Էլեկտրամոնտյոր Երևան, Արմավիր, Էջմիածին, Արտաշատ, Արարատ, Վեդի, Ջերմուկ, Մարտունի, Գավառ, Գյումրի, Ախուրյան, Ապարան, Տաշիր քաղաքներում

Վայր` Republic of Armenia
Բաժին` Technical Unit/Տեխնիկական բլոկ
Պարտավորություն` Full-time

“Վեոն Արմենիա”ընկերությունը (Beeline ապրանքանիշ)`ապագայում նախատեսված և ակնկալվող թափուր հաստիքների բազան համալրելու նպատակով  փնտրում է Էլեկտրամոնտյորներ Երևան, Արմավիր, Էջմիածին, Արտաշատ, Արարատ, Վեդի, Ջերմուկ, Մարտունի, Գավառ, Գյումրի, Ախուրյան, Ապարան քաղաքներում։

Հիմնական պարտականություններ`

Շահագործել և սպասարկել ցանցի ամրակցված տեղամասի   գծա–մալուխային կառույցները` համաձայն տեխնիկական նորմատիվների և կանոնակարգերի;
Վերացնել բաժանորդային հեռախոսագծերի վնասվածքները;
Իրականացնել վնասվածքի տեղորոշում աշխատող հաղորդալարի բացակայության դեպքում;
Կատարել բաժանորդային հեռախոսագծերի  տեղադրում, հանում և վերատեղադրում` ըստ ներկայացված կարգագրերի;
Տեղակայել (փոխարինել), ուղղել և ամրացնել հենասյուները և հենակները;
Իրականացնել ցանցի կաբելային գծերի վերակառուցում և կապիտալ վերանորոգում;
Իրականացնել բաշխիչ ցանցերի ընդլայնում` ըստ ներկայացված տեխնիկական պայմանների:

Անհրաժեշտ պահանջներ և որակավորումներ՝

Միջին մասնագիտական կամ միջնակարգ կրթություն;
Աշխատանքային փորձը համապատասխան ոլորտում ցանկալի է;
Գծերի և գծա–մալուխային կառույցների տեխնոլոգիաների իմացությունը ցանկալի է;
Հաղորդակցվելու ունակություն, ճկունություն;
Թիմում աշխատելու ունակություն; 
Պատրաստակամություն փոփոխություններին
Բարդ իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն;
Պատասխանատվության զգացողություն և ճշտապահություն;
Համակարգչային գիտելիքների իմացությունը ցանկալի է։    

Փոխհատուցումներ և արտոնություններ՝
Ծառայողական բջջային կապ
Բժշկական ապահովագրություն
Այլ արտոնություններ։

Աշխատանքը Վեոն-ում ենթադրում է ունենալ գործարար էթիկայի բարձր մակարդակ, պահպանել մեր իրավական  պահանջները, ընկերության արժեքները և մեր Վարքագծի կանոնագրքի, ներքին քաղաքականությունների ու  ընթացակարգերի  պահանջները։ Մեր նորարարության և առաջինը լինելու ոգին արտացոլված է մեր հիմնական արժեքներում՝ լինել հաճախորդին նվիրված, նախաձեռնող, նորարար, համագործակցող և ազնիվ։ Ազնվությունը պահանջում է գործել էթիկայի պահանջներին համաձայն, բարեխիղճ և անկեղծ։
 
 
Մենք աշխատանքի հավասար հնարավորություններ ենք առաջարկում բոլորին, անկախ ռասայական պատկանելությունից, մաշկի գույնից,  սոցիալական ծագումից, կրոնից, սեռից, ազգային պատկանելությունից, սեռական կողմնորոշումից, տարիքից, քաղաքացիությունից, ամուսնական կարգավիճակից, հաշմանդամությունից կամ գենդերային ինքնությունից։
 
Սեղմելով «Դիմել սույն աշխատատեղին» կոճակը, դուք հաստատում եք, որ կարդացել, հասկացել և լիովին համաձայն եք  Դիմողների անձնական տվյալների մշակման ծանուցմանը։
ՎԵՈՆ Արմենիա ընկերությունը չի ընդունում ինքնակենսագրականներ աշխատանքի գործակալություններից։ Խնդրում ենք չուղարկել ինքնակենսագրականներ միջնորդ ընկերություններին,  ՎԵՈՆ-ի աշխատակիցներին կամ ՎԵՈՆ խմբի անդամ այլ ընկերությունների հասցեներին։ ՎԵՈՆ ընկերությունը պատասխանատու չէ այն ծախսերի համար, որոնք առնչվում են առանց պահանջի ներկայացված ինքնակենսագրական տվյալներին։

Դիմել