Վաճառքի և սպասարկման գրասենյակի մասնագետ ք․ Գորիս

Վայր` Goris, Republic of Armenia
Բաժին` B2C Sales Department / B2C վաճառքի ծառայություն
Պարտավորություն` Full-time

Հիմնական պարտականություններ`
•Հաճախորդների որակյալ և բարձրակարգ սպասարկում:
•Ակտիվ մասնակցության ցուցաբերում Ընկերության կողմից մատուցվող ծառայությունների և ապրանքների վաճառքի գործընթացներին:
•Գումարային միջոցների գործընթացների իրականացում և անհրաժեշտ փաստաթղթերի վարում:
•Տվյալ ուղղության բոլոր գործընթացների, ընթացակարգերի և աշխատանքային հրահանգների կատարման ապահովում:
•Հաճախորդների սարքավորումների կարգավորման իրականացում  GPRS և 3G տեխնոլոգիաներով գործող ծառայությունների կիրառման համար:
•Ճիշտ ժամկետներում հաշվետվությունների պատրաստում և տրամադրում:

•Բարձրագույն կրթություն

Անհրաժեշտ գիտելիքներ և հմտություններ`
•Բջջային կապի շուկայի բազային գիտելիքներ;
•Վաճառքի հիմնական սկզբունքների իմացություն;
•Ակտիվ վաճառքի հմտություններ;
•Սպասարկման և բանակցությունների վարման հմտություններ;
•Սթրեսային իրավիճակներում աշխատելու կարողություն;
•Հաղորդակցվելու և կոնֆլիկտային իրավիճակներում մարդկանց հետ շփվելու ունակություն;
•Արդյունքների վրա կողմնորոշվող;
•Թիմում աշխատելու ունակություն;
•Ճշգրտության և պատասխանատվության հմտություններ;
•Նախաձեռնողականություն;
•Սովորելու պատրաստակամություն;
•Համակարգչային գերազանց գիտելիքներ՝ Microsoft Office;
•Հայերեն և ռուսերեն լեզուների վարժ տիրապետում, անգլերեն լեզվի իմացությունը ցանկալի է:

Աշխատանքը Վեոն-ում ենթադրում է ունենալ գործարար էթիկայի բարձր մակարդակ, պահպանել մեր իրավական  պահանջները, ընկերության արժեքները և մեր Վարքագծի կանոնագրքի, ներքին քաղաքականությունների ու  ընթացակարգերի  պահանջները։ Մեր նորարարության և առաջինը լինելու ոգին արտացոլված է մեր հիմնական արժեքներում՝ լինել հաճախորդին նվիրված, նախաձեռնող, նորարար, համագործակցող և ազնիվ։ Ազնվությունը պահանջում է գործել էթիկայի պահանջներին համաձայն, բարեխիղճ և անկեղծ։
 
 
Մենք աշխատանքի հավասար հնարավորություններ ենք առաջարկում բոլորին, անկախ ռասայական պատկանելությունից, մաշկի գույնից,  սոցիալական ծագումից, կրոնից, սեռից, ազգային պատկանելությունից, սեռական կողմնորոշումից, տարիքից, քաղաքացիությունից, ամուսնական կարգավիճակից, հաշմանդամությունից կամ գենդերային ինքնությունից։
 
Սեղմելով «Դիմել սույն աշխատատեղին» կոճակը, դուք հաստատում եք, որ կարդացել, հասկացել և լիովին համաձայն եք  Դիմողների անձնական տվյալների մշակման ծանուցմանը։
ՎԵՈՆ Արմենիա ընկերությունը չի ընդունում ինքնակենսագրականներ աշխատանքի գործակալություններից։ Խնդրում ենք չուղարկել ինքնակենսագրականներ միջնորդ ընկերություններին,  ՎԵՈՆ-ի աշխատակիցներին կամ ՎԵՈՆ խմբի անդամ այլ ընկերությունների հասցեներին։ ՎԵՈՆ ընկերությունը պատասխանատու չէ այն ծախսերի համար, որոնք առնչվում են առանց պահանջի ներկայացված ինքնակենսագրական տվյալներին։

Դիմել