Հաճախ տրվող հարցեր

  • Փաստաթղթեր
  • Լրացուցիչ ծառայություններ
    • Ինչպե՞ս կարող եմ արգելափակել/արգելաբացել ելքային զանգերը:
      Ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ է ունենալ քառանիշ թիվ (կոդ)` abcd: Առաջին անգամ արգելափակման դեպքում այդ կոդը Ձեր հեռախոսահամարի վերջին չորս նիշերն են:Արգելափակման համար մուտքագրեք abcd կոդը և արգելափակվող ներքոհիշյալ ուղղություններից AC (01,02,03,04,05,06) որևէ մեկը.Ակտիվացում.ստեղնային հեռախոսների համար` հավաքեք *33*abcd*AC#սկավառակային հեռախոսների համար` հավաքեք 133 abcd ACԱպաակտիվացում.ստեղնային հեռախոսների համար` հավաքեք #33*abcd#սկավառակային հեռախոսների համար` հավաքեք 134 abcd Ծառայությունը տրամադրվում է անվճար:
    • Ի՞նչ են նշանակում արգելափակվող ուղղությունների թվերը
      Դուք կարող եք ընտերել, թե որ ուղղություններով զանգերն եք ցանկանում արգելափակել: Հասանելի են հետևյալ 5 տարբերակները• 01 – արգելափակում է միջազգային ելքային զանգերը (00) և ավելացած արժեքով ծառայություններ (090) ուղղված ելքային զանգերը, • 02 – արգելափակում է միջազգային (00), Վրաստան, ԱՊՀ և Բալթյան երկրներ և ավելացած արժեքով ծառայություններ (090) և «Հայերի աշխարհ» (*88*, 88) ուղղված ելքային զանգերը, • 03 – արգելափակում է միջազգային (00), Վրաստան, ԱՊՀ և Բալթյան երկրներ , «Հայերի աշխարհ» (*88*, 88), ՀՀ և ԼՂՀ տարածքի այլ օպերատորների ֆիքսված ցանցեր (01, 02, 03, 060, 047), ՀՀ և ԼՂՀ տարածքի օպերատորների բջջային ցանցեր (Viva Cell, Orange, K-Telecom), «Dial-up Internet Beeline» (8888) և ավելացած արժեքով ծառայություններին (090) ուղղված ելքային զանգերը,• 04 –արգելափակում է միջազգային, ԱՊՀ երկրներ, «Հայերի աշխարհ» (*88*, 88), ՀՀ և ԼՂՀ տարածքի այլ օպերատորների ֆիքսված ցանցեր (01, 02, 03, 060, 047), ՀՀ և ԼՂՀ տարածքի օպերատորների բջջային ցանցեր (Beeline, Viva Cell, Orange, K-Telecom), «Dial-up Internet Beeline» (8888) և ավելացած արժեքով ծառայություններին (090) ուղղված ելքային զանգերը,• 05 –արգելափակում է ելքային զանգերը ամբողջությամբ` բացառությամբ հատուկ համարներին կատարվող զանգերի: • 06 - ֆիքսված ցանցի բաժանորդներին (բացառությամբ Գյումրի, Ստեփանավան և Ախուրյան քաղաքների, Վայքի, Գորիսի գյուղերի բաժանորդների և CDMA բաժանորդների) թույլատրում է ելքային զանգեր դեպի ՀՀ, ԼՂՀ օպերատորների ֆիքսված ցանցեր (010, 011, 02,03, 047, 060xx) և արգելափակում է ելքային զանգերը մյուս ուղղություններով (ելքային միջազգային զանգեր (00;*88*, 88), ելքային զանգերը դեպի ՀՀ, ԼՂՀ բջջային օպերատորների ցանցեր, «Dial-up Internet Beeline» (8888), և ավելացած արժեքով ծառայություններին ուղղված զանգերը (090))
    • Ինչպե՞ս կարող եմ փոխել գախտնաբառը:
      Գաղտնաբառի/կոդի/ փոփոխում (անվճար)ստեղնային հեռախոսների համար`հավաքեք *99*abcd*ABCD#սկավառակային հեռախոսների համար` հավաքեք 199abcd ABCDabcd-ն հին կոդն էABCD-ն նոր կոդն է` ցանկացած քառանիշ թիվԵթե չեք հիշում հին կոդը, կոդի վերականգնման համար անհրաժեշտ է մոտենալ Beeline Վաճառքի և սպասարկման գրասենյակ, որտեղ գրավոր դիմումի հիման վրա կոդի բոլոր փոփոխությունները կչեղարկվեն:
    • Ինչպե՞ս կարող եմ ակտիվացնել/ապաակտիվացնել զանգի անմիջապես վերահասցեավորումը:
      Ակտիվացում. Ստեղնային հեռախոսների համար՝ *21* [հեռախոսահամարը] # Սկավառակային հեռախոսների համար` 121 [հեռախոսահամարը] Ապաակտիվացում. Ստեղնային հեռախոսների համար` #21# Սկավառակային հեռախոսների համար` 122 :
