Ունիվերսալ վճարում
Հաշվի համալրում՝ լիցքավորման քարտերով
«Ունիվերսալ վճարում` հեշտ միջոց լիցքավորելու Ձեր հաշիվը: Պարզապեզ գնեք ցանկացած նոմինալի լիցքավորման քարտ և ակտիվացրեք այն:
Վճարման ունիվերսալ քարտով դուք կարող եք վճարել ոչ միայն ֆիքսված կապի ծառայությունները, այլև` բջջային կապի:
Հաշվի լիցքավորումը հասանալի է նաև ռոումինգում:
Վճարման ունիվերսալ քարտերով կարող են օգտվել Beeline ֆիքսված և բջջային ցանցերի ֆիզիկական և իրավաբանական անձ հանդիսացող բոլոր բաժանորդները:
Լիցքավորման քարտերի նոմինալներն են` 1000, 2500, 5000, 10000, 20000 դրամ:
Ծառայության համար օգտագործվում են վաճառքում գտնվող բոլոր Beeline լիցքավորման քարտերը:
Բջջային կապ
Ձեր բջջային հեռախոսահամարից հավաքեք
*101* [քարտի 16 նիշանոց կոդ] #
կամ զանգահարեք 0696 համարին և ակտիվացրեք վճարման քարտը:
Ֆիքսված կապ
Զանգահարեք 08000 0696 համարին և ակտիվացրեք վճարման քարտը:
Այլ հեռախոսահամարի լիցքավորում
Բջջային կապ
Ձեր բջջային հեռախոսահամարից հավաքեք
*101* [[քարտի 16 նիշանոց կոդ] * [հեռախոսահամարը` 9 նիշ] #
Զանգահարեք 08000 0696 համարին և ակտիվացրեք վճարման քարտը:
Ֆիքսված կապ
Զանգահարեք 08000 0696 համարին և ակտիվացրեք վճարման քարտը, նշելով հեռախոսահամարը, որի հաշիվը ցանկանում եք լիցքավորել:
* Հեռախոսահամարը պետք է մուտքագրվի 9 նիշ ֆորմատով. 0[կոդ][հեռախոսահամար]:
Օրինակ 1`
եթե դուք լիցքավորում եք բջջային հեռախոսահամր, ապա համարը մուտքագրվում է 091xxxxxx, 096xxxxxx կամ 099xxxxxx:
Օրինակ 2`
եթե դուք լիցքավորում եք ք. Երևանի Beeline ֆիքսված ցանցի հեռախոսահամարը, ապա համարը մուտքագրվում է 010xxxxxx:
Օրինակ 3`
եթե դուք լիցքավորում եք Հայաստանի որևէ այլ քաղաքի կամ գյուղի Beeline ֆիքսված ցանցի հեռախոսահամար (օրինակ Զովունի գյուղի), ապա համարը մուտքագրվում է 022452xxx:
Ռոումինգում գտնվելիս դուք նույնպես կարող եք լիցքավորել ինչպես սեփական, այնպես էլ Beeline ցանցի այլ հեռախոսահամար՝ զանգահարելով +374080000696 կամ հավաքելով Ձեր բջջային հեռախոսից *101* [քարտի 16 նիշանոց կոդը] * [հեռախոսահամարը` 9 նիշ ֆորմատով]# հրահանգը:
Այլ ցանցերի բաժանորդներին
Այլ բջջային կամ ֆիքսված ցանցերի բաժանորդները (ներառյալ միջազգային), կարող են լիցքավորել Beeline ֆիքսված և բջջային ցանցերի բաժանորդների հաշիվները զանգահարելով` +37480000696** կամ 080000696։
**Զանգերը +37480000696 համարին այլ հեռախոսային ցանցերից վճարվում են համապատասխան Օպերատորի սակագներով:
Կարևոր է. «Ունիվերսալ վճարում» ծառայությունից օգտվելու դեպքում, բաժանորդն ինքն է կրում պատասխանատվություն մուտքագրված ոչ ճշգրիտ տվյալների համար /մասնավորապես` ոչ ճշգրիտ մուտքագրված հեռախոսահամար, փոխանցվող սխալ հավաքված գումար/:
«ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում բաժանորդի սխալի հետևանքով կատարված փոխանցումների համար: