WAP-պորտալ

WAP-պորտալը կայք է, որտեղ ձեզ սպասում են նորություններ, նկարներ, մեղեդիներ և ցանկացած այլ հետաքրքրող տեղեկատվություն: Wap.beeline.am կայքում ձեզ սպասում է ամենահետաքրքիրը:

«Բեռնիր»` ոչ թե հարյուրավոր, այլ հազարավոր մեղեդիների ռեալտոններ: Ամենալավ մեղեդիներ, գունավոր նկարներ, ինչպես նաև համաշխարհային հիթեր, տեսահոլովակներ և բազմատեսակ խաղեր ձեր բջջային հեռախոսի համար:

«Այսօր»` ծանոթացեք տվյալ օրվա եղանակի տեսությանը և ձեր աստղագուշակին: 

«Բաժանորդագրումներ»` բաժանորդագրվեք ամենաթարմ կատակների, ձեր աստղագուշակի, նորությունների և եղանակի տեսության մասին տեղեկատվության ստացմանը: 

«Զվարճացիր»` այստեղ տեղ են գտել ամենազվարճալի պատմություններն ու անեկդոտներ: Դուք կարող եք իմանալ ձեր քաղաքում ցուցադրվող ֆիլմերի, անցկացվող համերգների և ցուցահանդեսների մասին: Այս բաժնում կարող եք նաև հաղորդակցվել չաթում և ֆորումում, ծանոթանալ հետաքրքիր մարդկանց հետ:

«Օգտակար»` այստեղ կարող եք գտնել հետաքրքիր կայքերի հղումներ: 

«Նորություններ»` ամենաթարմ տեղեկատվություն երկրում և աշխարհում կատարվող իրադարձությունների մասին: Դուք կտեղեկանաք սպորտի, ճամփորդությունների, աշխարհի ամենահայտնի հանգստավայրերի նորություններին, և ավելին:

«Ծրագրեր»՝ ձեզ հասանելի կդառնան Google-ի քարտեզները, «Ընկերներ» online չաթը եւ այլ ծրագրեր, որոնք հնարավոր է բեռնել հեռախոսի մեջ:

«Իմ Beeline»` տեղեկատվություն կապի ակցիաների, սակագների և ծառայությունների մասին: 

Այս ամենը և ավելին wap.beeline.am կայքում: