Giga 10 ԳԲ (Կանխավճարային)
Գերարագ ինտերնետ փաթեթ սմարթֆոնի համար

Ինտերնետի ծավալ
10
ԳԲ

Արժեք
3,500
դրամ/ամիս
USSD հրահանգ *1110#
Զանգ 06741110
1110 տեքստ՝ 0674 համարին
"My Beeline Armenia" հավելվածի միջոցով
*203# USSD հրահանգի միջոցով հնարվոր է ստուգել ծառայության շրջանակներում օգտագործած Ինտերնետի ծավալը (կիլոբայթերով):
USSD հրահանգ *1010#
Զանգ 06741010
1010 տեքստ՝ 0674 համարին
"My Beeline Armenia" հավելվածի միջոցով
Օգտագործման պայմանները
- «Giga10 (Գիգա10)» ծառայությունը «Վեոն Արմենիա» ՓԲԸ շարժական կապի կանխավճարային հաշվարկման համակարգի բաժանորդներին հնարավորություն է ընձեռում 3500 դրամ (ներառյալ ԱԱՀ) ամսավճարի դիմաց մուտք գործել Ինտերնետ առանց արագության սահմանափակման՝ 31 օրերի ընթացքում (ներառյալ ակտիվացման օրը):
- Ծառայությունն ակտիվացնելու օրվանից սկսած և մինչև 31 օրը լրանալը տրամադրվում է 10 ԳԲ գերարագ ինտերնետ` առանց մեգաբայթային տարիֆիկացման, որը սպառելուց հետո և մինչև 31 օրը լրանալը բաժանորդը կարող է շարունակել օգտվել գերարագ ինտերնետից վճարելով սակագնային փաթեթում ստացած/ուղարկած մեկ մեգաբայթի գործող սակագների:
- Եթե ծառայությունը ակտիվացնելուց հետո՝ մինչև 31 օրը լրանալը, բաժանորդը չի սպառել առանց մեգաբայթային տարիֆիկացման գործող 10 ԳԲ գերարագ ինտերնետի ողջ ծավալը ապա ժամկետի լրանալուն պես մնացորդը կզրոյանա:
- Ծառայության ժամկետի ավարտի օրը՝ ակտիվացումից հետո 31-րդ օրը, 00:00-03:30 ժամանակահատվածում հաշվին բավարար (ամսավճարից ավել) գումարի դեպքում գանձվում է 3500 դրամ և ծառայությունը կրկին տրամադրվում է 31 օրով:
- Եթե ծառայության գործողության 31-օրյա ժամկետի ավարտին, բաժանորդի հաշվին չլինի անհրաժեշտ (ամսավճարից ավել) գումար, ապա տրամադրվելու է 1 օր ժամանակահատված՝ դիտարկման ժամանակահատված, հաշիվը լիցքավորելու համար: Դիտարկման ժամանակահատվածում, հաշիվն անհրաժեշտ գումարով լիցքավորելու դեպքում կգանձվի ծառայության ամսավճարը և ծառայությունը կրկին կտրամադրվի 31 օրով՝ ներառյալ վերաակտիվացման օրը:
Եթե մինչ 1 օրվա դիտարկման ժամանակահատվածի ավարտը հաշիվը չլիցքավորվի ծառայության տրամադրման համար անհրաժեշտ 3500 դրամից ավել գումարով, ապա ծառայությունը ավտոմատ կերպով չի տրամադրվի՝ կապաակտիվացվի, և կրկին ակտիվացնելու համար անհրաժեշտ կլինի հավաքել ծառայության ակտիվացման հրահանգը:
- Բաժանորդը կարող է ցանկացած պահին ապաակտիվացնել ծառայությունը (նաև դիտարկման ժամանակահատվածում)` հավաքելով ծառայության ապաակտիվացման հրահանգը:
- «Giga10 (Գիգա10)» ծառայությունը հասանելի է «Վեոն Արմենիա» ՓԲԸ կանխավճարային հաշվարկման համակարգի բոլոր սակագնային փաթեթների բաժանորդներին` բացառությամբ Սմարթ, Նեո, Նեո Max և շարժական ինտերնետի «Բազային», «Գիշերային», «Անսահմանափակ», «Ստեպ», «Ինֆինիտի», «Դրայվ», «Ինտերնետ Այսօր» ՍՓ-ների բաժանորդների:
- «Giga10 (Գիգա10)» ծառայությունը հնարավոր չէ օգտագործել Mega150, Mega300, Mega500, Light, Pro, MegaPro, Regular, Premium, Forsage, Active, Active 7 և Non-Stop ծառայությունների հետ միաժամանանակ: