Ձայնային փոստ

Զանգահարողը կկարողանա հաղորդագրություն թողնել ձեզ, իսկ դուք այն կլսեք ձեզ հարմար ցանկացած պահի: Եթե նույնիսկ զանգահարողը հաղորդագրություն չթողնի, դուք կիմանաք, թե ով է զանգել` ձեր հեռախոսին SMS հաղորդագրություն կգա զանգահարողի հեռախոսահամարով

Ակտիվացում

  • Զանգահարեք 067409011 հեռախոսահամարով
  • Ուղարկեք 09011 տեքստով SMS 0674 համարին
  • Հավաքեք *110*011# հրահանգը
  • Զանգահարեք 067409012 հեռախոսահամարով
  • Ուղարկեք 09012 տեքստով SMS 0674 համարին
  • Հավաքեք *110*012# հրահանգը
  • Զանգահարեք 067409013 հեռախոսահամարով
  • SMS-հաղորդագրություն ուղարկեք 0674 համարին՝ 09013 տեքտով
  • Հավաքեք *110*013# հրահանգը
  • Զանգահարեք 067409010 հեռախոսահամարով
  • SMS-հաղորդագրություն ուղարկեք 0674 համարին՝ 09010 տեքտով
  • Հավաքեք *110*010# հրահանգը

Ծառայությունը ստանալու հնարավորության վճարը, օրական՝

կանխավճարային հաշվարկային համակարգի բաժանորդների համար՝ 10 դրամ

հետվճարային հաշվարկային համակարգի բաժանորդների համար՝ 0 դրամ

Ձայնային հաղորդագրություն ձայնագրություն

Հաղորդագրությունը լսելու րոպեավարձը

կանխավճարային հաշվարկային համակարգի բաժանորդների համար՝ 

հետվճարային հաշվարկային համակարգի բաժանորդների համար՝ 18 դրամ/րոպե

ռոումինգում գտնվող բաժանորդների համար

Իրազեկում նոր ձայնային հաղորդագրության մասին` SMS-ի միջոցով՝ 0 դրամ

  • Կարգավորեք ձեր ձայնային փոստը. ձայնագրեք անձնական ողջույն-հաղորդագրությունը և սահմանեք վերահասցեավորման հարմար տարբերակը: 
  • Անձնական ողջույնի խոսք ձայնագրելու և գաղտնաբառ սահմանելու համար հավաքեք 0600 և հետևեք ձայնային հրահանգներին:
  • Դեպի «Ձայնային փոստ» չթույլատրված մուտքը կանխելու համար խորհուրդ է տրվում փոխել սահմանված նախնական գաղտնաբառը:
  • Ողջույնի խոսքի ընդհանուր տևողությունը չպետք է գերազանցի 20 վայրկյանը: 
  • Առաջին անգամ զանգահարելով 0600, դուք կլսեք ողջույնի ներածական ուսուցանող տեքստ: Հետագայում այդ համարին զանգահարելիս` դուք անմիջապես կմիանաք ձեր փոստարկղին
  • Եթե ցանկանում եք կրկին լսել ներածական ողջույնի տեքստը, հավաքեք 0600, ապա 888:  
  • Զանգը 0600 համարին գործում է միայն “տեղական” ցանցում և տարիֆիկացվում է որպես տեղային զանգ «Beeline» ցանցի ներսում` բաժանորդի սակագնային փաթեթի սակագնին համապատասխան:
  • Ռոումինգում ձայնային փոստը հասանելի է +374 8000 0600 համարով, իսկ զանգը այդ համարին տարիֆիկացվում է որպես միջազգային ելքային զանգ դեպի Հայաստան: 

«Ձայնային փոստ» ծառայությանը միացած լինելու դեպքում, եթե բաժանորդի հեռախոսահամարը 15 վայրկյանի ընթացքում չի պատասխանում, ավտոմատ կերպով իրականացվում է զանգի վերահասցեավորում +37491000601 համարին: Ընտրեք ձեզ առավել հարմար վերահասցեավորման ձևը.

  • բացարձակ վերահասցեավորում
  • վերահասցեավորում, եթե հեռախոսահամարը զբաղված է
  • վերահասցեավորում, եթե բաժանորդն անհասանելի է
  • վերահասցեավորում, եթե բաժանորդը չի պատասխանում  

Բաց թողնված զանգերի և փոստարկղում եղած հաղորդագրությունների առկայության մասին տեղեկությունները բջջային հեռախոսին կփոխանցվեն տեքստային կարճ հաղորդագրությունների տեսքով (անջատման/միացման հնարավորությամբ):

Կանխավճարային համակարգի բաժանորդների համար Ձայնային փոստը կարող է պահպանել 30, իսկ հետվճարային համակարգի բաժանորդների համար` 50 ձայնային հաղորդագրություն` յուրաքանչյուրը մինչև 30 վայրկյան տևողությամբ:
Եթե մուտք գործի ևս մեկ ձայնային հաղորդագրություն, ապա մուտքագրված առաջին ձայնային հաղորդագրությունը ավտոմատ կերպով կջնջվի:
Չլսված հաղորդագրությունները պահպանվում են 48 ժամ, իսկ արդեն լսված և պահպանված հաղորդագրությունները մնում են 12 օր:
Եթե Դուք լսել, բայց չեք պահպանել նոր հաղորդագրությունը, այն ձայնային փոստի անջատվելուց անմիջապես հետո կջնջվի:

Ուղջույնի խոսքը փոփոխելու կամ Ձայնային փոստին կրկնակի անգամ դիմելիս՝ գաղտնաբառ սահմանելու համար օգտվեք մենյուի հետևյալ հրահանգներից. 

  • սահմանել գաղտնաբառ - 34
  • ձայնագրել ողջույնի խոսքը -31 

Ծառայությունը չի գործում, եթե ակտիվացված է «Միշտ կապի մեջ» ծառայությունը:

Վճարը գանձվում է էլեկտրոնային հաշվից օրական: «Ձայնային փոստ» ծառայության միացման պահին բաժանորդի էլեկտրոնային հաշվից գանձվում է ընթացիկ օրվա վճարը: Հեռախոսն արգելափակելու դեպքում բաժանորդային վճար չի գանձվում:

Փոստարկղի հետ աշխատանքի համար ծախսված եթերային ժամանակի համար վճարումը կատարվում է ցանցի ներսում ելքային զանգի սակագին համապատասխան:

Կանխավճարային հաշվարկային համակարգի բաժանորդների համար հաղորդագրությունները լսելու 1 րոպեի արժեքի վճարումը կատարվում է ցանցի ներսում ելքային զանգի սակագնին համապատասխան:

Հաղորդագրությունները լսելու 1 րոպեի արժեքը ռումինգում գտնվող բաժանորդի համար հաշվարկվում է որպես միջազգային զանգ արտասահմանյան ցանցից:

Ռոումինգում ձայնային փոստը հասանելի է +374 8000 0600 հեռախոսահամարով, իսկ ելքային զանգը տարիֆիկացվում է որպես միջազգային զանգ դեպի Հայաստան: