Ազդանշանային համակարգ

Ապահովեք Ձեր գրասենյակի անվտանգությունը ֆիքսված կապի օգնությամբ

Ազդանշանային համակարգը լրացուցիչ վճարովի ծառայություն է, որը հնարավորություն է տալիս ապահովել գրասենյակի կամ բնակարանի ապահովությունը բաժանորդին տրամադրված ֆիքսված կապի օգնությամբ:

Ծառայությունը միանում է ոստիկանության հեռակառավարման վահանակի միջոցով «ՎԵՈՆ Արմենիա»-ի կայանին: Որից հետո օբյեկտը գտնվում է շուրջօրյա հսկողության ներքո ոստիկանության բաժանմունքում:

Ծառայության միացման վճար 6 000 դրամ
Ծառայության ամսական վճար 1 200 դրամ

Ծառայությունը միացվում/անջատվում է միայն բաժանորդի գրավոր դիմումի հիման վրա Beeline ՎևՍԳ որևէ եկում (ծառայությունը տրամադրվում է հաճախորդի ոստիկանության բաժանմունք դիմելուց հետո):

Ծառայությունը տրամադրվում է ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձանց համապատասխան փաստաթղթեր ներկայացնելուց հետո:

Ֆիզիկական անձ`

• Անձնագիր;
• Ծառայության տրամադրման դիմում;

Իրավաբանական անձ`

• կազմակերպության կնիքով և ընկերության ղեկավարի ստորագրությամբ հաստատված դիմում
• լիազորագիր (հաստատված ընկերության ղեկավարի կողմից);

«Ազդանշանային համակարգ» ծառայությունը չի կարող միացվել միաժամանակ «Hi-Line» ծառայության հետ: