Բազմաբաժանորդային կապ

Ծառայությունը ձեզ թույլ կտա խոսակցության մեջ ընդգրկել միաժամանակ մինչև 5 զրուցակից:

Մեկ կամ մի քանի զրուցակիցների հետ հեռախոսային խոսակցության ժամանակ հնարավոր է`

  • կատարել ելքային զանգ` համատեղ բանակցություններում նոր զրուցակից ներգրավելու համար
  • ընդունել մուտքային զանգ (ընդ որում, կապը մնացած զրուցակիցների միջև չի ընդհատվի) համատեղ բանակցություններին նոր զրուցակից միացնելու համար
  • խզել միացումը կապի մեջ գտնվող բաժանորդների հետ և ընդունել եկող զանգը կամ հրաժարվել եկող զանգից, ընդ որում, կապը մնացած զրուցակիցների միջև չի ընդհատվի: 

Ակտիվացում/Ապաակտիվացում

  • Զանգահարեք 067409021 հեռախոսահամարով
  • Ուղարկեք 09021 տեքստով SMS 0674 համարին 
  • Հավաքեք *110*021# հրահանգը
  • Զանգահարեք 067409020 հեռախոսահամարով
  • Ուղարկեք 09020 տեքստով SMS 0674 համարին 
  • Հավաքեք *110*020# հրահանգը

Խոսելաժամանակի համար բազմաբաժանորդային կապի մասնակիցները վճարում են միմյանցից անկախ՝ իրենց կողմից ընտրված սակագներին և վճարման կանոններին համապատասխան:

«Բազմաբաժանորդային կապ» ծառայությունը չի տրամադրվում տվյալների և ֆաքսի փոխանցման նպատակով համարների օգտագործման դեպքում:

Ծառայությունը ավտոմատ կերպով ակտիվացվում է միացման դեպքում: Ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ է ակտիվացնել զանգի սպասում/պահում ծառայությունը: Ծառայության հետագա անջատումը/միացումը կատարվում է ԲԱՍ-ի (Բաժանորդների Ավտոմատ Սպասարկման ծառայություն) միջոցով: