Հաշվի վերծանում

Հաշվի մանրամասնում

Ինչ համարներ են հավաքվել Ձեր հեռախոսից, և ինչպես են ծախսվել Ձեր միջոցները` Դուք կարող եք իմանալ հաշվի մանրամասնումից` վերծանումից1:

Հաշվի վերծանումն իրավաբանական անձանց տրամադրվում է միայն գրավոր դիմումի2 հիման վրա Beeline բաժանորդների սպասարկման կենտրոն3 կատարած այցի ժամանակ:

Եթե բաժանորդը իրավաբանական անձ է`

• Տվյալ կազմակերպության վստահված անձը ներկայացնում է անձնագիր և նոտարի կողմից հաստատված լիազորագիր
• Ներկայացնում է հայտ հաշվի վերծանման ստացման համար

Հաշվի վերծանում4 (գրասենյակում)

10 դր.

Հաշվի վերծանում (էլեկտրոնային փոստով)

0 դր.

Գները ներկայացված են ՀՀ դրամով` ներառյալ ԱԱՀ։

1 Հաշվի վերծանումը ֆինանսական փաստաթուղթ չի հանդիսանում և պատասխանատու անձի ստորագրությամբ ու կազմակերպության կնիքով չի վավերացվում, քանի որ այն նախատեսված չէ հարկային կամ այլ վերահսկող մարմիններ ներկայացնելու համար, այն միայն տեղեկատվական բնույթ է կրում:

2 Իրավաբանական անձի դիմումը պետք է ամփոփի այն հեռախոսահամարը, որի համար խնդրվում է հաշվի վերծանումը և այն պետք է վավերացված լինի կազմակերպության ղեկավարի ստորագրությամբ ու կնիքով:

3 Հաշվի վերծանման տրամադրման պայմանների, ծառայության արժեքի, ինչպես նաև ընթացակարգի տևողության և կարգի մասին մանրամասն տեղեկատվություն տրամադրվում է բաժանորդների սպասարկման կենտրոնում:

4 Մեկ թերթի սակագին միայն դեպի տեղական քաղաքային համարների կատարված զանգերի համար: Մյուս ուղղություններով` տրամադրվում է անվճար: