ԻՏ սարքավորումների հաշվառման մասնագետ

Վայր` Yerevan, Armenia
Բաժին` Technical Unit/Տեխնիկական բլոկ
Պարտավորություն` Full-time

Հիմնական պարտականություններ`

Ապահովել համակարգչային տեխնիկայի ներքին փոխանցման գործընթացը; 
Տրամադրել համակարգիչներ՝ ըստ ներկայացված հայտերի; 
Վարել  ամրագրված սարքավորումների հաշվապահական հաշվառումը;
Մշակել և փաստաթղթավորել քաղաքականություններ և ընթացակարգեր;
Կազմել և ներկայացնել ամսեկան հաշվետվություններ ԻՏ սարքավորումների, նյութական ակտիվների մուտքի/ելքի մասով; 
Պարբերաբար ձեռք բերել տվյալներ համակարգչային տեխնիկայի վերաբերյալ՝ հետագա դասակարգման նպատակով:

Անհրաժեշտ պահանջներ և հմտություններ`

Բարձրագույն տեխնիկական կրթություն;
Առնվազն 1 տարվա փորձ  համապատասխան ոլորտում;
Հաշվապահական հաշվառման և ֆինանսական հիմունքների իմացություն;
Հաշվետվությունների պատրաստման և գործնական նամակագրության վարման հմտություններ;
Կազմակերպչական ձիրք և ժամանակը կառավարելու ունակություններ;
Առաջնահերթություններ սահմանելու կարողություններ;
Թիմում աշխատելու և միջֆունկցիոնալ համագործակցություն ստեղծելու հմտություններ; 
Համակարգչային գերազանց ունակություններ;
Հայերեն և ռուսերեն լեզուների վարժ իմացություն, անգլերեն լեզվի իմացությունը ողջունելի է:              
 
Փոխհատուցումներ և արտոնություններ՝

Բժշկական ապահովագրություն;
Ծառայողական բջջային կապ;
Այլ արտոնություններ:

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել մեր վեբ կայքը` www.beeline.am 

Աշխատանքը Վեոն-ում ենթադրում է ունենալ գործարար էթիկայի բարձր մակարդակ, պահպանել մեր իրավական  պահանջները, ընկերության արժեքները և մեր Վարքագծի կանոնագրքի, ներքին քաղաքականությունների ու  ընթացակարգերի  պահանջները։ Մեր նորարարության և առաջինը լինելու ոգին արտացոլված է մեր հիմնական արժեքներում՝ լինել հաճախորդին նվիրված, նախաձեռնող, նորարար, համագործակցող և ազնիվ։ Ազնվությունը պահանջում է գործել էթիկայի պահանջներին համաձայն, բարեխիղճ և անկեղծ։
 
 
Մենք աշխատանքի հավասար հնարավորություններ ենք առաջարկում բոլորին, անկախ ռասայական պատկանելությունից, մաշկի գույնից,  սոցիալական ծագումից, կրոնից, սեռից, ազգային պատկանելությունից, սեռական կողմնորոշումից, տարիքից, քաղաքացիությունից, ամուսնական կարգավիճակից, հաշմանդամությունից կամ գենդերային ինքնությունից։
 
Սեղմելով «Դիմել սույն աշխատատեղին» կոճակը, դուք հաստատում եք, որ կարդացել, հասկացել և լիովին համաձայն եք  Դիմողների անձնական տվյալների մշակման ծանուցմանը։
ՎԵՈՆ Արմենիա ընկերությունը չի ընդունում ինքնակենսագրականներ աշխատանքի գործակալություններից։ Խնդրում ենք չուղարկել ինքնակենսագրականներ միջնորդ ընկերություններին,  ՎԵՈՆ-ի աշխատակիցներին կամ ՎԵՈՆ խմբի անդամ այլ ընկերությունների հասցեներին։ ՎԵՈՆ ընկերությունը պատասխանատու չէ այն ծախսերի համար, որոնք առնչվում են առանց պահանջի ներկայացված ինքնակենսագրական տվյալներին։

Դիմել