Իմ մեղեդին
«Իմ Մեղեդին» ծառայությունը թույլ է տալիս զանգի միացման սովորական երկար ազդանշանը, որը լսում է ձեզ զանգահարողը, փոխարինել սիրելի մեղեդիներով և ուրախ կատակներով: Մանրամասն տեղեկատվությունը ներկայացվում է melody.beeline.am կայքում:
Ակտիվացում/Ապաակտիվացում
- Ուղարկեք ON տեքստով SMS 0644 համարին
- Ուղարկեք մեղեդիի կոդով SMS 0644 համարին
- Զանգահարեք 0644 հեռախոսահամարով և հետևեք ձայնային հրահանգներին
- Գրանցվեք melody.beeline.am կայքում
- Ուղարկեք STOP տեքստով SMS 0644 համարին
- Զանգահարեք 0644 հեռախոսահամարով և հետևեք ձայնային հրահանգներին
Ակտիվացում - 0 դրամ
Բաժանորդային վարձ - 11 դրամ
Մեկ մեղեդիի արժեք - 295 կամ 500 դրամ
Ակտիվացնելով «VIP Մեղեդի» լրացուցիչ հնարավորությունը`դուք կարող եք ամեն օր ընտրել ցանկացած նոր մեղեդի առաջարկված ցուցակից՝ վճարելով սահմանված օրավարձ, առանց կոնկրետ մեղեդիների համար գումարի վճարման:
Հնարավոր է ընտրել մեղեդու հնչելու որոշակի օրը կամ առիթը (օրինակ` շաբաթվա օր, տոն), ընտրել հնչելու որոշակի ժամանակահատվածը (օրինակ` 13:00-14:00), ընտրել որոշակի բաժանորդի կամ բաժանորդների խմբի համար:
Ձեզ նաև հնարավորություն է ընձեռվում ձեր մտերիմներին նվիրել ձեր կողմից պատվիրված մեղեդին:
Բժանորդային վճար՝ օրական 14 դրամ։
Մանրամասն տեղեկատվություն՝ melody.beeline.am կայքում:
Կանխավճարային համակարգի բաժանորդների համար հաշվեկշռի վրա ծառայության դիմաց բաժանորդավճարի դուրս գրման համար բավականաչափ միջոցների բացակայության դեպքում ծառայությունը շարունակվում է մատուցվել ևս 10 օր հետաձգված վճարման պայմանով: Այդ ժամանակահատվածը լրանալուց հետո, հաշիվը չլիցքավորելու դեպքում, ծառայության գործողությունը կասեցվում է: Հետաձգված վճարման գումարը 110 դրամի չափով դուրս կգրվի հաշվեկշռի լիցքավորման պահին:
0644 համարին կատարված զանգի առաջին 5 րոպեն անվճար է, զանգը տարիֆիկացվում է ըստ վայրկյանների սկսած զանգի 6-րդ րոպեից` 5 դրամ/րոպե (ներառյալ ԱԱՀ) սակագնով:
SMS հաղորդագրության ուղարկումը 0644 համարին անվճար է:
«Իմ մեղեդին» կայքի ձեր բաժին մուտք գործելու PIN կոդը դուք կստանաք SMS հաղորդագրության միջոցով, երբ մուտքագրեք ձեր հեռախոսահամարը համապատասխան պատուհանում առաջին քայլի ընթացքում: Ձեր հեռախոսահամարը մուտքագրեք yyxxxxxx ֆորմատով, որտեղ yy դա Beeline-ի կոդն է, օրինակ`91, իսկ xxxxxx` բաժանորդի բջջային համարն է:
Նվեր անելու դեպքում դուք վճարում եք միայն այն մեղեդու արժեքը, որը նվիրում եք: Եթե բաժանորդը, որին դուք մեղեդի եք նվիրում, բաժանորդագրված չէ «Իմ մեղեդին» ծառայությանը, ապա նվերի ընդունումը կդառնա ծառայության միանալու փաստ:
Ծառայությունն ակտիվացնելու դեպքում` զանգի ազդանշանները ավտոմատ կերպով կփոխարինվեն անվճար ստանդարտ մեղեդիով: Դուք կարող եք փոխարինել ստանդարտ մեղեդին ցանկացած այլ մեղեդիով՝ ընտրելով այն melody.beeline.am կայքում առկա կատալոգից կամ զանգահարելով 0644 համարին:
Մեղեդիների համար սահմանվում է տարբեր գործողության ժամկետ. անժամկետ, 1 ամիս, 3 ամիս, 6 ամիս: Մեղեդու օգտագործման արժեքը և տևողությունը նշված է ծառայության melody.beeline.am:
«VIP մեղեդիի» ակտիվացման ժամանակ, բացի «Իմ մեղեդի» ծառայության համար գործող օրական բաժանորդային վարձից՝ 11 դրամ (ներառյալ ԱԱՀ), կգանձվի նաև օրական բաժանորդային վարձ 14 դրամի չափով ներառյալ ԱԱՀ:
Մեղեդին գնելիս՝ այն ավելանում է ցուցակի մեջ: Իսկ գնված մեղեդիների ցուցակը կարելի է տեսնել Web (melody.beeline.am) «Իմ մեղեդիները» բաժնում կամ լսել` զանգահարելով 0644 համարին:
Ծառայությանը բաժանորդագրվելուց հետո կստանաք ձեր անձնական ձայնադարանը, որտեղ կարող եք պահել մինչև 50 մեղեդի: Անձնական ձայնադարանում պահվող մեղեդիները տեղ չեն զբաղեցնում հեռախոսի հիշողության մեջ: