Միշտ կապի մեջ

Եթե ձեր հեռախոսն անջատված կամ անհասանելի է, դուք հաղորդագրություն կստանաք ձեզ զանգահարող անձի հեռախոսահամարից: «Միշտ կապի մեջ» ծառայությունը բաղկացած է երկու մասից՝ «Եղիր տեղեկացված» և «Կապի մեջ եմ»:

Միշտ կապի մեջ

Եթե ձեր հեռախոսն անջատված կամ անհասանելի է, դուք կստանաք բաց թողնված զանգերի ցուցակով հաղորդագրություն, որում նշված կլինեն հեռախոսահամարը, զանգերի քանակը, վերջին զանգի ամսաթվը և ժամը:

Միևնույն ժամանակ ծառայությունը կծանուցի զանգահարող բաժանորդներին՝ վերջիններիս տեղեկատվածան SMS ուղարկելով այն մասին, որ ձեր հեռախոսը ցանցում է, և ձեզ կարելի է զանգահարել:

Միացնելով «Կապի մեջ եմ» ծառայությունը՝ կարող եք արգելափակել զանգահարողների ծանուցումը այն մասին, որ ձեր հեռախոսն արդեն ցանցում է, և որ ձեզ արդեն կարելի է զանգահարել: Ընդ որում, դուք կստանաք բաց թողնված զանգերի ցուցակ:

Ակտիվացում

  • Զանգահարեք 067409501  հեռախոսահամարով
  • Ուղարկեք 09501 տեքստով SMS 0674 համարին
  • Հավաքեք *110*501# հրահանգը
  • Զանգահարեք 067409401 հեռախոսահամարով
  • Ուղարկեք  09401 տեքստով  SMS 0674 համարին
  • Հավաքեք *110*401# հրահանգը

Ապաակտիվացում

  • Զանգահարեք 067409500 հեռախոսահամարով
  • Ուղարկեք 09500 տեքստով SMS 0674 համարին
  • Հավաքեք *110*500# հրահանգը
  • Զանգահարեք 067409400 հեռախոսահամարով
  • Ուղարկեք 09400 տեքստով SMS 0674 համարին
  • Հավաքեք *110*400# հրահանգը

Ծառայությունը տրամադրվում է անվճար:

«Եղիր տեղեկացված» կամ «Կապի մեջ եմ» ծառայությունների միացման դեպքում ավտոմատ կերպով կատարվում է Վերահասցեավորում, եթե բաժանորդն անհասանելի է՝ +37491000603 համարին, ինչը ծառայության աշխատանքի համար պարտադիր պայման է հանդիսանում:

Ծառայությունը չի գործի, եթե ձեզ զանգահարող բաժանորդի մոտ միացված է «Հեռախոսահամարի ներկայացման արգելափակում» ծառայությունը: Ինչպես նաև, եթե անհասանելի լինելու դեպքում վերահասցեավորման պայմանի փոխարեն դուք սահմանել եք ամբողջական վերահասցեավորում կամ որևէ այլ պայման (օրինակ՝ “Ձայնային փոստ” ծառայության միացման դեպքում):

SMS-հաղորդագրությունները պահպանվում են 72 ժամվա ընթացքում, ժամկետը սպառվելուց հետո չհասած SMS-ները ջնջվում են:

Միջազգային ռոումինգում «Միշտ կապի մեջ» ծառայության ճշգրիտ աշխատանքը չի երաշխավորվում: «Միջազգային ռոումինգ» ծառայությունը միացնելիս` խորհուրդ է տրվում անջատել «Միշտ կապի մեջ» ծառայությունը: