Գտի՛ր քո հեռախոսը
«Գտի՛ր քո հեռախոսը» ծառայությունը ձեզ հնարավորություն է տալիս բջջային սարքավորման կորուստի դեպքում ստուգել, թե տվյալ սարքավորումը օգտագործվում է արդյոք բջջային ցանցում, թե՝ ոչ
Ծառայության վճարը 500 դրամ է յուրաքանչյուր հարցման համար։
Հարցումների քանակն անսահամանափակ է:
Ստուգել հնարավոր է Ընկերության ցանկացած բջջային հեռախոսից USSD հրահանգի միջոցով, հետևյալ ֆորմատով. USSD՝ *150*IMEI#, որտեղ IMEI-ն համարախումբ է 15 թվանշաններից և եզակի է յուրաքանչյուր սարքավորման համար:
Օրինակ՝ *150*123456789012345#։
Եթե բջջային սարքավորումը գործում է Beeline ցանցում, ապա hրահանգը մուտքագրելուց հետո դուք կստանաք SMS ծանուցում, որ նշված IMEI-ով սարքավորումը գտնվել է: Նշվում է նաև սարքավորման օգտագործման վերջին ամսաթիվը:
Իսկ IMEI չգտնելու դեպքում դուք կստանաք SMS ծանուցում, որ նշված IMEI-ով սարքավորում չի գտնվել:
Ծառայությունը հասանելի է Ընկերության բջջային կապի հետվճարային և կանխավճարային բաժանորդների համար:
Եթե Հայաստանի ցանկացած բջջային կապի օպերատորի բաժանորդը կորցրել է իր բջջային սարքավորումը (բջջային հեռախոս, պլանշետ), ապա նա կարող է այս Ծառայության միջոցով տեղեկանալ, թե կորած սարքավորումը Ընկերության բջջային ցանցում օգտագործվում է, թե ոչ: Հրահանգը պետք է ուղարկել Beeline բջջային ցանցին միացած հեռախոսից։
Ծառայությունը հասանելի է բոլոր սակագային փաթեթներին, ինչպես հետվճարային, այնպես էլ կանխավճարային բաժանորդներին, բացառությամբ՝ Ինտերնետի ՍՓ-ների:
Եթե IMEI սխալ է, ապա բաժանորդը իր հարցմանը ստանում է պատասխան հաղորդագրություն, որ IMEI-ին սխալ է մուտքագրված:
Զանգեր և անվտանգություն
- Mobile ID
- Խոսող SMS
- Զրուցենք
- Զանգի արգելափակում
- Բազմաբաժանորդային կապ
- Զանգի վերահասցեավորում
- Տվյալների/ֆաքսի փոխանցում
- Հեռախոսահամարի ներկայացում
- Հեռախոսահամարի ներկայացման արգելափակում
- Հեռախոսահամարի ներկայացման արգելափակում
- Incognito
- Սիրելի համարներ
- Որտե՞ղ ես
- Միշտ կապի մեջ
- Ձայնային փոստ
- Ծառայություն «Online»
- SMS փաթեթներ