Drive Maxi (140 ԳԲ) (Հետվճարային)

Գերարագ Ինտերնետ համակարգչի, WiFi/USB մոդեմի համար

Ինտերնետի ծավալ

Ինտերնետի ծավալ

140 ԳԲ
Արժեք

Արժեք

7,000 դրամ/ամիս

Անցում այլ հետվճարային ՍՓ-ից Drive Maxi-ին

0 դրամ

SMS փոխանցում դեպի ՀՀ և ԼՂՀ բջջային ցանցեր

20 դրամ

SMS փոխանցում դեպի միջազգային բջջային ցանցեր

30 դրամ

 

Կարող եք միացնել՝ «Հավելյալ Ինտերնետ» ծառայությունը

Ակտիվացման վարձ

300 դրամ

Գործողության ժամկետը

մինչև հաջորդ օրվա 23:55*

Տրամադրված Ինտերնետի արագություն

մինչև 1024 Կբիթ/վրկ

Տրամադրված Ինտերնետի ծավալ

առանց սահմանափակման

Ակտիվացում

USSD

*7007#

SMS

7007 տեքստ 0674 համարին

Հետվճարային սակագնային փաթեթներին հասանելի է «Հավելյալ Ինտերնետ» ծառայությունը, որը կարող եք ակտիվացնել սակագնային փաթեթի շրջանակներում տրամադրված գերարագ Ինտերնետի ծավալը սպառելուց հետո:

Drive Maxi հետվճարային սակագնային փաթեթին բաժանորդագրվելու դեպքում կարող եք ձեռք բերել Beeline SM25 4G WiFi երթուղիչ հետևյալ հատուկ պայմաններով՝

Սակագնային փաթեթին 18 ամսով բաժանորդագրվելու դեպքում Beeline SM25 4G WiFi երթուղիչը կարող եք ձեռք բերել ընդամենը 100 դրամով՝ ներառյալ ԱԱՀ: 
Սակագնային փաթեթին 12 ամսով բաժանորդագրվելու դեպքում Beeline SM25 4G WiFi երթուղիչը կարող եք ձեռք բերել 5000 դրամով՝ ներառյալ ԱԱՀ:

Բաժանորդագրության դեպքում և շարժական ինտերնետի ծառայությունների պայմանագիրը բաժանորդագրության ժամկետից շուտ խզելու դեպքում Բաժանորդը վճարում է պայմանագրի ստորագրման օրվա դրությամբ WiFi երթուղիչի առուվաճառքի հայտարարված գնի և վճարված՝ 100 կամ 5000 դրամ գնի տարբերությունը:
Բաժանորդագրության դեպքում անցումը Drive Maxi սակագնային փաթեթից այլ սակագնային փաթեթների հնարավոր չէ:

Մինչ օրացույցային ամսվա ավարտը դուք կարող եք ակտիվացնել «Հավելյալ Ինտերնետ» ծառայությունը անսահմանափակ անգամ, յուրաքանչյուր միցաման համար վճարելով ծառայության ակտիվացման վարձը:

Drive Maxi ՍՓ-ով նախատեսված 140 ԳԲ ծավալով Ինտերնետը տրամադրվում է յուրաքանչյուր ամիս՝ ամսվա առաջին օրը:

ՍՓ-ով նախատեսված 140 ԳԲ գերարագ Ինտերնետի ծավալը ամբողջությամբ տրամադրվում է ամսվա առաջին օրը փաթեթին միանալու պարագայում: Այլ օր միանալու դեպքում սակագնային փաթեթի ամսական վարձը և նրանով տրամադրվող գերարագ Ինտերնետի ծավալը հաշվարկվում են սակագնային փաթեթի ձեռք բերման օրվանից մինչև տվյալ ամսվա վերջ մնացած օրերին համապատասխան:

Հետվճարային Drive Maxi ՍՓ-ի շրջանակներում օրացույցային ամսվա ընթացքում տրամադրված 65ԳԲ գերարագ ինտերնետի մնացորդը՝ չօգտագործված ծավալը, հաջորդ ամիս չի փոխանցվում՝ զրոյացվում է:  

Drive Maxi հետվճարային սակագնային փաթեթի բաժանորդներին ձայնային ծառայությունները՝ մուտքային և ելքային զանգեր կատարելու հնարավորությունը հասանելի չեն:

Ամսավճարը հաշվարկվում է օրական:

Եթե «Հավելյալ Ինտերնետ» ծառայությունը ակտիվացվել է ամսվա վերջին օրը, ապա այն կգործի մինչ այդ օրվա ավարտը:

«Հավելյալ Ինտերնետ» ծառայությունը հասանելի է միայն Drive Mini, Drive Midi, Drive Maxi և Drive Maxi+ հետվճարային սակագնային փաթեթների բաժանորդներին:

Ուշադրություն.

Եթե «Հավելյալ Ինտերնետ»  ծառայությունը ակտիվացնեք 140 ԳԲ գերարագ ծավալը սպառելուց առաջ ապա ինտերնետը կգործի առանց արագության սահմանափակման, իսկ օգտագործած Ինտերնետի ծավալը զուգահեռ կսպառվի նաև սակագնային փաթեթով տրամադրված 140 ԳԲ ծավալից:  Հետևաբար խորհուրդ է տրվում չակտիվացնել «Հավելյալ Ինտերնետ» ծառայությունը քանի դեռ սակագնային փաթեթով տրամադրված 140 ԳԲ գերարագ ինտերնետի ծավալը չի սպառվել:

Բոլոր գները ներկայացված են ՀՀ դրամով` ներառյալ ԱԱՀ:

Սակագնային փաթեթի նշված պայմանները գործում են միայն ՀՀ տարածքում:

Հետվճարային սակագնային փաթեթներ