    • Ինչպե՞ս կարող եմ ակտիվացնել/ապաակտիվացնել  զանգի վերահասցեավորումը գծի զբաղվածության դեպքում:
      Ակտիվացում՝ստեղնային հեռախոսների համար` հավաքեք *67* [հեռախոսահամարը] #սկավառակային հեռախոսների համար` հավաքեք 167 [հեռախոսահամարը]Ապաակտիվացում՝ստեղնային հեռախոսների համար` հավաքեք #67#սկավառակային հեռախոսների համար` հավաքեք 168
    • Ինչպե՞ս կարող եմ ակտիվացնել/ապաակտիվացնել զանգի վերահասցեավորումը չպատասխանելու դեպքում
      Ակտիվացում՝ստեղնային հեռախոսների համար` հավաքեք *61* [հեռախոսահամարը] #սկավառակային հեռախոսների համար` սեղմեք 161 [հեռախոսահամարը]Ապաակտիվացում՝ստեղնային հեռախոսների համար` հավաքեք #61#սկավառակային հեռախոսների համար` հավաքեք 162Վերահասցեավորված զանգը տարիֆիկացվում է համաձայն սակագնային փաթեթի:
    • Ինչպե՞ս կարող եմ փակել համարս:
      Ծառայության ակտիվացումը և ապաակտիվացումը կատարվում է օպերատորի կողմից` Ձեր գրավորի դիմումի հիման վրա:Դիմումը անհրաժեշտ է ներկայացնել մոտակա Beeline Վաճառքի և սպասարկման գրասենյակ:Ծառայության ակտիվացումը անվճար է:
    • Ինչպե՞ս կարող եմ ակտիվացնել "Զանգող համարի ներկայացում" ծառայությունը:
      «Զանգող համարի ներկայացում» ծառայության շնորհիվ Դուք կարող եք տեսնել այն բջջային կամ քաղաքային հեռախոսահամարը, որից ստանում եք զանգը՝ Ձեր հեռախոսասարքի էկրանին: Ծառայության ակտիվացումը և ապաակտիվացումը կատարվում է օպերատորի կողմից` Ձեր գրավորի դիմումի հիման վրա: Դիմումը անհրաժեշտ է ներկայացնել մոտակա Beeline գրասենյակ: Ծառայության ակտիվացումն անվճար է: Ամսական բաժանորդային վճար՝ 200 դրամ:
    • Ինչպե՞ս ակտիվացնել/ապաակտիվացնել զանգի սպասում (երկրորդ զանգ) ծառայությունը
      Ակտիվացումստեղնային հեռախոսների համար` հավաքեք *43#սկավառակային հեռախոսների համար` հավաքեք 143Ապաակտիվացումստեղնային հեռախոսների համար` հավաքեք #43#սկավառակային հեռախոսների համար` հավաքեք 144 Ծառայությունը տրամադրվում է անվճար:
    • Ինչպե՞ս է գործում զանգի սպասում ծառայութունը:
      Զանգի սպասումը լինում է երեք տեսակի`1. շարունակել խոսակցությունը` չընդունելով նոր զանգ2. երկրորդ զանգի ընդունում` ընդհատելով ընթացիկ խոսակցությունը3. խոսակցությունը վարել երկու զանգահարողների հետ հաջորդաբար 1. Շարունակել խոսակցությունը` չընդունելով նոր զանգԵրկրորդ զանգի երկրորդ ազդանշանից հետոստեղնային հեռախոսների համար` կարճատև սեղմեք «անջատում» (Flash) կոճակը, ապա սեղմեք 0սկավառակային հեռախոսների համար`կարճատևսեղմեք անջատման լծակը և հավաքեք 0Այդ դեպքում երկրորդ զանգ կատարողը լսում է զբաղվածության ազդանշանը:2. Երկրորդ զանգի ընդունում` ընդհատելով ընթացիկ խոսակցությունըԵրկրորդ զանգի երկրորդ ազդանշանից հետոստեղնային հեռախոսների համար` կարճատև սեղմեք «անջատում» (Flash) կոճակը, ապա սեղմեք 1սկավառակային հեռախոսների համար` կարճատև սեղմեք անջատման լծակը և հավաքեք 1Այդ դեպքում միանում է երկրորդ զանգողը, և ավտոմատ ընդհատվում է նախորդը:3. Խոսակցությունը վարել երկու զանգահարողների հետ հաջորդաբարԵրկրորդ զանգի երկրորդ ազդանշանից հետոստեղնային հեռախոսների համար` կարճատև սեղմեք «անջատում» (Flash) կոճակը, ապա սեղմեք 2սկավառակային հեռախոսների համար` կարճատև սեղմեք անջատման լծակը և հավաքեք 0Մեկ զանգողից մյուսին անցնելու համար նորից սեղմեք «անջատում» կոճակը և հավաքեք 2 թիվը:Բաժանորդներից մեկի հետ խոսակցության ավարտի դեպքում սեղմեք «անջատում» (Flash) կոճակը, ապա սեղմեք 1 թիվը և շարունակեք խոսակցությունը մյուս բաժանորդի հետ:
