Giga 12 ԳԲ (Կանխավճարային)

Ամսական գերարագ Ինտերնետ սմարթֆոնի համար

Վճարը ամսական 6000 դրամ է։

Ակտիվացում/Ապաակտիվացում

  • Զանգահարեք 06741112 հեռախոսահամարով
  • Ուղարկեք 1112 տեքստով SMS 0674 համարին
  • Հավաքեք *1112# հրահանգը
  • Զանգահարեք 06741012 հեռախոսահամարով
  • Ուղարկեք 1012 տեքստով SMS 0674 համարին
  • Հավաքեք *1012# հրահանգը

Ինտերնետ՝ փաթեթը սպառելուց հետո

5 դրամ/ ՄԲ

 

Ծառայության ակտիվացված լինելը կարող եք ստուգել հետևյալ եղանակներից ցանկացածով

  • Զանգահարեք  067409 համարին
  • Ուղարկեք 09 տեքստով  SMS  0674 համարին
  • Հավաքեք *110*09# հրահանգը

Ծառայության շրջանակներում օգտագործած Ինտերնետի ծավալը կարող եք ստուգել *203# USSD հրահանգի միջոցով:

 

Giga 12 ծառայությունը հասանելի է Beeline  կանխավճարային հաշվարկման համակարգի բոլոր սակագնային փաթեթների բաժանորդներին` բացառությամբ Սմարթ, Նեո, Նեո Max և շարժական ինտերնետի «Բազային», «Գիշերային», «Անսահմանափակ», «Ստեպ», «Ինֆինիտի», «Դրայվ» ՍՓ-ների բաժանորդների:

Giga 12 ծառայությունը հնարավոր չէ օգտագործել Mega 150, Mega 300, Mega 500, Light, Pro, MegaPro, Regular, Premium, Forsage և Ռուսաստանայան ծառայությունների հետ միաժամանանակ: 

Ծառայության գործողության ժամկետը 31 օր է՝ ներառյալ ակտիվացման օրը: Ծառայության համար կգործի նաև 7-օրյա դիտարկման ժամանակահատված:

Եթե ծառայության գործողության 31-օրյա ժամկետի ավարտին, հաշվին չլինի անհրաժեշտ գումար՝ ամսավճարից ավել, ապա տրամադրվելու է 7 օր ժամանակահատված՝ դիտարկման ժամանակահատված, հաշիվը լիցքավորելու համար: Դիտարկման ժամանակահատվածում, հաշիվն անհրաժեշտ գումարով լիցքավորելու դեպքում կգանձվի ծառայության ամսավճարը և ծառայությունը կրկին կտրամադրվի 31 օրով՝ ներառյալ վերաակտիվացման օրը:

Եթե մինչ 7 օրվա դիտարկման ժամանակահատվածի ավարտը հաշիվը չլիցքավորվի ծառայության տրամադրման համար անհրաժեշտ 6000 դրամից ավել գումարով, ապա ծառայությունը կապաակտիվացվի, և կրկին ակտիվացնելու համար անհրաժեշտ կլինի հավաքել ծառայության ակտիվացման հրահանգը:

Եթե ծառայության գործողության ժամկետի ընթացքում նրանում ներառված` առանց մեգաբայթային տարիֆիկացման գործող, 12 GB գերարագ ինտերնետի ողջ ծավալը չի սպառվել ապա ժամկետի լրանալուն պես մնացորդը զրոյանում է:

Ճշգրիտ տարիֆիկացման նպատակով խնդրում ենք համոզվել, որ ծառայությունը ակտիվացնելուց առաջ դուրս եք եկել ինտերնետից (ավարտել եք սեսսիան) և վերսկսել այն միայն ծառայությունն ակտիվացնելուց հետո

Ծառայության տրամադրման 31-րդ օրվա սկզբում՝ 00:00-ից 03:30 ընկած ժամանակահատվածում, հաշվին բավարար՝ ամսավճարից ավել, գումար լինելու դեպքում կգանձվի ծառայության ամսավճարը և այն կրկին կտրամադրվի 31 օրով: Այդ պատճառով խորհուրդ է տրվում չակտիվացնել ծառայությունները նշված ժամանակահատվածում կրկնակի գանձումից խուսափելու նպատակով:

Եթե Giga 12 ծառայության հետ միաժամանակ ակտիվացված է որևէ ինտերնետ-փաթեթ, ապա օգտագործվող ինտերնետի ծավալը կսպառվի ինչպես ծառայությունից՝ 12 ԳԲ ծավալից,  այնպես էլ ինտերնետ-փաթեթից: Հետևաբար խորհուրդ է տրվում չակտիվացնել ինտերնետ-փաթեթ,  եթե Giga12 ծառայության շրջանակներում տրամադրված 12 ԳԲ գերարագ ինտերնետի ողջ ծավալը սպառված չէ:

 Սեսսիան ավարտելու համար ծառայության ակտիվացումից հետո կարող եք անջատել, ապա միացնել հեռախոսը կամ հեռախոսի տվյալների՝ ինտերնետի, փոխանցումը:

Բոլոր գները ներկայացված են ՀՀ դրամով` ներառյալ ԱԱՀ:

Ծառայության նշված պայմանները գործում են միայն ՀՀ տարածքում:

Ծառայության վերականգման համար անհրաժեշտ ժամանակահատվածը (վթարի դեպքում)` 24 ժամ: