Մարքեթինգային վերլուծաբան

Վայր` Yerevan, Armenia
Բաժին` Marketing Department /Մարքեթինգի ծառայություն
Պարտավորություն` Full-time

Հիմնական պարտականություններ`

Պլանավորել, վերլուծել և վերահսկել մարքեթինգային ցուցանիշները, իրականացնել մարքեթինգային վերլուծական աշխատանքներ;
Կազմել վերլուծական հաշվետվություններ, պրեզենտացիաներ և այլ համապատասխան նյութեր ցուցանիշների դինամիկայի վերաբերյալ;
Պատրաստել հետ վերլուծություն գործարկված նախաձեռնությունների վերաբերյալ;
Մասնակցել Ընկերության բյուջեի և կանխատեսման ձևավորման աշխատանքներին;
Համագործակցել Գլխամասային գրասենյակի, ղեկավարության և այլ ներգրավված ստորաբաժանումների հետ հաշվետվությունների պատրաստման գործընթացում:  

Կրթություն`

Բարձրագույն կրթություն տնտեսագիտության, ֆինանսների, մարքեթինգի կամ մաթեմատիկայի ոլորտներում 

Անհրաժեշտ գիտելիքներ և հմտություններ`
Մարքեթինգի տեսության և կանխատեսման/պլանավորման մեթոդների իմացություն;
Վերլուծական հմտություններ (SWOT, PEST, մրցակցային վերլուծություն և այլն); 
Վերլուծական և ստրատեգիական մտածողություն;
Պրեզենտացիաներ պատրաստելու գերազանց հմտություններ;
Համակարգչային գերազանց գիտելիքներ`MS Office, Power Point, SQL և VBA-ի իմացությունը դիտվում է որպես առավելություն; 
Թիմում աշխատելու և հաղորդակցվելու հմտություններ;
Նախաձեռնողականություն և ճկունություն;
Աշխատանքի և ուսուցման հանդեպ գեր-ակտիվ մոտեցում;  
Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների գերազանց իմացություն: 

Աշխատանքային փորձ`

Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ բիզնես/մարքեթինգային վերլուծության ոլորտում;
Աշխատանքային փորձը խորհրդատվական ընկերություններում դիտվում է որպես առավելություն;
Աշխատանքային փորձը հեռահաղորդակցության բնագավառում ցանկալի է:

Փոխհատուցումներ և արտոնություններ`

Բժշկական ապահովագրություն;
Ծառայողական բջջային կապ;
Այլ արտոնություններ:

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել մեր վեբ կայքը` www.beeline.am 
Աշխատանքը Վեոն-ում ենթադրում է ունենալ գործարար էթիկայի բարձր մակարդակ, պահպանել մեր իրավական  պահանջները, ընկերության արժեքները և մեր Վարքագծի կանոնագրքի, ներքին քաղաքականությունների ու  ընթացակարգերի  պահանջները։ Մեր նորարարության և առաջինը լինելու ոգին արտացոլված է մեր հիմնական արժեքներում՝ լինել հաճախորդին նվիրված, նախաձեռնող, նորարար, համագործակցող և ազնիվ։ Ազնվությունը պահանջում է գործել էթիկայի պահանջներին համաձայն, բարեխիղճ և անկեղծ։
 
 
Մենք աշխատանքի հավասար հնարավորություններ ենք առաջարկում բոլորին, անկախ ռասայական պատկանելությունից, մաշկի գույնից,  սոցիալական ծագումից, կրոնից, սեռից, ազգային պատկանելությունից, սեռական կողմնորոշումից, տարիքից, քաղաքացիությունից, ամուսնական կարգավիճակից, հաշմանդամությունից կամ գենդերային ինքնությունից։
 
Սեղմելով «Դիմել սույն աշխատատեղին» կոճակը, դուք հաստատում եք, որ կարդացել, հասկացել և լիովին համաձայն եք  Դիմողների անձնական տվյալների մշակման ծանուցմանը։
ՎԵՈՆ Արմենիա ընկերությունը չի ընդունում ինքնակենսագրականներ աշխատանքի գործակալություններից։ Խնդրում ենք չուղարկել ինքնակենսագրականներ միջնորդ ընկերություններին,  ՎԵՈՆ-ի աշխատակիցներին կամ ՎԵՈՆ խմբի անդամ այլ ընկերությունների հասցեներին։ ՎԵՈՆ ընկերությունը պատասխանատու չէ այն ծախսերի համար, որոնք առնչվում են առանց պահանջի ներկայացված ինքնակենսագրական տվյալներին։

Դիմել