Խոսող SMS
Ուղարկի´ր ընկերներիդ ձայնային հաղորդագրություն
SMS ուղարկում Beeline ֆիքսված կապի հեռախոսահամարին |
100 դրամ |
8008 կարճ համարին կատարված ելքային զանգ |
0 դրամ |
SMS լսելու արժեքը |
0 դրամ |
SMS ուղարկելու արժեքը |
0 դրամ |
- SMS հաղորդագրությունը ուղարկվում է հաղորդագրության ուղարկման սովորական եղանակով:
- Հասցեատիրոջ հեռախոսահամարը պետք է գրված լինի հետևյալ ֆորմատով` 010XXXXXX կամ 37410 XXXXXX:
- SMS հաղորդագրությունը կարող է գրվել հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով:
- SMS հաղորդագրության երկարությունը լատինատառերով մինչև 160 նիշ է, կիրիլիցայով մինչև 70 նիշ է` ներառյալ միջակայքերը:
- Եթե Ձեր հեռախոսն ապահովում է միացված SMS, ապա Դուք կարող եք ավելացնել Ձեր հաղորդագրության ծավալը մի քանի SMS-ների համար, և նրանք կուղարկվեն մեկ զանգի շրջանակներում:
- Ֆիքսված կապի Բաժանորդը, ում ուղարկվում է նման հաղորդագրություն, ստանում է զանգ և ինքնապատասխանիչը փոխանցում է Ձեր կողմից ուղարկված հաղորդագրությունը:
- Ցանկության դեպքում հասցեատերը կարող է ուղարկել պատասխան հաղորդագրություն:
SMS պատասխան ուղարկելու համար անհրաժեշտ է հավաքել *, թողնել պատասխան հաղորդագրությունը և ձայնագրումն ավարտելու համար հավաքել *:
Մուտքային SMS կրկին լսելու համար անհրաժեշտ է հավաքել #:
Պատասխանը լսելու համար, բջջային կապի բաժանորդը պետք է զանգահարի 8008 հեռախոսահամարին:
- Եթե բաժանորդը չի պատասխանում կամ հեռախոսահամարը զբաղված է կամ հաղորդագրության տեքստը ամբողջությամբ չի լսել, ապա համակարգն ավտոմատ կերպով փորձում է կրկին SMS հաղորդագրությունը ուղարկել 24 ժամվա ընթացքում:
- Եթե բաժանորդը զանգին չի պատասխանում 60 վայրկյանի ընթացքում, համակարգը կատարում է ևս մեկ զանգ 10 րոպե անց: Եթե զանգին չեն պատասխանում, ևս մեկ զանգ կատարվում է 20 րոպե անց, այնուհետև 40 րոպե անց, և հետագայում` յուրաքանչյուր 60 րոպե (կրկնվող զանգերի առավելագույն քանակը 5):
- Եթե հեռախոսահամարը զբաղված է, համակարգը կատարում է ևս մեկ զանգ 5 րոպե անց: Եթե զանգին չեն պատասխանում, ևս մեկ զանգ կատարվում է 10 րոպե անց, և հետագայում` յուրաքանչյուր 20 րոպե (կրկնվող զանգերի առավելագույն քանակը 5):
- Եթե զանգը մերժվել է ֆիքսված կապի Բաժանորդի կողմից (ընդհատվել է), ապա համակարգը համարում է տվյալ հաղորդագրությունը ստացված և կրկնվող զանգեր չեն կատարվում:
SMS հաղորդագրությունն այլ լեզուներով գրելու դեպքում, խոսքի վերարտադրումը կարող է լինել ոչ ճշգրիտ: Հաղորդագրության ճշգրիտ վերարտադրության համար հաղորդագրության մեջխորհուրդ չի տրվում օգտագործել մի քանի լեզուներ, հապավումներ կամ կրճատումներ: Ուշադրություն դարձրեք, որ նմանանտիպ հաղորդագրությունները կհամարվեն ոչ պատշաճ և չեն հասնի հասցեատիրոջը:
Զանգի առավելագույն տևողությունը սահմանափակվում է` 1.6 րոպեով: Նշված ժամանակի սպառվելու դեպքում զանգն ավտոմատ անջատվում է:
SMS հաղորդագրությունը չի հասնի, եթե`
- պարունակում է արգելված նյութեր (գովազդային, հակաբարոյական կամվիրավորական բնույթ կրող հայտարարություններ և այլն),
- ֆիքսված կապի հեռախոսահամարն արգելափակված է:
Ֆիքսված կապի բաժանորդի հեռախոսահամարին մուտքային զանգերը կատարվում են 8:00-ից մինչև 22:00-ը ժամանակահատվածում: Եթե SMS հաղորդագրությունն ուղարկվում է 22:00-ից հետո, ապա բջջային կապի բաժանորդը ստանում է հաղորդագրություն հետևյալ տեքստով.
SMS 010XXXXXX –ին կուղարկվի առավոտյան 8:00-ին:
Բջջային և ֆիքսված կապի բաժանորդներին ուղղարկվում է հաստատում SMS հաղորդագրության ուղարկված լինելու կամ չլինելու մասին:
Գները ներկայացված են ՀՀ դրամով` ներառյալ ԱԱՀ:
Ծառայությունը հասանելի է Beeline բջջային կապի բոլոր սակագնային փաթեթների բաժանորդների համար:
Ծառայությունը չի գործում ռոումինգում: