Հաճախ տրվող հարցեր

  • Beeline Բոնուս
    • Ու՞մ է հասանելի «Beeline Bonus»-ը:
      «Beeline Բոնուս» ծրագիրը հասանելի է բջջային ցանցի ֆիզիկական անձ հանդիսացող կանխավճարային և հետվճարային բաժանորդներին և «Իմ կազմակերպություն» ծրագրի մասնակիցներին, որոնք գրանցված են ֆիզիկական անձանց հասանելի սակագնային փաթեթներին։
    • Ինչպե՞ս միանալ ծրագրին
      Բոնուսային ծրագրում գրանցումն ու մասնակցությունն անվճար են: Բոնուսային ծրագրին կարող եք գրանցվել երեք եղանակով՝ beeline.am կայքում գրանցվելով «Անձնական գրասենյակում» և «Բոնուս» բաժին այցելելով: Ներբեռնեք “My Beeline Armenia” հավելվածը,գրանցվեք բոնուսային ծրագրում հավելվածի «Bonus» բաժնում և ստացեք ավելի շատ միավորներ: Հավաքեք *555# հրահանգը և գրանցվեք USSD մենյուի միջոցով։ Հարցումն ուղարկելուց հետո Դուք կստանաք ծանուցում Beeline Բոնուս ծրագրին միանալու վերաբերյալ, և արդեն կսկսեք կուտակել միավորներ ձեր ակտիվության դիմաց: Եթե արդեն իսկ գրանցված եք «Անձնական գրասենյակում» պարզապես այցելեք «Բոնուս» բաժինը:
    • Ինչպե՞ս կուտակել բոնուսային միավորներ։
      Ծրագրի մասնակիցները կուտակում են միավորներ (համապատասխան բաժանորդի կարգավիճակի), յուրաքանչյուր ծախսված 10 դրամի դիմաց բաժանորդը ստանում է 1 միավոր: Կախված իրենց ծրագրում ունեցած կարգավիճակից բաժանորդները կուտակում են միավորներ համաձայն սահմանված գործակցի: Standard՝ 10 դրամը = 1 միավորի/ Silver՝ 10 դրամը = 1.3 միավորի/ Gold՝ 10 դրամը = 1.5 միավորի/ Platinum՝ 10 դրամը = 1.7 միավորի/ Միավորներ չեն կուտակվում պրեմիում SMS և ձայնային ծառայությունների դիմաց ծախսված գումարներից (օրինակ՝ Beeline.am կայքի ծառայությունների  «Զվարճանք» բաժնում ընդգրկված ծառայությունների համար, «Որտեղ ես» ծառայության, 1045 (ավտոմեքենայի կայանում)  կարճ համարին ուղարկված հաղորդագրությունների, և 3-րդ անձանց կողմից մատուցված ցանկացած ձայնային և կարճ հաղորդագրություններով ծառայությունների համար): 10000-ից ավել միանվագ լիցքավորման դեպքում։ Բոնուսային ծրագրում գրանցվելիս՝ կախված գրանցման եղանակից։ Ծրագրում գրանցվելու տարեդարձին։ Սահմանված սակագնային փաթեթներին անցում կատարելիս։
    • Ինչպե՞ս են կուտակում բոնուսային միավորներ Կանխավճարային հաշվարկային համակարգի բաժանորդները:
      Կանխավճարային հաշվարկային համակարգի բաժանորդների համար միավորները կուտակվում են օրական. այսինքն բջջային կապի ծառայությունների դիմաց իր կողմից կատարված օրական ծախսերի համար: Միավորները փոխանցվում են բոնուսային հաշվին 24 ժամ հետո: Տրամդրված միավորները բաժանորդը կարող է օգտագործել անմիջապես: Կուտակված միավոների վերաբերյալ ծանուցումը, sms հաղորդագրության տեսքով, բաժանորդը ստանում է շաբաթական մեկ անգամ, յուրաքանչյուր երկուշաբթի օրը:
    • Ինչպե՞ս են կուտակում բոնուսային միավորներ հետվճարային հաշվարկային համակարգի բաժանորդները:  
      Հետվճարային հաշվարկային համակարգի բաժանորդների համար միավորները կուտակվում են ամսական և տրամադրվում են բաժանորդի բջջային կապի ծառայությունների դիմաց ներկայացված հաշիվը վճարելուց հետո: Կուտակված միավոների վերաբերյալ ծանուցումը, sms հաղորդագրության տեսքով, բաժանորդը ստանում է ամիսը մեկ անգամ: Հետվճարային հաշվարկային համակարգի բաժանորդների կողմից հաշիվը նախօրոք վճարելու դեպքում միավորները տրամադրվում են հաջորդող ամսվա 2-ին:
    • Ինչպե՞ս փոխանակել բոնուսային միավորները ծառայություններով:
      Կուտակած միավորները կարող եք փոխանակել անվճար րոպեների, SMS հաղորդագրությունների, բջջային ինտերնետի կամ այլ հատուկ առաջարկների հետ: Բաժանորդը կարող է փոխանակել կուտակված միավորները առաջարկվող ծառայությունների հետ միայն ակտիվ կարգավիճակում: Կուտակված միավորներով փոխանակված ծառայությունները ունեն համապատասխան վերջնաժամկետ, (15 և  30 օր) և ակտիվացված ծառայությունների չօգտագործման դեպքում դրանք զրոյանում են և վերականգման ենթակա չեն: Դուք կարող եք փոխանակել կուտակած միավորները երեք եղանակով՝ “My Beeline Armenia” հավելվածի «Bonus» բաժնում, beeline.am կայքում՝ Անձնական գրասենյակի «Bonus» բաժնում, USSD Մենյուի միջոցով՝ հավաքելով *555# և հետևելով հրահանգներին։
