Զանգի վերահասցեավորում

Ծառայությունը թույլ է տալիս մուտքային զանգերը վերահասցեավորել ՀՀ ցանկացած այլ հեռախոսահամարի` բջջային, քաղաքային կամ միջքաղաքային:

Նախատեսված է վերահասցեավորման չորս տեսակ՝

  • Բացարձակ վերահասցեավորում. ապահովում է բոլոր մուտքային զանգերի փոխանցումը առաջադրված հեռախոսահամարին
  • Վերահասցեավորում հեռախոսի զբաղված լինելու դեպքում. մուտքային զանգերի փոխանցումը առաջադրված հեռախոսահամարին, երբ բաժանորդի հեռախոսը զբաղված է
  • Վերահասցեավորում, եթե բաժանորդն անհասանելի է. ապահովում է մուտքային զանգերի փոխանցումը առաջադրված հեռախոսահամարին, եթե բաժանորդը գտնվում է սպասարկման ծածկույթից դուրս կամ անջատել է իր հեռախոսը
  • Վերահասցեավորում պատասխանի բացակայության դեպքում. մուտքային զանգերի փոխանցումը առաջադրված հեռախոսահամարին, եթե բաժանորդը սեղմել է խոսակցության ավարտի կոճակը կամ չի պատասխանել զանգին իր կողմից սահմանված ժամանակահատվածի ընթացքում

Ակտիվացում/Ապաակտիվացում

Հետվճարային հաշվարկային համակարգի բաժանորդների համար ծառայությունը միացված է ավտոմատ կերպով:

Կանխավճարային հաշվարկային համակարգի բաժանորդների համար՝

  • Զանգահարեք 067409031 հեռախոսահամարով
  • Ուղարկեք 09031 տեքստով SMS 0674 համարին
  • Հավաքեք*110*031# հրահանգը
  • Զանգահարեք 067409030 հեռախոսահամարով
  • Ուղարկեք 09030 տեքստով SMS 0674 համարին 
  • Հավաքեք *110*030# հրահանգը

Հրահանգեր վերահասցեավորման կարգավորումների համար

Բացարձակ վերահասցեավորում

Միացում՝ **21*հեռախոսահամար#
Անջատում՝ ##21#

Վերահասցեավորում՝ հեռախոսի զբաղված լինելու դեպքում

Միացում՝ **67*հեռախոսահամար#
Անջատում՝ ##67#

Վերահասցեավորում, եթե հեռախոսն անջատված է

Միացում՝ **62*հեռախոսահամար#
Անջատում՝ ##62#

Վերահասցեավորում՝ պատասխանի բացակայության դեպքում

Միացում՝ **61*հեռախոսահամար#
Անջատում՝ ##61#


Դուք կարող եք սահմանել ընդմիջում` 5, 10, 15, 20, 25 կամ 30 վայրկյան: Նախնական սահմանված է 30 վայրկյան: Եթե Դուք չեք պատասխանում զանգին 30 վայրկյանի ընթացքում, ապա զանգը փոխանցվում է առաջադրված հեռախոսահամարին:

Ծառայության ակտիվացումն անվճար է։

Զանգի վերահասցեավորման ծառայությունն օգտագործելու դեպքում բաժանորդը վճարում է վերահասցեավորված զանգի խոսելաժամանակի համար՝ գործող սակագներին համապատասխան: