Իմ Ընկերություն

Դուք կարող եք կորպորատիվ սակագնին միացնել նույնիսկ այն աշխատակիցներին, ում ծառայողական բջջային հեռախոսակապ չի տրամադրվում:

Միացումը կատարվում է առանց Ընկերության կողմից լրացուցիչ ծախսերի. աշխատակիցներն իրենք են վճարելու շարժական կապի հաշիվները, հետևաբար, Դուք կկարողանաք օպտիմալացնել ընկերության հեռախոսակապի ծախսերը: Բացի այդ, Դուք կկարողանաք օգտագործել ծրագիրը` որպես սոցիալական փաթեթի լրացուցիչ հնարավորություն:

  • շահավետ կորպորատիվ սակագներ,
  • բարեկամների և ընկերների մի քանի հեռախոսահամար արտոնյալ սակագնին միացնելու հնարավորություն,
  • կանխավճարային և հետվճարային հաշվարկային համակարգերի միջև ընտրություն,
  • լրացուցիչ ծառայությունների ինքնուրույն կառավարում,
  • սովորական համարի և արտոնյալ պայմանների պահպանման հնարավորություն այն աշխատակիցների համար, ում ծառայողական բջջային հեռախոսակապն այլևս չի վճարվում:

«Իմ Ընկերություն» ծառայության միացման համար իրավաբանական անձանց կամ անհատ ձեռներեցներին անհրաժեշտ է` 

  • Պայմանագիր1 կնքել Beeline-ի հետ,
  • պայմանագրի կնքման համար աշխատակցին տրամադրել վավերացված նամակ, որը կհաստատի, որ նա հանդիսանում է տվյալ ընկերության աշխատակից և կպարունակի աշխատակցին համաձայնեցված սակագնային փաթեթի 10 հեռախոսահամարից ոչ ավել տրամադրելու մասին խնդրանք:

Բաժանորդային պայմանագրի կնքման համար աշխատակցին անհրաժեշտ է`

  • անձնագրով և ընկերության կողմից տրամադրված նամակով ներկայանալ Beeline Վաճառքի և սպասարկման գրասենյակ:

1Տվյալ պայմանագրի շրջանակներում ընկերությունը պատասխանատվություն չի կրում իր աշխատակիցների կողմից Beeline-ի հետ կնքված Բաժանորդային պայմանագրերով սահմանվածպարտավորությունների կատարման համար:

«Իմ Ընկերություն» ծառայության հետ Ձեր յուրաքանչյուր աշխատակիցն իրեն կզգա ամբողջի մի մասնիկը:

Ծառայության մասին ավելի մանրամասն կարող եք իմանալ Կորպորատիվ վաճառքի ծառայությունում`զանգահարելով (+37410) 700-700: