Տեխնիկներ Երևան, Գյումրի, Կապան,Ջերմուկ, Վայք, Գավառ, Վեդի, Արտաշատ, Նաիրի, Հրազդան, Մասիս, Ճամբարակ քաղաքներում

Վայր` Republic of Armenia
Բաժին` Technical Unit/Տեխնիկական բլոկ
Պարտավորություն` Full-time

“Վեոն Արմենիա”ընկերությունը (Beeline ապրանքանիշ)`ապագայում նախատեսված և ակնկալվող թափուր հաստիքների բազան համալրելու նպատակով  փնտրում է Տեխնիկներ Երևան, Գյումրի, Կապան, Ջերմուկ, Վայք, Գավառ, Վեդի, Արտաշատ, Նաիրի, Հրազդան և Մասիս քաղաքներում:

Հիմնական պարտականություններ`
Շահագործել ցանցի ամրակցված տեղամասի տեխնոլոգիաները` համաձայն տեխնիկական նորմերի և դրույթների;
Իրականացնել մատուցվող ծառայությունների որակի բարձրացմանն ուղղված միջոցառումներ;
Նպաստելվթարների քանակի նվազեցման և կանխման գործընթացին;
Իրականացնել պլանային պրոֆիլակտիկ աշխատանքներ՝ պահպանելով անվտանգության տեխնիկայի և աշխատանքի անվտանգության Կանոնները։

Անհրաժեշտ պահանջներ և հմտություններ՝
Միջին մասնագիտական կրթություն;
Աշխատանքային փորձը համապատասխան ոլորտում ցանկալի է;
Կապի տեխնոլոգիաների իմացություն;
Հաղորդակցվելու ունակություն, ճկունություն;
Թիմում աշխատելու ունակություն; 
Պատրաստակամություն փոփոխություններին
Բարդ իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն;
Պատասխանատվության զգացողություն և ճշտապահություն;
Համակարգչային գիտելիքների իմացությունը ցանկալի է։    

Փոխհատուցումներ և արտոնություններ՝
Ծառայողական բջջային կապ
Բժշկական ապահովագրություն
Այլ արտոնություններ։

Աշխատանքը Վեոն-ում ենթադրում է ունենալ գործարար էթիկայի բարձր մակարդակ, պահպանել մեր իրավական  պահանջները, ընկերության արժեքները և մեր Վարքագծի կանոնագրքի, ներքին քաղաքականությունների ու  ընթացակարգերի  պահանջները։ Մեր նորարարության և առաջինը լինելու ոգին արտացոլված է մեր հիմնական արժեքներում՝ լինել հաճախորդին նվիրված, նախաձեռնող, նորարար, համագործակցող և ազնիվ։ Ազնվությունը պահանջում է գործել էթիկայի պահանջներին համաձայն, բարեխիղճ և անկեղծ։
 
 
Մենք աշխատանքի հավասար հնարավորություններ ենք առաջարկում բոլորին, անկախ ռասայական պատկանելությունից, մաշկի գույնից,  սոցիալական ծագումից, կրոնից, սեռից, ազգային պատկանելությունից, սեռական կողմնորոշումից, տարիքից, քաղաքացիությունից, ամուսնական կարգավիճակից, հաշմանդամությունից կամ գենդերային ինքնությունից։
 
Սեղմելով «Դիմել սույն աշխատատեղին» կոճակը, դուք հաստատում եք, որ կարդացել, հասկացել և լիովին համաձայն եք  Դիմողների անձնական տվյալների մշակման ծանուցմանը։
ՎԵՈՆ Արմենիա ընկերությունը չի ընդունում ինքնակենսագրականներ աշխատանքի գործակալություններից։ Խնդրում ենք չուղարկել ինքնակենսագրականներ միջնորդ ընկերություններին,  ՎԵՈՆ-ի աշխատակիցներին կամ ՎԵՈՆ խմբի անդամ այլ ընկերությունների հասցեներին։ ՎԵՈՆ ընկերությունը պատասխանատու չէ այն ծախսերի համար, որոնք առնչվում են առանց պահանջի ներկայացված ինքնակենսագրական տվյալներին։

Դիմել