B2B նախագծի մենեջեր

Վայր` Yerevan, Armenia
Բաժին` B2B Sales Department / B2B վաճառքի ծառայություն
Պարտավորություն` Full-time

Հիմնական պարտականություններ`

Վարել նախագծեր IoT և FMC արտադրանքների գործարկման մասով;
Կազմակերպել և օպտիմալացնել B2B ծառայության բիզնես գործընթացները՝ բարդ նախագծերի մասով վաճառքների զարգացման և խթանման նպատակով;
Պլանավորել նախագծի փուլերը;
Համագործակցել Ընկերության ստորաբաժանումների հետ;
Արդյունավետորեն բաշխել նախագծի առաջադրանքները, վերահսկել իրականացման փուլերը ըստ ժամանակացույցի; 
Պատրաստել նախագծային փաստաթղթեր և հաշվետվություններ;   
Կազմակերպել և վարել նախագծային խմբի պարբերական հանդիպումներ;
Բացահայտել նախագծի հնարավոր ռիսկերը և ձեռնարկել միջոցառումներ՝ դրանց նվազեցման ուղղությամբ: 

Անհրաժեշտ պահանջներ և հմտություններ`

Բարձրագույն կրթություն, ցանկալի է ԻՏ, Կառավարման, տնտեսագիտության կամ ֆինանսների բնագավառներում;
Առնվազն 1 տարվա փորձ ԻՏ նախագծերի վարման ուղղությամբ;
Նախագծերի կառավարման մեթոդաբանության իմացություն;
Նախագծերի կառավարման հարթակների և համակարգերի իմացություն;
Ծախսերի բյուջետավորման և կանխատեսման սկզբունքների իմացություն՝ ԻՏ համակարգերի աջակցման և զարգացման նպատակով (Capacity Planning); 
Հաշվետվական համակարգերի և դրանց կազմավորման տրամաբանության իմացություն;
ԻՏ համակարգերի մոնիտորինգի գործընթացների իմացություն;  
Ռազմավարական և վերլուծական մտածողություն; 
Հաղորդակցվելու գերազանց հմտություններ, թիմում աշխատելու և բարդ իրավիճակներում արագ կողմնորոշվելու ունակություններ;
Միջֆունկցիոնալ արդյունավետ հարաբերություններ կառուցելու կարողություն;
Ղեկավարման և կազմակերպչական ձիրք և հմտություններ;
Ժամանակը կառավարելու ունակություն;
Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների վարժ իմացություն:   

 Փոխհատուցումներ և արտոնություններ՝
 
Բժշկական ապահովագրություն;
Ծառայողական բջջային կապ;
Այլ արտոնություններ: 

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել մեր վեբ կայքը` www.beeline.am 
  
Աշխատանքը Վեոն-ում ենթադրում է ունենալ գործարար էթիկայի բարձր մակարդակ, պահպանել մեր իրավական  պահանջները, ընկերության արժեքները և մեր Վարքագծի կանոնագրքի, ներքին քաղաքականությունների ու  ընթացակարգերի  պահանջները։ Մեր նորարարության և առաջինը լինելու ոգին արտացոլված է մեր հիմնական արժեքներում՝ լինել հաճախորդին նվիրված, նախաձեռնող, նորարար, համագործակցող և ազնիվ։ Ազնվությունը պահանջում է գործել էթիկայի պահանջներին համաձայն, բարեխիղճ և անկեղծ։
 
 
Մենք աշխատանքի հավասար հնարավորություններ ենք առաջարկում բոլորին, անկախ ռասայական պատկանելությունից, մաշկի գույնից,  սոցիալական ծագումից, կրոնից, սեռից, ազգային պատկանելությունից, սեռական կողմնորոշումից, տարիքից, քաղաքացիությունից, ամուսնական կարգավիճակից, հաշմանդամությունից կամ գենդերային ինքնությունից։
 
Սեղմելով «Դիմել սույն աշխատատեղին» կոճակը, դուք հաստատում եք, որ կարդացել, հասկացել և լիովին համաձայն եք  Դիմողների անձնական տվյալների մշակման ծանուցմանը։
ՎԵՈՆ Արմենիա ընկերությունը չի ընդունում ինքնակենսագրականներ աշխատանքի գործակալություններից։ Խնդրում ենք չուղարկել ինքնակենսագրականներ միջնորդ ընկերություններին,  ՎԵՈՆ-ի աշխատակիցներին կամ ՎԵՈՆ խմբի անդամ այլ ընկերությունների հասցեներին։ ՎԵՈՆ ընկերությունը պատասխանատու չէ այն ծախսերի համար, որոնք առնչվում են առանց պահանջի ներկայացված ինքնակենսագրական տվյալներին։

Դիմել