Էներգոհամակարգերի շահագործման ճարտարագետներ Երևան և Գորիս քաղաքներում

Վայր` Yerevan, Armenia
Բաժին` Technical Unit/Տեխնիկական բլոկ
Պարտավորություն` Full-time

“Վեոն Արմենիա”ընկերությունը (Beeline ապրանքանիշ)`ապագայում նախատեսված և ակնկալվող թափուր հաստիքների բազան համալրելու նպատակով  փնտրում է Էներգոհամակարգերի շահագործման ճարտարագետներ Երևան և Գորիս քաղաքներում

Հիմնական պարտականություններ`

Սահմանված նորմերի համաձայն էներգոսարքավորումների անխափան աշխատանքի ապահովում;
Դիզել-գեներատորների, ուղղիչների, մարտկոցների, հոսանքի լարման կարգավորիչների, ցածր լարման ենթակայանների սպասարկման, շահագործման և վերանորոգման աշխատանքների իրականացում;
Մարզում էներգոհամակարգերի պրոֆիլակտիկ և վերանորոգման-վերականգնողական աշխատանքների իրականացում;
Փակ տարածքներոմ դիզելային էլեկտրոկայանների, մարտկոցների սպասարկում և վերանորոգման աշխատանքների իրականացում։    

Անհրաժեշտ պահանջներ և որակավորումներ՝
Բարձրագույն տեխնիկական կրթություն;
Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ համապատասխան ոլորտում;
Կապի տեխնոլոգիաների իմացություն;
Տեխնիկայի անվտանգության նորմերի իմացություն;
Հաշվետվություններ և գործնական նամակագրություն վարելու հմտություններ;
Կարգապահություն, կազմակերպվածություն և ուշիմություն;
Հաղորդակցվելու հմտություններ, թիմում աշխատելու ունակություն;
Բարդ իրավիճակներում ճիշտ կողմնորոշվելու և հրատապ որոշումներ կայացնելու ունակություններ;
Համակարգչային գիտելիքներ՝ MS Office;
Հայերեն և ռուսերեն լեզուների տիրապետում, տեխնիկական անգլերենի իմացությունը ցանկալի է:

Փոխհատուցումներ և արտոնություններ՝
Ծառայողական բջջային կապ
Բժշկական ապահովագրություն
Այլ արտոնություններ։

Աշխատանքը Վեոն-ում ենթադրում է ունենալ գործարար էթիկայի բարձր մակարդակ, պահպանել մեր իրավական  պահանջները, ընկերության արժեքները և մեր Վարքագծի կանոնագրքի, ներքին քաղաքականությունների ու  ընթացակարգերի  պահանջները։ Մեր նորարարության և առաջինը լինելու ոգին արտացոլված է մեր հիմնական արժեքներում՝ լինել հաճախորդին նվիրված, նախաձեռնող, նորարար, համագործակցող և ազնիվ։ Ազնվությունը պահանջում է գործել էթիկայի պահանջներին համաձայն, բարեխիղճ և անկեղծ։
 
 
Մենք աշխատանքի հավասար հնարավորություններ ենք առաջարկում բոլորին, անկախ ռասայական պատկանելությունից, մաշկի գույնից,  սոցիալական ծագումից, կրոնից, սեռից, ազգային պատկանելությունից, սեռական կողմնորոշումից, տարիքից, քաղաքացիությունից, ամուսնական կարգավիճակից, հաշմանդամությունից կամ գենդերային ինքնությունից։
 
Սեղմելով «Դիմել սույն աշխատատեղին» կոճակը, դուք հաստատում եք, որ կարդացել, հասկացել և լիովին համաձայն եք  Դիմողների անձնական տվյալների մշակման ծանուցմանը։
ՎԵՈՆ Արմենիա ընկերությունը չի ընդունում ինքնակենսագրականներ աշխատանքի գործակալություններից։ Խնդրում ենք չուղարկել ինքնակենսագրականներ միջնորդ ընկերություններին,  ՎԵՈՆ-ի աշխատակիցներին կամ ՎԵՈՆ խմբի անդամ այլ ընկերությունների հասցեներին։ ՎԵՈՆ ընկերությունը պատասխանատու չէ այն ծախսերի համար, որոնք առնչվում են առանց պահանջի ներկայացված ինքնակենսագրական տվյալներին։

Դիմել