Կորպորատիվ VPN

Մասնավոր Ցանցի ստեղծում:

Ծառայության մասին

IPVPN օգտագործումը (կիրառումը) ունի մի շարք առավելություններ

  • Երկու և ավել վերջնակետերի միջև միացումներ,
  • Բազմապրոտոկոլություն (IP, IPX, SNA աջակցում և այլն),
  • Ոչ թանկարժեք հաճախորդների սարքավորումների օգտագործում (կոմուտատորներ, հաբեր և այլն),
  • Հնարավորություն կառուցելու մի քանի «խառը» գրասենյակներով IP-ենթացանցեր և դրանց միջև կայանների ազատ տեղաշարժվելու հնարավորություն` առանց IP հասցեների փոփոխման և դոմեններում վերագրանցման և այլ խնդիրների,
  • Գաղտնագրում նույնիսկ կապուղու մակարդակով,
  • Հեշտ կիրառելություն:

IP VPN (Layer 3 VPN) ծառայությունը տրամադրում է պաշտպանված ընդհանուր մայրուղի (backbone) հաճախորդի հանգույցների միջև TCP/IP պրոտոկոլով փոխգործողության կազմակերպման համար` սպասարկման մակարդակի համաձայնագրով սահմանված որակի չափանիշների և կանոնների պահպանմամբ: Ծառայությունը տրամադրվում է MPLS տեխնոլոգիայով` Beeline մայրուղային ցանցի հիման վրա: Հիմնական նկարագիրը․

  • Երկու և ավել կետերի (գրասենյակների) համակցում,
  • Սպասարկման բարձր որակի ապահովում տարբեր ծրագրային հավելվածների օգտագործման դեպքում, մասնավորապես, հեռախոսակապի, ֆաքսի, էլեկտրոնային փոստի, փաստաթղթերի հետ տարվող համատեղ աշխատանքի համար,
  • Ծառայության բարձր հուսալիության և հասանելիության ապահովում,
  • Ծառայությունների դիմաց չափավոր վճարումներ,
  • Գործունեության օպտիմալացում կապի մասնավոր կորպորատիվ ցանցի կառավարման և շահագործման բոլոր գործառույթները պրոֆեսիոնալ օպերատորին փոխանցելու հաշվին:
  • Կորպորատիվ ցանցի հեռավոր մուտքի (գրասենյակից դուրս) կազմակերպում շարժական տերմինալից (հեռախոսից, նոութբուքից) GPRS/EDGE/3G տեխնոլոգիաներով “Beeline” շարժական կապի ցանցի միջոցով:

Ծառայության որակը

Օգտվելով IPVPN ծառայությունից` հաճախորդները հնարավորություն են ստանում վերահսկելու տրաֆիկի փոխանցման որակը: Այն ծրագրային հավելվածների տրաֆիկը, որոնք դիմացկուն չեն ժամանակային ուշացումների նկատմամբ, Beeline ցանցում կարող է ամենաբարձր գերակայություն ստանալ, և ցանցային ուշացումները կհասցվեն նվազագույնի: Հարկ է նշել, որ տրաֆիկի գերակայությունները կառավարում է հաճախորդը և ցանկացած պահին կարող է փոխել դրանք:

Միասնական գին

Անկախ հաճախորդի սերվերների տեղակայման վայրից` Հայաստանի ցանկացած կետում 1 մբ/վ թողունակության համար գործում է միասնական գին (կախված է միայն ձեռք բերված ընդհանուր թողունակությունից):

Անվտանգություն և հուսալիություն

Beeline ցանցով տրաֆիկի փոխանցման անվտանգությունն ապահովվում է MPLS տեխնոլոգիայի մեխանիզմներով և հաստատված է անկախ հետազոտողների կողմից: Beeline-ը երաշխավորում է VPN ծառայության առավելագույն հասանելիություն և ապահովում է Պատվիրատուների ցանցերի սպասարկում և մոնիտորինգ օրը 24 ժամ, շաբաթը 7 օր:

Լայն աշխարհագրություն

Հայասատանում Beeline-ը ունի լայնորեն տարածված IP ցանց, որն ընդգրկում է բոլոր խոշոր քաղաքները և բնակավայրերը:

Սակագներ

VPN ցանցի մեկ կետի միացում

34 500  դր.        

VPN ցանցի կազմավորում / վերակազմավորում / մեկ կետի հասանելիության արագության փոփոխություն

9 600  դր.        

VPN տոպոլոգիաի փոփոխում (Star, Full Mesh ևայլն)

144 000 դր.        

Մոդեմային սարքավորման համար վարձավճար

8 000  դր.        

Օպտիկամանրաթելային կամ պղնձալարային մալուխի միջոցով միացման ապահովման ծառայության տեղադրման միանվագ վարձը սահմանվում է պատվիրատուի հետ փոխադարձ համաձայնեցման արդյունքում ընդունված և հաստատված օպտիկամանրաթելային կամ պղնձալարային մալուխի անցկացման (այդ թվում նաև խողովակաշարերի կառուցման) արժեքի չափով, գումարած 10% շահութաբերություն:

1024կբ/վ թողունակության համար վարձավճար (օպտիկամանրաթելային կամ պղնձալարային մալուխի զույգերով, DSL) ըստ համախառն թողունակության

Հասանելիության արագությունը կբթ/վրկ

10240-ից 15360

12 600 դր.

15360-ից 20480

11 400 դր.

20480-ից ավել

10 000 դր.

 

1024կբ/վ թողունակության համար վարձավճար (Ethernet տեխնոլոգիայով «ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ տեխնոլոգիական հարթակի վրա) ըստ համախառն թողունակության

Հասանելիության արագությունը կբթ/վրկ

10240-ից 15360

12 600 դր.

15360-ից 20480

11 400 դր.

20480-ից ավել

10 000 դր.

VPN ցանցի սպասարկման ամսական վարձավճար

VPN ցանցի սպասարկման ամսական վարձավճար (անկախ կետերի քանակից)

9 600 դր.