    • Ինչո՞ւ չեմ կարողանում ելքային զանգ կատարել:
      Եթե  ելքային զանգ կատարելու  դեպքում համակարգի կողմից ստանում եք պատասխան  «Ձեր հեռախոսակապից չի թույլատրվում օգտվել  տվյալ տիպի ծառայությունից»,  ուրեմն Ձեր կողմից կատարվել է ելքային զանգերի արգելափակում: Եթե գիտեք գաղտնաբառը հավաքեք  #33*ABCD#  ելքային զանգերը  արգելաբացելու համար: ABCD  գաղտնաբառն է:
  • Հաշվեկշռի ստուգում
    •  Ինչքա՞ն  պետք  է  վճարել  նոր հեռախոսագծի   տեղադրման   համար:
      Նոր հեռախոսագծի տեղադրելու  միանվագ վՃարը կազմում  է 2400 դր:
    • Ինչպե՞ս  կարող եմ մանրամասնել հաշիվը, եթե նախորդ ամսվա ներկայացված գումարի հետ համաձայն չեմ:
      Մանրամասն տեղեկատվություն հնարավոր է ստանալ ցանկացած մոտակա Beeline վաճառքի և սպասարկման գրասենյակում: Վերծանումը կարող է ստանալ միայն այն անձը, ում անունով գրանցված է հեռախոսահամարը՝ ներկայացնելով անձը  հաստատող փաստաթուղթ:
    • Կարո՞ղ եմ, արդյոք,  ստուգել ընթացիկ  ամսվա  հաշիվը:
      Ընթացիկ  ամսվա հաշիվը ստուգել հնարավոր չէ: Իսկ նախորդ  ամսվա հաշիվը կարող եք   ստուգել զանգահարելով 115 համարին:
    • Ինչպե՞ս կարող եմ ստանալ տեղեկատվություն պարտքի վերաբերյալ:
      Ք. Երևանում՝ Հավաքե՛ք 115 կարճ համարը և հետևելով ինքնապատասխանիչի հրահանգներին` մուտքագրե՛ք Ձեր վեցանիշ հեռախոսահամարը, որից հետո ձայնային հաղորդագրությունը կտեղեկացնի պարտքի գումարի վերաբերյալ: Հայաստանի մարզերում՝ Հավաքե՛ք 115 կարճ համարը և հետևելով ինքնապատասխանիչի հրահանգներին` մուտքագրե՛ք Ձեր ութանիշ հեռախոսահամարը՝ մարզային կոդ + հեռախոսահամար, առանց 0-ի հավաքման, որից հետո ձայնային հաղորդագրությունը կտեղեկացնի պարտքի գումարի վերաբերյալ: Պարտքի վերաբերյալ տեղեկատվությունը կարող եք ստանալ 3 լեզուներով` հայերեն, ռուսերեն և անգլերեն: Ֆիքսված հեռախոսահամարից 115 կարճ համարին զանգերն անվճար են: Ծառայությունը տրամադրվում է անվճար՝ Beeline բջջային հեռախոսահամարներից զանգահարելիս: Նախորդ ամսվա ֆիքսված հեռախոսակապի ծառայությունների դիմաց պարտքի գումարի վերաբերյալ տեղեկատվությունը բաժանորդները կարող են ստանալ սկսված յուրաքանչյուր ամսվա 3-րդ օրվանից:
    • Ինչպե՞ս կարող եմ ստանալ հաշվի վերծանումը:
      Հաշվի վերծանումը ֆիզիկական անձանց տրամադրվում է քաղաքային հեռախոսահամարի տիրոջ կամ նրա վստահված անձի (նոտարի կողմից հաստատված լիազորագրով) կողմից տրված գրավոր դիմումի հիման վրա Beeline Վաճառքի և սպասարկման գրասենյակում: Ֆիզիկական անձանց համար անհրաժեշտ է ներկայացնել`- անձնագիր- նոտարի կողմից հաստատված լիազորագիր (եթե դիմողը հեռախոսահամարի տերը չէ):- անձնագիր և բաժանորդի կողմից գրված լիազորագիր՝ առանց նոտարական վավերացման, և բաժանորդի անձնագրի պատճենը (եթե դիմողը բաժանորդ չի հանդիսանում, սակայն գրանցված է այն հասցեով, որտեղ գործում է հեռախոսահամարը)- հայտ հաշվի վերծանման ստացման համարև վճարել ծառայության տրամադրման արժեքը: Ծառայության արժեքը՝ Ֆիքսված հեռախոսակապի ֆիզիկական անձ հանդիսացող բաժանորդների համար` Ելքային զանգերի վերծանում (յուրաքանչյուր 1 էջ վերծանման համար)՝ 10 դրամ Հաշվի վերծանում (էլեկտրոնային փոստով)՝ 0 դրամ Գները ներկայացված են ՀՀ դրամով` ներառյալ ԱԱՀ: Ելքային զանգերի վերծանումը տրվում է մինչև 5 տարի ժամանակահատվածի սահմանափակմամբ հաշվված դիմումի ընդունման պահից:
  • Պայմանագրի կնքում/չեղարկում