Առաջատար ցանցային ադմինիստրատոր

Վայր` Yerevan, Armenia
Բաժին` Technical Unit/Տեխնիկական բլոկ
Պարտավորություն`

Հիմնական պարտականություններ՝

Ապահովել լոկալ համակարգերի շահագործումը;
Պլանավորել և բարելավել ԻՏ ինֆրաստրուկտուրան, ինչպես նաև բիզնես հավելվածների ծառայությունները;
Սպասարկել և ապահովել սերվերների աշխատանքը;
Տեղադրել  ծրագրային ապահովման աշխատանքին անհրաժեշտ օպերացիոն համակարգեր;
Իրականացնել ծրագրային ապահովման համակարգերի կոնֆիգուրացիա սերվերներում և լոկալ համակարգերում;
Ցուցաբերել տեխնիկական և ծրագրային աջակցություն լոկալ ցանցի շահագործման հարցերի շրջանակներում:    

Անհրաժեշտ պահանջներ և հմտություններ`

Բարձրագույն տեխնիկական կրթություն, կրթությունը ԻՏ բնագավառում ցանկալի է;
Ցանկալի է առնվազն 3 տարվա փորձ համապատասխան ոլորտում;
SUN, MySQL, Linux, Unix, Solaris համակարգերի իմացություն;
Սերվերային սարքավորումների իմացություն;
Վերլուծական մտածողություն; 
Վերազինման պլանների մշակման և գնահատման  ունակություններ;
Ժամանակը կառավարելու կարողություն;
Թիմում աշխատելու ունակություն;
Բազմաֆունկցիոնալ առաջադրանքների իրականացման կարողություն;
Պատասխանատվություն և ճկունություն;
Հաղորդակցվելու գերազանց հմտություններ;
Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների վարժ իմացություն:            

Փոխհատուցումներ և արտոնություններ՝

Ծառայողական բջջային կապ;
Բժշկական ապահովագրություն;
Այլ արտոնություններ:


Ցանկացողները կարող են ուղարկել ինքնակենսագրություն (CV/Resume) հայերեն, ռուսերեն կամ անգլերեն լեզուներով` hrm@beeline.am էլ. փոստի հասցեին:
Նամակի վերնագրում խնդրում ենք նշել այն պաշտոնի անվանումը, որին հավակնում եք: 
Հարցազրույցին մասնակցելու համար ընտրված դիմորդները կտեղեկացվեն: 

Հաստիքը թափուր է մինչև 2019թ. հոկտեմբերի 10-ը:
 
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել մեր վեբ կայքը` www.beeline.am 



Աշխատանքը Վեոն-ում ենթադրում է ունենալ գործարար էթիկայի բարձր մակարդակ, պահպանել մեր իրավական  պահանջները, ընկերության արժեքները և մեր Վարքագծի կանոնագրքի, ներքին քաղաքականությունների ու  ընթացակարգերի  պահանջները։ Մեր նորարարության և առաջինը լինելու ոգին արտացոլված է մեր հիմնական արժեքներում՝ լինել հաճախորդին նվիրված, նախաձեռնող, նորարար, համագործակցող և ազնիվ։ Ազնվությունը պահանջում է գործել էթիկայի պահանջներին համաձայն, բարեխիղճ և անկեղծ։
 
 
Մենք աշխատանքի հավասար հնարավորություններ ենք առաջարկում բոլորին, անկախ ռասայական պատկանելությունից, մաշկի գույնից,  սոցիալական ծագումից, կրոնից, սեռից, ազգային պատկանելությունից, սեռական կողմնորոշումից, տարիքից, քաղաքացիությունից, ամուսնական կարգավիճակից, հաշմանդամությունից կամ գենդերային ինքնությունից։
 
Սեղմելով «Դիմել սույն աշխատատեղին» կոճակը, դուք հաստատում եք, որ կարդացել, հասկացել և լիովին համաձայն եք  Դիմողների անձնական տվյալների մշակման ծանուցմանը։
ՎԵՈՆ Արմենիա ընկերությունը չի ընդունում ինքնակենսագրականներ աշխատանքի գործակալություններից։ Խնդրում ենք չուղարկել ինքնակենսագրականներ միջնորդ ընկերություններին,  ՎԵՈՆ-ի աշխատակիցներին կամ ՎԵՈՆ խմբի անդամ այլ ընկերությունների հասցեներին։ ՎԵՈՆ ընկերությունը պատասխանատու չէ այն ծախսերի համար, որոնք առնչվում են առանց պահանջի ներկայացված ինքնակենսագրական տվյալներին։

Դիմել