Ինտերնետ Այսօր (Կանխավճարային)

Ինտերնետ «Այսօր» սակագնային փաթեթի շրջանակներում տրամադրվում է 1 ԳԲ գերարագ ինտերնետ 200 ՀՀ դրամի դիմաց։

Ծառայության վճարը օրական 200 դրամ է։

SIM քարտի արժեք

1 000 ՀՀ դրամ

Անցում կանխավճարային ՍՓ-ներից Ինտերնետ «Այսօր» –ին

200 ՀՀ դրամ

Անցում հետվճարային ՍՓ-ներից Ինտերնետ «Այսօր»-ին

0 ՀՀ դրամ

Առաջին բաժանորդագրության ժամանակ վճարված 1000 դրամը կփոխանցվի ձեր հաշվեկշռին։

Անցումը հնարավոր է միայն «Շարժական Ինտերնետ»-ի սակագնային փաթեթների միջև։

SMS դեպի ՀՀ և ԼՂՀ բջջային ցանցեր

20 դրամ

SMS դեպի միջազգային բջջային ցանցեր

30 դրամ

 

Կարող եք ակտիվացնել «Հավելյալ 1 ԳԲ» ծառայությունը

Ակտիվացման վարձ

200 դրամ

Գործողության ժամկետը

մինչև հաջորդ օրվա ժամը 22:00

Տրամադրված Ինտերնետի արագություն

Գերարագ ինտերնետի ծավալ

Տրամադրված Ինտերնետի ծավալ

1 ԳԲ

Ակտիվացում

USSD

*2200#

SMS

2200 տեքստ 0674 համարին

 

Տրամադրված ինտերնետի ծավալը հնարավոր կլինի օգտագործել մինչև տվյալ օրվա ավարտը՝ ժամը 23:59:59:

Տրամադրված Ինտերնետի մնացորդը չի փոխանցվում հաջորդ օր։

Ինտերնետ «Այսօր» սակագնային փաթեթի շրջանակներում օրավարձի գանձման գումարի բացակայության դեպքում Ինտերնետ ծառայությունը չի տրամադրվի։

Ինտերնետ «Այսօր» կանխավճարային սակագնային ՍՓ-ի բաժանորդներին ձայնային ծառայությունները՝ մուտքային և ելքային զանգեր կատարելու հնարավորությունը հասանելի չէ։

Սակագնային փաթեթին միանալու հաջորդ օրը (00:00-03:30 ընկած ժամանակահատվածում) հաշվին 200 ՀՀ դրամ և ավել գումարի առկայության դեպքում ավտոմատ կերպով կգանձվի 200 ՀՀ դրամ և կտրամադրվի 1 ԳԲ գերարագ Ինտերնետ մինչև տվյալ օրվա ավարտը,1ԳԲ գերարագ ինտերնետի ծավալը սպառելուց հետո ինտերնետ ծառայության տրամադրումը կասեցվում է։

Սակագնային փաթեթին հասանելի է «Հավելյալ 1 ԳԲ» ծառայությունը, որը խորհուրդ է տրվում ակտիվացնել փաթեթով տրամադրված Ինտերնետի ծավալը սպառելուց հետո:

Եթե ձեր հաշվեկշռին չկա բավարար գումար հաջորդ օրվա օրավարձը գանձելու համար, սակայն դեռ ունեք «Հավելյալ 1 ԳԲ» ծառայությունից մնացած ինտերնետի ծավալ, ապա կկարողանաք օգտվել Ինտերնետից մինչև հաջորդ օրվա 22:00:

Բոլոր գները ներկայացված են ՀՀ դրամով` ներառյալ ՀՀ օրենսդրությամբ նախատեսված ԱԱՀ:
Սակագնային փաթեթի նշված պայմանները գործում են միայն ՀՀ տարածքում: