Գնումների փորձագետ

Վայր` Yerevan, Armenia
Բաժին` Finance Directorate / Ֆինանսների տնօրինություն
Պարտավորություն` Full-time

Հիմնական պարտականություններ`

Գնումների միջոցառումների կազմակերպում՝ Ընկերության ընթացակարգերին և կորպորատիվ պահանջներին համապատասխան;
Ընկերության անխափան գործունեությունը ապահովող կարևորագույն ապրանքատեսակների ձեռք բերման գործընթացի իրականացում; 
Բիզնես գործընկերների հետ արդյունավետ փոխգործակցություն՝ Ընկերության ծախսերը նվազեցնելու և համագործակցության առավել շահավետ կոմերցիոն պայմաններ ձեռք բերելու նպատակով;
Գնումների գործընթացը բարելավելու ուղղությամբ միջոցառումների մշակում և իրականացում;
Աշխատանքներ Ընկերության ստորաբաժանումների և  Գլխամասային գրասենյակի հետ՝ որոշակի գնման միջոցառումների շրջանակներում օպտիմալ որոշումներ ապահովելու նպատակով;
Ընտրված ռազմավարության իրականացում՝ ընկերության Կոմպլաենսի պահանջներին համահունչ։ 

Անհրաժեշտ պահանջներ և հմտություններ`

Բարձրագույն կրթություն ֆինանսների, տնտեսագիտության կամ տեխնիկական ոլորտներում;
Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձը համապատասխան ուղղությամբ ցանկալի է;
Հեռահաղորդակցության բնագավառում ծառայությունների  տեխնոլոգիական գործընթացների իմացությունը ցանկալի է;
Շուկայի ուսումնասիրության և վերլուծության մեթոդների իմացություն;
Հիմնական գնային մոդելների և գնային առաջարկների օպտիմալացման գործիքների իմացություն; 
Վերլուծական մտածողություն;
Հաշվետվություններ, շնորհանդեսներ պատրաստելու և գործնական թղթակցություն վարելու հմտություններ;
Բանակցություններ վարելու ունակություններ; 
Թիմում աշխատելու ունակություն;
Հաղորդակցվելու գերազանց հմտություններ և ճկունություն; 
Ղեկավարման ձիրք;
Նախաձեռնողականություն, փոփոխություններին պատրաստակամություն; 
Համակարգչային գերազանց գիտելիքներ` MS Office; 
Հայերեն,  ռուսերեն և անգլերեն լեզուների վարժ իմացություն։

Փոխհատուցումներ և արտոնություններ`
Բժշկական ապահովագրություն;
Ծառայողական բջջային կապ;
Այլ արտոնություններ։

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել ` www.beeline.am։ 
Աշխատանքը Վեոն-ում ենթադրում է ունենալ գործարար էթիկայի բարձր մակարդակ, պահպանել մեր իրավական  պահանջները, ընկերության արժեքները և մեր Վարքագծի կանոնագրքի, ներքին քաղաքականությունների ու  ընթացակարգերի  պահանջները։ Մեր նորարարության և առաջինը լինելու ոգին արտացոլված է մեր հիմնական արժեքներում՝ լինել հաճախորդին նվիրված, նախաձեռնող, նորարար, համագործակցող և ազնիվ։ Ազնվությունը պահանջում է գործել էթիկայի պահանջներին համաձայն, բարեխիղճ և անկեղծ։
 
 
Մենք աշխատանքի հավասար հնարավորություններ ենք առաջարկում բոլորին, անկախ ռասայական պատկանելությունից, մաշկի գույնից,  սոցիալական ծագումից, կրոնից, սեռից, ազգային պատկանելությունից, սեռական կողմնորոշումից, տարիքից, քաղաքացիությունից, ամուսնական կարգավիճակից, հաշմանդամությունից կամ գենդերային ինքնությունից։
 
Սեղմելով «Դիմել սույն աշխատատեղին» կոճակը, դուք հաստատում եք, որ կարդացել, հասկացել և լիովին համաձայն եք  Դիմողների անձնական տվյալների մշակման ծանուցմանը։
ՎԵՈՆ Արմենիա ընկերությունը չի ընդունում ինքնակենսագրականներ աշխատանքի գործակալություններից։ Խնդրում ենք չուղարկել ինքնակենսագրականներ միջնորդ ընկերություններին,  ՎԵՈՆ-ի աշխատակիցներին կամ ՎԵՈՆ խմբի անդամ այլ ընկերությունների հասցեներին։ ՎԵՈՆ ընկերությունը պատասխանատու չէ այն ծախսերի համար, որոնք առնչվում են առանց պահանջի ներկայացված ինքնակենսագրական տվյալներին։

Դիմել