    • Ի՞նչ տեսակի հեռախոսահամարներ են հասանելի «Գեղեցիկ համարներ» ծառայության շրջանակներում։
      Բաժանորդները կաորղ են փոխանակել միավորները բոլոր կոդերով սկսվող գեղեցիկ հեռախոսահամարներով՝ բացառությամբ 033 կոդի:
    • Ի՞նչ ժամանակահատվուծում կարելի է օգտագործել կուտակված միավորները:
      Կուտակած միավորները կարելի է օգտագործել ինչպես ընթացիկ այնպես ել հաջորդ տարվա ընթացքում՝ մինչև դեկտեմբերի 31։
    • Ունեն արդյո՞ք բունուսային միավորները վավերականության ժամկետ։
      Այո։ Մեկ տարվա ընթացքում կուտակված բոլոր միավորները կունենան նույն վավերականության ժամկետը: Օրինակ, եթե բաժանորդը գրանցվել է ծրագրին 2019-ին թ. և սկսել է կուտակել միավորներ, ապա այդ կուտակված միավրների վավերականության ժամկետեը կլինի 31.12.2020 թվականը, 2020-ին կուտակված միավորներինը կլինեն վավեր մինչև 31.12.2021 թ.: Կուտակված միավորները չօգտագործելու դեպքում, դրանք զրոյանում են`հաջորդ տարվա դեկտեմբերի 31-ին: Կուտակված միավորների զրոյացումը կատարվում է տարեկան կտրվածքով ինչպես կանխավճարային, այնպես էլ  հետվճարային բաժանորդների համար:  Միավորների զրոյացումից առաջ, (20 օր շուտ) բաժանորդը կստանա նախազգուշացնող ծանուցում: Բաժանորդը իր անձնական էջում մշտապես կտեսնի իր ընթացիկ տարվա կուտակված միավորների վավերականության ժամկետը: Ծրագրի՝ երկու և ավելի տարիների օգտատեր լինելու դեպքում, բաժանորդը կունենա կուտակած միավորների երկու վավերականության ժամկետ՝ նախորդ տարվա կուտակած միավորների ժամկետ և ընթացիկ տարվա կուտակած միավորների ժամկետ
    • Ի՞նչ է Beeline Bonus ծրագրի կարգավիճակը և ինչպես է այն տրամադրվում։
      Ծրագրում գրանցվելիս՝ բաժանորդներին շնորհվում է կարգավիճակ՝ ելնելով Beeline-ի  կողմից  տրամադրված բջջային կապի ծառայությունների դիմաց իր կողմից վճարված գումարի սահմանաչափից (հաշվարկվում է գումարային՝ գրանցմանը նախորդող վերջին 6 ամիսների համար):  Վերջին 6 ամսվա ընթացքում ծախսված գումարի սահմանաչափով բաժանորդներին շնորհված կարգավիճակների անվանումներն են՝ Standard (>100/<12 999 դրամ) Silver (>13000/<36 999 դրամ) Gold (>37000/<77 999 դրամ) Platinum (>78 000 դրամ)
    • Կարելի է արդյո՞ք փոխանցել կուտակած միավորները մեկ այլ բաժանորդի::
      Ո՛չ: Կուտակած միավորները և դրանցով փոխարինված ծառայությունները հնարավոր չէ փոխանցել մեկ այլ «Beeline» բաժանորդի:
    • Կարող է արդյո՞ք փոփոխվել Beeline Bonus ծրագրի կարգավիճակը
      Բաժանորդի կարգավիճակը վերանայվում է յուրաքանչյուր 180 օրը մեկ անգամ՝ այդ ընթացքում կուտակված միավորների ընդհանուր քանակի հիման վրա: Յուրաքանչյուր 181-րդ օրը՝ համակարգը կատարում է բաժանորդի կարգավիճակի ստուգում/վերանայում՝ ելնելով նրա կողմից այդ ընթացքում կուտակած միավորների գումարային քանակից։
    • Արդյո՞ք իմ կարգավիճակը և կուտակված միավորները կպահպանվեն նոր ծրագրում:
      Եթե GOLD և VIP կարգավիճակի բաժանորդ եք, ապա Ձեր կարգավիճակը կպահպանվի նոր ծրագրում գրանցվելիս: VIP կարգավիճակի բաժանորդները նոր ծրագրում կանվանափոխվեն Platinum-ի:Ձեր հին ծրագրի կարգավիճակը կպահպնավի մինչև 31.12.2020թ. նոր ծրագրում գրանցվելու համար, ինչից հետո այն կլինի վավեր 6 ամիս, որը լրանալուց հետո կարգավիճակը կվերանայվի ծրագրի համապատասխան կանոնների:Եթե Դուք հավաքել եք միավորների պահպանման հրահանգը (06744040) ապա Ձեր միավորները պահպանվել են և կփոխանցվեն Ձեր հաշվին նոր ծարգրում գրանցվելուց հետո: Միավորները կպահպանվեն մինչև 31.12.2020թ. նոր ծրագրում գրանցվելու համար: