Զրուցենք

Անսահմանփակ զանգեր Beeline բջջային ցանցի ներսում

Ակտիվացում/Ապաակտիվացում

  • Զանգահարեք 0674888 հեռախոսահամարով
  • Ուղարկեք 888 տեքստով SMS 0674 համարին
  • Հավաքեք *888# հրահանգը
  • Զանգահարեք 06748880 հեռախոսահամարով
  • Ուղարկեք 8880 տեքստով SMS 0674 համարին
  • Հավաքեք *888*0# հրահանգը

Ծառայության վճարը ամսական 990 դրամ է:

«Զրուցենք»  ծառայությունը գործում է միայն Beeline բջջային կապի կանխավճարային հաշվարկային համակարգի ֆիզիկական և իրավաբանական անձ հանդիսացող բաժանորդների համար, բացառությամբ «Շարժական Ինտերնետի» սակագնային փաթեթների: 

Ծառայության գործողության ժամկետը 30 օր է:

Եթե դուք ունեք բավարար գումար ձեր հաշվին, ապա ծառայության ակտիվացումից 30 օր հետո ծառայությունն ավտոմատ կերպով կերկարի:

Ծառայության գործողության ժամկետը ստուգելու համար հավաքե՛ք *118# հրահանգը:

Ծառայության տրամադրման 30-րդ օրվա սկզբում` 00:00-03:30 ընկած ժամանակահատվածում, ձեր հաշվից կգանձվի 990 դրամ, որի դիմաց դուք կստանաք Beeline բջջային ցանցի ներսում անսահմանափակ խոսելու հնարավորություն ևս 30 օրով:

Այդ պատճառով խորհուրդ է տրվում չակտիվացնել ծառայությունը նշված ժամանակահատվածում կրկնակի գանձումից խուսափելու նպատակով։

Եթե ձեր հաշվին չկա բավարար գումար, ապա ծառայության գործողության ժամկետը լրանալուց հետո, ծառայությունն այլևս չի տրամադրվի:

Ծառայությունից կրկին օգտվելու համար պետք է ծառայության ժամկետը լրանալուց հետո նորից ուղարկել ակտիվացման հրահանգը

Անսահմանափակ զանգեր ցանցի ներսում հնարավոր է կատարել միայն դրական հաշվեկշռի դեպքում։

Ծառայությունը ունի նաև դիտարկման ժամանակահատված՝ 7 օր:

2018թ. ապրիլի 4-ից հետո ծառայությունն ակտիվացնելիս գործողության ժամկետը կլինի 1 ամիս և վերաակտիվացման համար հաշիվը լիցքավորելուն հատկացվող ժամկետը՝ անժամկետ:

Եթե ծառայության գործողության ժամկետի ավարտին Ձեր հաշվին չլինի անհաժեշտ գումարի մնացորդ, կտրամադրվի 7-օրյա ժամկետ հաշիվը վերալիցքավորելու համար:

Անհրաժեշտ գումարով հաշիվը լիցքավորելուց հետո կգանձվի ծառայության միացման միջնորդավճարը և ծառայության գործողության ժամկետը ավտոմատ կերպով կերկարի ծառայության պայմաններով նախատեսված ժամկետով:

Ծառայության ժամկետի ավարտից հետո անհրաժեշտ է այն նորից ակտիվացնել: