Drive 80 ԳԲ

Գերարագ Ինտերնետ նոութբուքերի, WiFi/USB մոդեմների համար

Ինտերնետի ծավալ

Ինտերնետի ծավալ

80 ԳԲ
Արժեք

Արժեք

4,000 դրամ/ամիս

SMS փոխանցում դեպի ՀՀ և ԼՂՀ բջջային ցանցեր

20 դրամ

SMS փոխանցում դեպի միջազգային բջջային ցանցեր

30 դրամ

Անցումներն այլ հետվճարային ՍՓ-ներից փակ են։

Առաջարկը հասանելի է միայն նոր բաժանորդներին։

Առաջարկներին կարող են միանալ ԿԳՄՍՆ-ի կողմից շահառու համարվող աշակերտներ, ուսուցիչներ, ուսանողներ՝ ներկայացնելով նախարարության կողմից տրամադրած վկայականները:

Drive 80 հետվճարային սակագնային փաթեթին 18 ամսով բաժանորդագրվելու դեպքում տրամադրվում է Beeline SM25 4G WiFi երթուղիչ։ Ժամկետից շուտ մոդեմը սարքին վերադարձնելու դեպքում տույժ չի նախատեսվում։ Մոդեմը չվերադարձնելու դեպքում բաժանորդը պարտավորվում է վճարել 34 900 դրամ տուգանք (ներառյալ ԱԱՀ)։

Կարող եք միացնել՝ «Հավելյալ Ինտերնետ» փաթեթը

Ակտիվացման վարձ

300 դրամ

Գործողության ժամկետը

մինչև հաջորդ օրվա 23:55

Տրամադրված Ինտերնետի արագություն

մինչև 1024 կբ/վ

Տրամադրված Ինտերնետի ծավալ

առանց սահմանափակման

Ակտիվացում

USSD

*7007#

SMS

7007 տեքստ 0674 համարին

Հետվճարային սակագնային փաթեթներին հասանելի է «Հավելյալ Ինտերնետ» ծառայությունը, որը կարող եք ակտիվացնել սակագնային փաթեթի շրջանակներում տրամադրված գերարագ Ինտերնետի ծավալը սպառելուց հետո:

Մինչ օրացույցային ամսվա ավարտը դուք կարող եք ակտիվացնել «Հավելյալ Ինտերնետ» ծառայությունը անսահմանափակ անգամ՝ յուրաքանչյուր միացման համար վճարելով ծառայության ակտիվացման վարձը:

Drive 80 ԳԲ ՍՓ-ով նախատեսված 80 ԳԲ ծավալով Ինտերնետը տրամադրվում է յուրաքանչյուր ամիս՝ ամսվա առաջին օրը:

ՍՓ-ով նախատեսված 80 ԳԲ գերարագ Ինտերնետի ծավալը ամբողջությամբ տրամադրվում է ամսվա առաջին օրը փաթեթին միանալու պարագայում: Այլ օր միանալու դեպքում սակագնային փաթեթի ամսական վարձը և նրանով տրամադրվող գերարագ Ինտերնետի ծավալը հաշվարկվում են սակագնային փաթեթի ձեռք բերման օրվանից մինչև տվյալ ամսվա վերջ մնացած օրերին համապատասխան:

Հետվճարային Drive 80 ԳԲ ՍՓ-ի շրջանակներում օրացույցային ամսվա ընթացքում տրամադրված 80 ԳԲ գերարագ ինտերնետի մնացորդը՝ չօգտագործված ծավալը, հաջորդ ամիս չի փոխանցվում, այլ զրոյացվում է:  

Drive 80 ԳԲ հետվճարային սակագնային փաթեթի բաժանորդներին ձայնային ծառայությունները՝ մուտքային և ելքային զանգեր կատարելու հնարավորությունը, հասանելի չեն:

Ամսավճարը հաշվարկվում է օրական:

Եթե «Հավելյալ Ինտերնետ» ծառայությունը ակտիվացվել է ամսվա վերջին օրը, ապա այն կգործի մինչ այդ օրվա ավարտը:

Ուշադրություն.

Եթե հավելյալ Ինտերնետ ծառայությունը ակտիվացվի 80 ԳԲ գերարագ ծավալը սպառելուց առաջ, ապա ինտերնետը կգործի մինչ 1024 Կբիթ/վրկ արագությամբ և օգտագործած Ինտերնետի ծավալը զուգահեռ կսպառվի նաև սակագնային փաթեթով տրամադրված գերարագ ծավալից: Հետևաբար, խորհուրդ է տրվում չակտիվացնել Հավելյալ Ինտերնետի ծառայությունը։

Բոլոր գները ներկայացված են ՀՀ դրամով` ներառյալ ԱԱՀ:

Սակագնային փաթեթի նշված պայմանները գործում են միայն ՀՀ տարածքում:

Հետվճարային սակագնային փաթեթներ