Օգտատերերի աջակցման և միջադեպերի կառավարման ճարտարագետ

Վայր` Yerevan, Armenia
Բաժին` Technical Unit/Տեխնիկական բլոկ
Պարտավորություն` Full-time

Հիմնական պարտականություններ`

Վարել աշխատանքներ ցանցային սարքավորումների և ցանցերի կոնֆիգուրացիայի մասով;
Վերահսկել ցանցային սարքավորումների և ցանցերի  վիճակը, ինչպես նաև ապահովել վերջիններիս անխափան աշխատանքը;
Գրանցել, մշակել և վերացնել ցանցերի և ցանցային սարքավորումների աշխատանքին առնչվող միջադեպերը:

Կրթություն`
Բարձրագույն տեխնիկական կրթություն 

Անհրաժեշտ գիտելիքներ և հմտություններ`

Ցանցերի կառուցվածքի և հեռահաղորդակցության սարքավորումների առանձնահատկությունների իմացություն;
Վթարային ազդանշանման սկզբունքների և կառուցվածքի իմացություն;
Հաշվետվությունների պատրաստման և գործնական նամակագրության վարման հմտություններ;
Կազմակերպչական ձիրք և ժամանակը կառավարելու ունակություններ;
Առաջնահերթություններ սահմանելու կարողություններ;
Թիմում աշխատելու և միջֆունկցիոնալ համագործակցություն ստեղծելու հմտություններ; 
ԻՏ օգտատերերի հետ աշխատելու փորձ;
Տեխնիկական գիտելիքները արագ սովորելու կարողություն և պատրաստակամություն;
Հայերեն և ռուսերեն լեզուների վարժ իմացություն, տեխնիկական անգլերենի իմացություն: 

Աշխատանքային փորձ`
1 տարվա փորձը  համապատասխան ոլորտում ցանկալի է

Փոխհատուցումներ և արտոնություններ՝

Բժշկական ապահովագրություն;
Ծառայողական բջջային կապ;
Այլ արտոնություններ:

Ցանկացողները կարող են ուղարկել ինքնակենսագրություն (CV/Resume) հայերեն, ռուսերեն կամ անգլերեն լեզուներով` hrm@beeline.am էլ. փոստի հասցեին մինչև 2019 թ․ դեկտեմբերի 20-ը:  

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել մեր վեբ կայքը` www.beeline.am

Աշխատանքը Վեոն-ում ենթադրում է ունենալ գործարար էթիկայի բարձր մակարդակ, պահպանել մեր իրավական  պահանջները, ընկերության արժեքները և մեր Վարքագծի կանոնագրքի, ներքին քաղաքականությունների ու  ընթացակարգերի  պահանջները։ Մեր նորարարության և առաջինը լինելու ոգին արտացոլված է մեր հիմնական արժեքներում՝ լինել հաճախորդին նվիրված, նախաձեռնող, նորարար, համագործակցող և ազնիվ։ Ազնվությունը պահանջում է գործել էթիկայի պահանջներին համաձայն, բարեխիղճ և անկեղծ։
 
 
Մենք աշխատանքի հավասար հնարավորություններ ենք առաջարկում բոլորին, անկախ ռասայական պատկանելությունից, մաշկի գույնից,  սոցիալական ծագումից, կրոնից, սեռից, ազգային պատկանելությունից, սեռական կողմնորոշումից, տարիքից, քաղաքացիությունից, ամուսնական կարգավիճակից, հաշմանդամությունից կամ գենդերային ինքնությունից։
 
Սեղմելով «Դիմել սույն աշխատատեղին» կոճակը, դուք հաստատում եք, որ կարդացել, հասկացել և լիովին համաձայն եք  Դիմողների անձնական տվյալների մշակման ծանուցմանը։
ՎԵՈՆ Արմենիա ընկերությունը չի ընդունում ինքնակենսագրականներ աշխատանքի գործակալություններից։ Խնդրում ենք չուղարկել ինքնակենսագրականներ միջնորդ ընկերություններին,  ՎԵՈՆ-ի աշխատակիցներին կամ ՎԵՈՆ խմբի անդամ այլ ընկերությունների հասցեներին։ ՎԵՈՆ ընկերությունը պատասխանատու չէ այն ծախսերի համար, որոնք առնչվում են առանց պահանջի ներկայացված ինքնակենսագրական տվյալներին։

Դիմել