Ֆրոդի եւ եկամուտների երաշխավորման բաժնի ղեկավար

Վայր` Yerevan, Armenia
Բաժին` Financial & Administrative Unit/Ֆինանսա-Վարչական Բլոկ
Պարտավորություն` Full-time

Հիմնական պարտականություններ`

Ղեկավարել բաժնի աշխատանքները և ապահովել ֆրոդի կառավարման գծով բոլոր ընթացակարգերի պատշաճ կատարումը;
Իրականացնել վերլուծություններ, գործող համակարգերի և գործընթացների օպտիմիզացում՝ կորուստները նվազեցնելու և  եկամուտների երաշխավորումը ապահովելու նպատակով;
Ստեղծել, ներդնել և բարելավել եկամուտի կորստի միացյալ չափման և վերահսկման գործիքներ;
Պլանավորել, կազմակերպել և իրականացնել հնարավոր կորուստները կանխարգելող միջոցառումներ;
Ապահովել եկամուտների երաշխավորման և ֆրոդի կառավարման կենտրոնացված Քաղաքականության կատարումը: 

Անհրաժեշտ պահանջներ և հմտություններ`

Բարձրագույն կրթություն ֆինանսների, տնտեսագիտության կամ տեխնիկական ոլորտներում;
Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ համապատասխան ոլորտում կամ ԻՏ/տեխնիկական կառույցներում;
Առնվազն 2 տարվա փորձ ղեկավար պաշտոնում;
Բջջային և ֆիքսված կապի սարքավորումների աշխատանքի սկզբունքների իմացություն;    
Հեռահաղորդակցության ընկերություններում գործող բիզնես-գործընթացների իմացություն;
Բիլլինգային, ֆրոդի կառավարման, ԻՏ տեխնոլոգիաների և տեղեկատվական անվտանգության համակարգերի իմացություն;
Հաղորդակցվելու գերազանց հմտություններ և բարդ իրավիճակներում շփվելու ունակություններ;
Թիմ ձևավորելու և ղեկավարելու ձիրք;
Համակարգչային գերազանց հմտություններ;
Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների վարժ իմացություն:

Փոխհատուցումներ և արտոնություններ`
Բժշկական ապահովագրություն;
Ծառայողական բջջային կապ;
Այլ արտոնություններ։

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել `www.beeline.am վեբ կայք:

Աշխատանքը Վեոն-ում ենթադրում է ունենալ գործարար էթիկայի բարձր մակարդակ, պահպանել մեր իրավական  պահանջները, ընկերության արժեքները և մեր Վարքագծի կանոնագրքի, ներքին քաղաքականությունների ու  ընթացակարգերի  պահանջները։ Մեր նորարարության և առաջինը լինելու ոգին արտացոլված է մեր հիմնական արժեքներում՝ լինել հաճախորդին նվիրված, նախաձեռնող, նորարար, համագործակցող և ազնիվ։ Ազնվությունը պահանջում է գործել էթիկայի պահանջներին համաձայն, բարեխիղճ և անկեղծ։
 
 
Մենք աշխատանքի հավասար հնարավորություններ ենք առաջարկում բոլորին, անկախ ռասայական պատկանելությունից, մաշկի գույնից,  սոցիալական ծագումից, կրոնից, սեռից, ազգային պատկանելությունից, սեռական կողմնորոշումից, տարիքից, քաղաքացիությունից, ամուսնական կարգավիճակից, հաշմանդամությունից կամ գենդերային ինքնությունից։
 
Սեղմելով «Դիմել սույն աշխատատեղին» կոճակը, դուք հաստատում եք, որ կարդացել, հասկացել և լիովին համաձայն եք  Դիմողների անձնական տվյալների մշակման ծանուցմանը։
ՎԵՈՆ Արմենիա ընկերությունը չի ընդունում ինքնակենսագրականներ աշխատանքի գործակալություններից։ Խնդրում ենք չուղարկել ինքնակենսագրականներ միջնորդ ընկերություններին,  ՎԵՈՆ-ի աշխատակիցներին կամ ՎԵՈՆ խմբի անդամ այլ ընկերությունների հասցեներին։ ՎԵՈՆ ընկերությունը պատասխանատու չէ այն ծախսերի համար, որոնք առնչվում են առանց պահանջի ներկայացված ինքնակենսագրական տվյալներին։

Դիմել