեք կուտակել միավորներ շփման դիմաց:

Կանխավճարային հաշվարկային համակարգի բաժանորդները ընթացիկ միավորների քանակը, ինչպես նաև բոնուսային փաթեթների մնացորդը և դրա գործողության ժամկետը կարող են ստուգել *105# համարով:

Կանխավճարային և հետվճարային համակարգի բաժանորդների համար միավորները տրամադրվում են օրվա ընթացքում` կատարած զանգերի, տեսազանգերի, SMS (բացառությամբ «SMS Պրեմիում» ծառայության) և MMS ծախսի հիման վրա առանց բաժանորդային վարձի:

  • Ծախսած յուրաքանչյուր 50 դրամի դիմաց կուտակեք 5 միավոր: Միավորների առավելագույն քանակը մեկ օրվա ընթացքում` 20 միավոր:
  • Միավորները հնարավոր է փոխանակել ներցանցային րոպեների, SMS հաղորդագրությունների, «Գեղեցիկ» հեռախոսահամարների, GPRS փաթեթների  և SIM քարտի հետ:

 

 

Կանխավճարային համակարգ

Հետվճարային համակարգ

Ներցանցային րոպեներ

15

300միավոր

*777*1*15#

06747771

30

500միավոր

*777*1*30#

60

900միավոր

*777*1*60#

Ներցանցային SMS

30

300միավոր

*777*2*30#

06747772

50

400միավոր

*777*2*50#

100

700միավոր

*777*2*100#

GPRS փաթեթներ

30 MB

300միավոր

*777*6*30#

06747776

50 MB

400 միավոր

*777*6*50#

100 MB

700 միավոր

*777*6*100#

Գեղեցիկ համարներ

Նիկել

1200 միավոր

Beeline գրասենյակներում

0674777555

Բրոնզե

4000միավոր

06747773

Արծաթե

8000միավոր

06747774

Ոսկե

18000միավոր

06747775

Պլատինե

30000միավոր

067477755

Լրացուցիչ

SIM քարտ

1000 իավոր

Beeline գրասենյակներում

06747779

  • Կանխավճարային հաշվարկային համակարգի բաժանորդների համար բոնուսային րոպեների, SMS և GPRS փաթեթների տրամադրումը կատարվում է անմիջապես:
  • Հետվճարային հաշվարկային համակարգի բաժանորդները ամսվա ընթացքում կարող են փոխանակել միավորները միայն մեկ տեսակ ծառայության/սարքավորման հետ:
  • Բոնուսային փաթեթները (SMS, րոպեներ, GPRS) գործում են 7 օրվա ընթացքում՝ բոնուսային միավորների փաթեթներով փոխանակման օրվանից:
  • SIM քարտը տրամադրվում է կանխավճարային սակագնային փաթեթի հետ 1000 դրամ սկզբնական հաշվեկշռով:
  • Սկզբում օգտագործվում են բոնուսային փաթեթները, հետո նոր մնացածը: «Ազատ Շփում +» սակագնային փաթեթում, սկզբում օգտագործվում են 2000 ներառված ներցանցային րոպեները, հետո բոնուսային րոպեների փաթեթը:

«Բալանսի փոխանցում» ծառայությամբ միջոցների փոխանցումը մի բաժանորդի հաշվեկշռից մյուսի հաշվեկշռին չի տարածվում բոնուսային միավորների վրա:

Հետվճարային համակարգի բաժանորդներին միավորները տրամադրվում են յուրաքանչյուր ամսվա 1-ին նախանցած ամսվա ծախսերի համար:

Beeline Bonus Կանոններ 

Beeline Bonus