Incognito

Ծառայությունը հնարավորություն է տալիս գաղտնի պահել հեռախոսահամարը զանգի ընթացքում, միայն այն բաժանորդներին զանգահարելիս, ում զանգահարողը ինքը կցանկանա

Ակտիվացում/Ապաակտիվացում

  • Զանգահարեք 0674171 հեռախոսահամարով
  • Ուղարկեք  171 տեքստով SMS 0674 համարին
  • Հավաքեք *171# հրահանգը
  • Զանգահարեք 0674170 հեռախոսահամարով
  • Ուղարկեք 09020 տեքստով SMS 0674 համարին
  • Հավաքեք*170# հրահանգը

Եթե ցանկանում եք, որ ձեր հեռախոսահամարը գաղտնի պահվի զանգը կատարելիս, ապա հարկավոր է հավաքել #31# հեռախոսահամար: Օրինակ՝ #31#091XXXXXX:
Եթե ցանկանում եք, որ ձեր հեռախոսահամարը գաղտնի չպահվի զանգ կատարելիս, ապա հարկավոր է զանգից առաջ պարզապես #31# չհավաքել այն հեռախոսահամարից առաջ, որին զանգահարում եք: Օրինակ՝ 091XXXXXX:

Ծառայության վճարը օրական 25 դրամ է։

Ծառայությունից հնարավոր է օգտվել միայն դրական հաշվեկշռի դեպքում:

Ծառայությունից հնարավոր է օգտվել նաեւ ռոումինգում:

«Incognito» ծառայությունից հնարավոր չէ օգտվել «Հեռախոսահամարի ներկայացման արգելափակում» ծառայության հետ միաժամանակ:

Եթե Incognito ծառայությունն ակտիվ է և հաշվեկշռի վրա առկա է գումար (հաշվեկշիռը դրական է), ապա հաջորդ օրվա ծառայության վարձը գանձվում է 00:00-03:30 ժամանակահատվածում:

25 դրամից պակաս դրական հաշվեկշռի դեպքում նույնպես ծառայության օրավարձը ամբողջությամբ կգանձվի, որի արդյունքում հաշվեկշիռը կլինի բացասական՝ 25 դրամի և հաշվին եղած գումարի տարբերության չափով: Որպեսզի շարունակեք օգտվել ծառայությունից անհրաժեշտ է ունենալ դրական հաշվեկշիռ:

Յուրաքանչուր անգամ ծառայությունն ակտիվացնելիս և վերաակտիվացնելիս գանձվում է օրավարձ:

Ծառայությունը շարունակում է ակտիվացված մնալ մինչև նրա ապակտիվացումը:

Ծառայության ապաակտիվացումից հետո #31# հրահանգը կլինի ոչ ակտիվ:

Եթե կատարվել է գաղտնի զանգ «Հեշտ քայլ դեպի Beeline» ծառայությունից օգտվող բաժանորդին, ապա տվյալ բաժանորդի ստացած SMS հաղորդագրության մեջ զանգահարողի հեռախոսահամարը ներկայացվում է:

Եթե զանգը կատարվել է «Զանգ ընկերոջ հաշվին» ծառայության միջոցով, ապա զանգահարողի հեռախոսահամարը ներկայացվում է կանչվող բաժանորդին:

Եթե կանխավճարային հաշվարկային համակարգի բաժանորդի հաշվեկշռին չկա զանգ կատարելու համար բավարար գումար, ապա կանչվող բաժանորդի ստացած SMS հաղորդագրության մեջ զանգահարողի հեռախոսահամարը ներկայացվում է:

Հետվճարային հաշվարկային համակարգի բաժանորդների օրավարձի հաշվարկը կատարվում է հետևյալ բանաձևով՝ (750*a)/b, որտեղ a-ն ծառայության ակտիվ եղած օրերի քանակը տվյալ ամսում, իսկ b-ն`տվյալ ամվա օրերի քանակն է:

Խնդրում ենք հաշվի առնել, որ Beeline-ը չի կարող երաշխավորել, որ Ձեր հեռախոսահամարը չի ներկայացվի զանգն ընդունող բաժանորդին իր հեռախոսակապի ծառայություններ մատուցող օպերատորի (այդ թվում նաև Beeline-ի) կողմից: