Նախագծերի կառավարման մենեջեր (MFS և digital)

Վայր` Yerevan, Armenia
Բաժին` Marketing Department /Մարքեթինգի ծառայություն
Պարտավորություն` Full-time

Հիմնական պարտականություններ`

Թվային և MFS պրոդուկտների մասով գործողությունների պլանի մշակում;
Ֆունկցիոնալ և բիզնես պահանջների սահմանում, թվային պրոդուկտների և նոր վճարման ծառայությունների գործարկման և զարգացման գործիքների ստեղծում; 
Թվային պրոդուկտների և ֆինանսական ծառայությունների բարելավման գծով ֆունկցիոնալ փոփոխությունների ներդնում; 
Նախագծային փաստաթղթերի կազմում․ տեխնիկական առաջադրանքներ, գործողությունների պլան, ընթացակարգեր և աշխատանքների իրականացման սխեմաներ;
Պրոդուկտի կյանքի ցիկլի կառավարում․պրոդուկտի զարգացման ողջ փուլերի ընթացքում պրոդուկտի/շուկայի պահանջները ձևավորելու նպատակով համագործակցություն օգտատերերի, փորձարկողների և տեխնոլոգիական թիմերի հետ՝  աշխատանքների հաստատված պլանը ժամանակին իրականացնելու նպատակով;
Համատեղ աշխատանքներ մարքեթինգի թիմի հետ՝ MFS և թվային ծառայությունները ներքին և արտաքին օգտատերերի շրջանակներում խթանելու նպատակով։

Կրթություն`
Բարձրագույն կրթություն մարքեթինգի կամ ԻՏ ոլորտներում 

Անհրաժեշտ գիտելիքներ և հմտություններ`
Նախագծերի կառավարման հիմունքների իմացություն;
Պրոդուկտների ֆունկցիոնալ օգտագործման բոլոր առանձնահատկությունների փորձագիտական իմացություն;
Վերլուծական մտածողություն;
Նախագծերի կառավարման ունակություններ;
Միջֆունկցիոնալ թիմերում աշխատելու և համագործակցելու հմտություններ;
Առաջնահերթություններ սահմանելու և բարդ իրավիճակներում արդյունավետ որոշումներ կայացնելու կարողություն;
Հաղորդակցվելու գերազանց հմտություններ;
Ժամանակը կառավարելու ունակություններ;
Նախաձեռնողականություն և ճկունություն;
Համակարգչային գերազանց գիտելիքներ;
Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների վարժ իմացություն։    

Աշխատանքային փորձ`
Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ ցանկալի է ԻՏ, թվային կամ հեռահաղորդակցության բնագավառներում;
ԻՏ, հեռահաղորդակցության կամ e-commerce-ի ոլորտներում նախագծերի իրականացման և գործարկման փորձ։ 

Փոխհատուցումներ և արտոնություններ՝
Բժշկական ապահովագրություն;
Ծառայողական բջջային կապ:

Աշխատանքը Վեոն-ում ենթադրում է ունենալ գործարար էթիկայի բարձր մակարդակ, պահպանել մեր իրավական  պահանջները, ընկերության արժեքները և մեր Վարքագծի կանոնագրքի, ներքին քաղաքականությունների ու  ընթացակարգերի  պահանջները։ Մեր նորարարության և առաջինը լինելու ոգին արտացոլված է մեր հիմնական արժեքներում՝ լինել հաճախորդին նվիրված, նախաձեռնող, նորարար, համագործակցող և ազնիվ։ Ազնվությունը պահանջում է գործել էթիկայի պահանջներին համաձայն, բարեխիղճ և անկեղծ։
 
 
Մենք աշխատանքի հավասար հնարավորություններ ենք առաջարկում բոլորին, անկախ ռասայական պատկանելությունից, մաշկի գույնից,  սոցիալական ծագումից, կրոնից, սեռից, ազգային պատկանելությունից, սեռական կողմնորոշումից, տարիքից, քաղաքացիությունից, ամուսնական կարգավիճակից, հաշմանդամությունից կամ գենդերային ինքնությունից։
 
Սեղմելով «Դիմել սույն աշխատատեղին» կոճակը, դուք հաստատում եք, որ կարդացել, հասկացել և լիովին համաձայն եք  Դիմողների անձնական տվյալների մշակման ծանուցմանը։
ՎԵՈՆ Արմենիա ընկերությունը չի ընդունում ինքնակենսագրականներ աշխատանքի գործակալություններից։ Խնդրում ենք չուղարկել ինքնակենսագրականներ միջնորդ ընկերություններին,  ՎԵՈՆ-ի աշխատակիցներին կամ ՎԵՈՆ խմբի անդամ այլ ընկերությունների հասցեներին։ ՎԵՈՆ ընկերությունը պատասխանատու չէ այն ծախսերի համար, որոնք առնչվում են առանց պահանջի ներկայացված ինքնակենսագրական տվյալներին։

Դիմել