SMS փաթեթներ

«SMS փաթեթներ» ծառայությունը ձեզ հնարավորություն է տալիս ուղարկել SMS հաղորդագրություններ ինչպես Beeline ցանցի ներսում, այնպես էլ դեպի ՀՀ և ԼՂՀ տեղական բոլոր բջջային ցանցեր։ Դուք կարող եք ձեռք բերել 3 տեսակի SMS փաթեթներից որևէ մեկը՝ SMS փաթեթ 50, SMS փաթեթ 100, SMS փաթեթ 300

 

Ակտիվացում

Հավաքեք 067450 հրահանգը

Հավաքեք 0674100 հրահանգը

Հավաքեք  0674300 հրահանգը

Սակագներ

Ծառայության վճարը ամսական 450 դրամ է։

Ծառայության վճարը ամսական 750 դրամ դրամ է։

Ծառայության վճարը ամսական 1500 դրամ է։

SMS-ների ընթացիկ քանակը ձեր կողմից միացված փաթեթում կարող եք ճշտել ցանկացած հարմար եղանակով 0697 կամ *106#:

Ծառայությունը հասանելի է միայն Beeline կանխավճարային հաշվարկային համակարգի բաժանորդներին:

Գները ներկայացված են ՀՀ դրամով` ներառյալ ԱԱՀ:

Ռոումինգում, արտասահմանյան բջջային ցանցերին, ինչպես նաև հատուկ կարճ համարներին հաղորդագրություններ ուղարկելիս SMS փաթեթը չի ծախսվում, ուղարկված հաղորդագրությունները տարիֆիկացվում են ըստ համապատասխան սակագների:

Սակագնային փաթեթի փոփոխման դեպքում, ինչպես նաև հեռախոսահամարի և SIM-քարտի փոխարինման և համարի արգելափակման/ապաարգելափակման դեպքերում SMS-հաշվեկշիռը և դրա գործողության ժամկետը պահպանվում են:  

SMS-փաթեթի գործողության ժամկետը 30 օր է:
Փաթեթի ակտիվացնելուց 30 օր հետո`

Եթե բաժանորդի SMS-հաշվեկշռում առկա են չօգտագործված SMS հաղորդագրություններ, ապա դրանց քանակը զրոյացվում է, և հետագա SMS հաղորդագրությունների ուղարկումը հաշվարկվում է ըստ գործող սակագնային փաթեթի սակագնի:

Եթե բաժանորդն ակտիվացրել է նոր փաթեթ մինչև նախորդ փաթեթի գործողության ժամկետի լրանալը, ապա չօգտագործված SMS-ները ավելացվում են նոր SMS փաթեթին: Մի քանի SMS փաթեթներ միացնելու դեպքում SMS-հաշվեկշռի գործողության ժամկետը հաշվարկվում է` սկսած վերջին SMS փաթեթի միացման օրվանից:

SMS-հաշվեկշռից կարելի է օգտվել ակտիվ (չարգելափակված ) հեռախոսահամարով և դրական գումարային հաշվեկշռի դեպքում: Գործողության ժամկետը դեռ չսպառած, սակայն զրոյականացված գումարային հաշվեկշռի դեպքում, բաժանորդը չի կարող օգտվել SMS-հաշվեկշռից, որը սակայն չի զրոյացվում: