Որտե՞ղ ես

Ծառայությունը հնարավորություն է տալիս ստանալ Beeline ցանցի այլ Բաժանորդների ընթացիկ գտնվելու վայրի մասին տեղեկատվություն՝ վերջիններիս համաձայնությունը ձեռք բերելու դեպքում

Ակտիվացում/Ապաակտիվացում

Հավաքեք *999# հրահանգը և ակտիվացրեք ծառայությունը:

Հավաքեք *999# հրահանգը և ընտրեք մենյուից կետ 5>Կառավարում 3>Ապաակտիվացում:

Ծառայության վճարը օրական 30 դրամ է։

Օրական 10 որոնողական հարցումից հետո յուրաքանչյուր հարցման ուղարկման համար գանձվում է 30 դրամ:

  • Beeline ցանցի այլ Բաժանորդների ընթացիկ գտնվելու վայրի մասին տեղեկատվություն ստանալու հնարավորություն ձեռք բերելու համար ծառայության մենյուի մեջ ընտրեք “1>Ավելացնել համարը”, մուտքագրեք Բաժանորդի համարը, ում գտնվելու վայրը ցանկանում եք իմանալ և ուղարկեք հարցումը:
  • Այդ դեպքում Բաժանորդ-հասցեատերը կստանա SMS-ծանուցում 9999 սերվիսային համարից` ձեզ իր գտնվելու վայրը իմանալու թույտվություն տալու դիմումով: Այսինքն, բոլոր Բաժանորդներից, ում գտնվելու վայրը դուք ցանկանում եք իմանալ, նախևառաջ պետք է ստանալ իր համաձայնությունը:
  • Հաստատելու համար Բաժանորդ-հասցեատերը պետք է 9999 համարին ուղարկի պատասխան SMS այն Բաժանորդի-նախաձեռնողի համարով, ում թույլ է տալիս իմանալ իր գտնվելու վայրը: Եթե Բաժանորդ-հասցեատերը չի ցանկանում, որ Բաժանորդ- նախաձեռնողը իմանա իր գտնվելու վայրը, կարող է ուղղակի անտեսել այդ հաղորդագրությունը:
  • Այն բանից հետո, երբ Բաժանորդ-հասցեատերը ձեզ թույլ է տվել որոշել իր գտնվելու վայրը, դուք հնարավորություն եք ունենում ցանկացած պահի իմանալ իր գտնվելու վայրը: Որոնման հարցման հաջող ընթացքի դեպքում դուք ստանում եք SMS` որոնվող Բաժանորդի գտնվելու վայրի մասին տեքստային նկարագրությամբ և քարտեզին հղումով:

Այն Բաժանորդների համար, ում մոտ ծառայությունը միացված չէ, նախատեսված է օգնող մենյու, որի օգնությամբ նրանք կարող են կառավարել այն համարների ցուցակները, ում նախօրոք տվել էին իրենց գտնվելու վայրը որոշելու թույտվություն: Օգնող մենյուն ստանալու համար անհրաժեշտ է հավաքել *999*1# հրահանգը:

Բաժանորդի գտնվելու վայրը 4G ցանցում չի որոշվում։