Drive Midi (80 ԳԲ) (Հետվճարային)

Գերարագ Ինտերնետ նոութբուքերի, WiFi/USB մոդեմների համար

Ինտերնետի ծավալ

Ինտերնետի ծավալ

80 ԳԲ
Արժեք

Արժեք

5,000 դրամ/ամիս

Անցում այլ հետվճարային ՍՓ-ից Drive Midi-ին

0 դրամ

SMS  դեպի ՀՀ և ԼՂՀ բջջային ցանցեր

20 դրամ

SMS  դեպի միջազգային բջջային ցանցեր

30 դրամ

Կարող եք միացնել՝ «Հավելյալ Ինտերնետ» ծառայությունը

Ակտիվացման վարձ

300 դրամ

Գործողության ժամկետը

մինչև հաջորդ օրվա 23:55*

Տրամադրված Ինտերնետի արագություն

մինչև 1024 Կբիթ/վրկ

Տրամադրված Ինտերնետի ծավալ

առանց սահմանափակման

Ակտիվացում

USSD

*7007#

SMS

7007 տեքստ 0674 համարին

Հետվճարային սակագնային փաթեթներին հասանելի է «Հավելյալ Ինտերնետ» ծառայությունը, որը կարող եք ակտիվացնել սակագնային փաթեթի շրջանակներում տրամադրված գերարագ Ինտերնետի ծավալը սպառելուց հետո:

Drive Midi հետվճարային սակագնային փաթեթին բաժանորդագրվելու դեպքում կարող եք ձեռք բերել Beeline SM25 4G WiFi երթուղիչ հետևյալ հատուկ պայմաններով՝

Սակագնային փաթեթին 18 ամսով բաժանորդագրվելու դեպքում Beeline SM25 4G WiFi երթուղիչը կարող եք ձեռք բերել ընդամենը 100 դրամով՝ ներառյալ ԱԱՀ: 
Սակագնային փաթեթին 12 ամսով բաժանորդագրվելու դեպքում Beeline SM25 4G WiFi երթուղիչը կարող եք ձեռք բերել 5000 դրամով՝ ներառյալ ԱԱՀ:

Բաժանորդագրության դեպքում և շարժական ինտերնետի ծառայությունների պայմանագիրը բաժանորդագրության ժամկետից շուտ խզելու դեպքում Բաժանորդը վճարում է պայմանագրի ստորագրման օրվա դրությամբ WiFi երթուղիչի առուվաճառքի հայտարարված գնի և վճարված՝ 100 կամ 5000 դրամ գնի տարբերությունը:
Բաժանորդագրության դեպքում անցումը Drive Midi սակագնային փաթեթից այլ սակագնային փաթեթների հնարավոր չէ:

Մինչ օրացույցային ամսվա ավարտը դուք կարող եք ակտիվացնել «Հավելյալ Ինտերնետ» ծառայությունը անսահմանափակ անգամ, յուրաքանչյուր միցաման համար վճարելով ծառայության ակտիվացման վարձը:

Drive Midi ՍՓ-ով նախատեսված 80 ԳԲ ծավալով Ինտերնետը տրամադրվում է յուրաքանչյուր ամիս՝ ամսվա առաջին օրը:

ՍՓ-ով նախատեսված 80 ԳԲ գերարագ Ինտերնետի ծավալը ամբողջությամբ տրամադրվում է ամսվա առաջին օրը փաթեթին միանալու պարագայում: Այլ օր միանալու դեպքում սակագնային փաթեթի ամսական վարձը և նրանով տրամադրվող գերարագ Ինտերնետի ծավալը հաշվարկվում են սակագնային փաթեթի ձեռք բերման օրվանից մինչև տվյալ ամսվա վերջ մնացած օրերին համապատասխան:

Հետվճարային Drive Midi ՍՓ-ի շրջանակներում օրացույցային ամսվա ընթացքում տրամադրված 80 ԳԲ գերարագ ինտերնետի մնացորդը՝ չօգտագործված ծավալը, հաջորդ ամիս չի փոխանցվում՝ զրոյացվում է:  

Drive Midi հետվճարային սակագնային փաթեթի բաժանորդներին ձայնային ծառայությունները՝ մուտքային և ելքային զանգեր կատարելու հնարավորությունը, հասանելի չեն:

Ամսավճարը հաշվարկվում է օրական:

Եթե «Հավելյալ Ինտերնետ» ծառայությունը ակտիվացվել է ամսվա վերջին օրը, ապա այն կգործի մինչ այդ օրվա ավարտը:

«Հավելյալ Ինտերնետ» ծառայությունը հասանելի է միայն Drive Mini, Drive Midi, Drive Maxi և Drive Maxi+ հետվճարային սակագնային փաթեթների բաժանորդներին:

Ուշադրություն.

Եթե «Հավելյալ Ինտերնետ»  ծառայությունը ակտիվացնեք 80 ԳԲ գերարագ ծավալը սպառելուց առաջ ապա ինտերնետը կգործի առանց արագության սահմանափակման, իսկ օգտագործած Ինտերնետի ծավալը զուգահեռ կսպառվի նաև սակագնային փաթեթով տրամադրված 80 ԳԲ ծավալից:  Հետևաբար խորհուրդ է տրվում չակտիվացնել «Հավելյալ

Ինտերնետ» ծառայությունը քանի դեռ սակագնային փաթեթով տրամադրված 80 ԳԲ գերարագ ինտերնետի ծավալը չի սպառվել:

Բոլոր գները ներկայացված են ՀՀ դրամով` ներառյալ ԱԱՀ:

Սակագնային փաթեթի նշված պայմանները գործում են միայն ՀՀ տարածքում:

Հետվճարային սակագնային փաթեթներ