Giga 1+1ԳԲ (Կանխավճարային)

Գերարագ ինտերնետ փաթեթ սմարթֆոնի համար

My Beeline Armenia-ի միջոցով

My Beeline Armenia-ի միջոցով

2 ԳԲ
Արժեք

Արժեք

700 դրամ/ամիս

­

Ակտիվացրեք «Giga 1+1ԳԲ» փաթեթը My Beeline Armenia հավելվածի միջոցով և 1ԳԲ-ի փոխարեն ստացեք 2ԳԲ։

 

«Giga 1ԳԲ» փաթեթի ակտիվացում

  USSD հրահանգ *1101#
  Զանգ 06741101
   1101 տեքստ՝ 0674 համարին   
   "My Beeline Armenia" հավելվածի միջոցով

*203# USSD հրահանգի միջոցով հնարվոր է ստուգել ծառայության շրջանակներում օգտագործած Ինտերնետի ծավալը (կիլոբայթերով):

«Giga 1 ԳԲ» փաթեթը տրամադրում 1ԳԲ շարժական Ինտերնետ ամսական 700 դրամ վարձի դիմաց։ 

«Giga 1+1ԳԲ» փաթեթը կարող եք ապաակտիվացնել միայն My Beeline Armenia հավելվածի միջոցով։
 
«Giga 1ԳԲ» փաթեթի ապաակտիվացում

  USSD հրահանգ *1001#
  Զանգ 06741001
   1001 տեքստ՝ 0674 համարին   
   "My Beeline Armenia" հավելվածի միջոցով

  • «GIGA 1+1ԳԲ (ԳԻԳԱ 1+1ԳԲ)» փաթեթը «Վեոն Արմենիա» ՓԲԸ շարժական կապի կանխավճարային հաշվարկման համակարգի բաժանորդներին հնարավորություն է ընձեռում 700 դրամ (ներառյալ ԱԱՀ)  ամսավճարի դիմաց մուտք գործել Ինտերնետ առանց արագության սահմանափակման՝ 31 օրերի ընթացքում (ներառյալ ակտիվացման օրը):
  • Փաթեթը ակտիվացնելու օրվանից սկսած և մինչև 31 օրը լրանալը տրամադրվում է 2ԳԲ գերարագ ինտերնետ` առանց մեգաբայթային տարիֆիկացման, որը սպառելուց հետո և մինչև 31 օրը լրանալը բաժանորդը կարող է շարունակել օգտվել գերարագ ինտերնետից վճարելով սակագնային փաթեթում ստացած/ուղարկած մեկ մեգաբայթի գործող սակագների:
  • Եթե փաթեթը ակտիվացնելուց հետո՝ մինչև 31 օրը լրանալը, բաժանորդը չի սպառել առանց մեգաբայթային տարիֆիկացման գործող 2ԳԲ գերարագ ինտերնետի ողջ ծավալը ապա ժամկետի լրանալուն պես մնացորդը կզրոյանա:
  • «GIGA 1+1ԳԲ (ԳԻԳԱ 1+1ԳԲ)» փաթեթի ապաակտիվացման դեպքում, այն կրկին ակտվիացնելու համար անհրաժեշտ է սպասել 30 րոպե: Եթե ակտիվացման հարցումը կատարվի ապաակտիվացման պահից 30 րոպեի ժամանակահատվածում, ապա ծառայությունը հնարավոր է չակտիվանա: 
  • Փաթեթի ժամկետի ավարտի օրը՝ ակտիվացումից հետո 31-րդ օրը, 00:00-03:30 ժամանակահատվածում հաշվին բավարար (ամսավճարից ավել) գումարի դեպքում գանձվում է 700 դրամ և ծառայությունը կրկին տրամադրվում է 31 օրով:
  • Եթե փաթեթի գործողության 31-օրյա ժամկետի ավարտին, բաժանորդի հաշվին չլինի անհրաժեշտ (ամսավճարից ավել) գումար, ապա տրամադրվելու է 1 օր ժամանակահատված՝ դիտարկման ժամանակահատված, հաշիվը լիցքավորելու համար: Դիտարկման ժամանակահատվածում, հաշիվն անհրաժեշտ գումարով լիցքավորելու դեպքում կգանձվի ծառայության ամսավճարը և ծառայությունը կրկին կտրամադրվի 31 օրով՝ ներառյալ վերաակտիվացման օրը: Եթե մինչ 1 օրվա դիտարկման ժամանակահատվածի ավարտը հաշիվը չլիցքավորվի ծառայության տրամադրման համար անհրաժեշտ 700 դրամից ավել գումարով, ապա փաթեթը ավտոմատ կերպով չի տրամադրվի՝ կապաակտիվացվի, և կրկին ակտիվացնելու համար անհրաժեշտ կլինի հավաքել ծառայության ակտիվացման հրահանգը:
  • Բաժանորդը կարող է ցանկացած պահին ապաակտիվացնել փաթեթը (նաև դիտարկման ժամանակահատվածում)` հավաքելով ծառայության ապաակտիվացման հրահանգը:
  • «GIGA 1+1ԳԲ (ԳԻԳԱ 1+1ԳԲ)» փաթեթը հասանելի է «Վեոն Արմենիա» ՓԲԸ  կանխավճարային հաշվարկման համակարգի բոլոր սակագնային փաթեթների բաժանորդներին` բացառությամբ շարժական ինտերնետի «Բազային», «Գիշերային», «Անսահմանափակ», «Ստեպ», «Ինֆինիտի», «Դրայվ», «Ինտերնետ Այսօր» ՍՓ-ների բաժանորդների:
  • «GIGA 1+1ԳԲ (ԳԻԳԱ 1+1ԳԲ)» փաթեթը հնարավոր չէ օգտագործել Mega 150, Mega 300, Mega 500, Light, Pro, MegaPro, Regular, Premium, Forsage, Active, Active 7 և Non-Stop ծառայությունների հետ միաժամանանակ: