Բիզնես վերլուծության փորձագետ

Վայր` Yerevan, Armenia
Բաժին` Marketing Department /Մարքեթինգի ծառայություն
Պարտավորություն` Full-time

Հիմնական պարտականություններ`

Մարքեթինգի մասով բյուջեի և ռազմավարության մշակման աշխատանքներին մասնակցություն;
Ցուցանիշների կանխատեսում, պլանների/կանխատեսումների ճշգրտության ապահովում;
Ցուցանիշների դինամիկայի վերաբերյալ վերլուծական հաշվետվությունների, շնորհանդեսների և նյութերի նախապատրաստում; 
Մարքեթինգային առանցքային ցուցանիշների (KPI-ների) պլանավորում, վերլուծություն և կատարման գործընթացի վերահսկում, ինչպես նաև մարքեթինգային վերլուծական աշխատանքների իրականացում;
Գործարկված նախաձեռնությունների մասով վերլուծական հաշվետվությունների պատրաստում; 
Ընկերության հաշվետվությունների պատրաստման մասով համագործակցություն գլխամասային գրասենյակի հետ։

Անհրաժեշտ գիտելիքներևհմտություններ`

Բարձրագույն կրթություն տնտեսագիտության, ֆինանսների, մարքեթինգի կամ մաթեմատիկայի ոլորտներում;
Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ վերլուծության, պլանավորման և հետազոտությունների իրականացման ոլորտում, ցանկալի է հեռահաղորդակցության բնագավառում:    
Մարքեթինգի տեսության և կանխատեսման/պլանավորման մեթոդների իմացություն;
Վերլուծական հմտություններ (SWOT, PEST, մրցակցային վերլուծություն և այլն); 
Մարքեթինգային հարցումների և հետազոտությունների անցկացման մեթոդների իմացություն; 
Նախագծերի կառավարման հմտություններ;
Վերլուծական և ռազմավարական մտածողություն;
Թիմում աշխատելու և հաղորդակցվելու հմտություններ;
Առաջնահերթություններ սահմանելու և բարդ իրավիճակներում արդյունավետ որոշումներ կայացնելու ունակություն;
Սթրեսակայունություն, սեղմ ժամկետներում աշխատելու ունակություն; 
Նախաձեռնողականություն և ճկունություն; 
Համակարգչային գերազանց գիտելիքներ`MS Office, Power Point, SQL և VBA-ի իմացությունը դիտվում է որպես առավելություն; 
Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների վարժ իմացություն:

Փոխհատուցումներ և արտոնություններ`
Բժշկական ապահովագրություն;
Ծառայողական բջջային կապ;
Այլ լրացուցիչ արտոնություններ։


Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել մեր վեբ կայքը` www.beeline.am 
Աշխատանքը Վեոն-ում ենթադրում է ունենալ գործարար էթիկայի բարձր մակարդակ, պահպանել մեր իրավական  պահանջները, ընկերության արժեքները և մեր Վարքագծի կանոնագրքի, ներքին քաղաքականությունների ու  ընթացակարգերի  պահանջները։ Մեր նորարարության և առաջինը լինելու ոգին արտացոլված է մեր հիմնական արժեքներում՝ լինել հաճախորդին նվիրված, նախաձեռնող, նորարար, համագործակցող և ազնիվ։ Ազնվությունը պահանջում է գործել էթիկայի պահանջներին համաձայն, բարեխիղճ և անկեղծ։
 
 
Մենք աշխատանքի հավասար հնարավորություններ ենք առաջարկում բոլորին, անկախ ռասայական պատկանելությունից, մաշկի գույնից,  սոցիալական ծագումից, կրոնից, սեռից, ազգային պատկանելությունից, սեռական կողմնորոշումից, տարիքից, քաղաքացիությունից, ամուսնական կարգավիճակից, հաշմանդամությունից կամ գենդերային ինքնությունից։
 
Սեղմելով «Դիմել սույն աշխատատեղին» կոճակը, դուք հաստատում եք, որ կարդացել, հասկացել և լիովին համաձայն եք  Դիմողների անձնական տվյալների մշակման ծանուցմանը։
ՎԵՈՆ Արմենիա ընկերությունը չի ընդունում ինքնակենսագրականներ աշխատանքի գործակալություններից։ Խնդրում ենք չուղարկել ինքնակենսագրականներ միջնորդ ընկերություններին,  ՎԵՈՆ-ի աշխատակիցներին կամ ՎԵՈՆ խմբի անդամ այլ ընկերությունների հասցեներին։ ՎԵՈՆ ընկերությունը պատասխանատու չէ այն ծախսերի համար, որոնք առնչվում են առանց պահանջի ներկայացված ինքնակենսագրական տվյալներին։

Դիմել